vԼավագույններն՝ ըստ անգլիացիներԼավագույններն՝ ըստ անգլիացիների

17/02/2011

Փետրվարի 15-ի երեկոյան Լոնդոնում տեղի է ունեցել BRIT Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Mumford&Sons» ֆոլկ խմբի «Sigh No More» ձայնասկավառակը: «Լավագույն կատարող» է ճանաչվել սոուլ ու հիփ-հոփ ժանրերում ստեղծագործող Plan B-ն (Բենջամին Փոլ Բելանս Դրյու), «Լավագույն երգչուհի»` Լորա Մառլինգը: «Բրիտանական լավագույն խումբ» անվանակարգում մրցանակ է ստացել «Take That» խումբը: Միեւնույն ժամանակ, ռեփեր Tinie Tempah-ը (իսկական անունը՝ Պատրիկ Չուկվուեմ Օկոգվու), ով համարվում էր մրցանակաբաշխության հիմնական ֆավորիտներից մեկը, մրցանակ է ստացել միայն առաջադրված չորս անվանակարգերից երկուսում: Նա ճանաչվել է «Լավագույն բրիտանական սինգլ» ու «Հայտնություն»: Կանադական «Arcade Fire» խումբն արժանացել է «Լավագույն արտասահմանյան խումբ» ու «Լավագույն արտասահմանյան ալբոմ» անվանակարգերի մրցանակներին։