ժամանց

Քիմ Քարդաշյանը հղի՞ է

09.12.2010

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Քիմ Քարդաշյանը հղի է: «MediaTakeOut.com» կայքին Քարդաշյանի ընկերներից մեկը հայտնել է, որ ամռանը Քիմը հանդիպել է ռեպի երգիչ Քենի Ուեսթի հետ եւ նրանից հղիացել է: Սակայն «People» պարբերականին տված հարցազրույցում Քիմը հերքել է այդ լուրերը` ասելով, որ դրանք անհիմն են:

կարդալ ավելին

Կիրկորովը ներողություն է խնդրել

09.12.2010

Ֆիլիպ Կիրկորովը պաշտոնապես ներողություն է խնդրել «Զոլոտոյ գրամոֆոն» մրցանակաբաշխության ռեժիսոր Մարինա Յոբլոկովայից` նրան ծեծելու եւ վիրավորելու համար: Հիշեցնենք, որ Յաբլոկովան դիմել էր Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչություն` պահանջելով քրեական գործ հարուցել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ, ում նա մեղադրում է իրեն հրապարակավ ծեծելու եւ վիրավորանքներ հասցնելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Կրեմլի պալատում փորձի ժամանակ: Բանն …

կարդալ ավելին

Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է

07.12.2010

Կալիֆոռնիայի Բեւեռլի Հիլզում` «Julien’s Auctions» աճուրդի տանը, Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է 330.000 դոլարով: Փոփ արքայի խորհրդանիշերից մեկը համարվող ձեռնոցից բացի, վաճառվել է նաեւ Ջեքսոնի ինքնագրով պիջակը` 96.000 դոլար եւ գլխարկը` 72.000 դոլար: Մայքլ Ջեքսոնի անձնական իրերից բացի, աճուրդում ցուցադրվել է նաեւ Մերիլին Մոնրոյի դեղերի սրվակը, որը վաճառվել է 19.000 դոլարով:

կարդալ ավելին

Համեղ տոնածառ

07.12.2010

Ֆրանսիացի հրուշակագործները ձմեռային նվեր են պատրաստում Փարիզի բնակիչների համար: Սուրբ Ծննդի օրերին Փարիզում վեր կխոյանա 10 մետր բարձրություն ու 4 տոննա քաշ ունեցող շոկոլադե տոնածառը: Բարձր որակի քաղցր գլուխգործոցը պատրաստելու են հայտնի շոկոլոտյեները, որոնք իրենց բուն մասնագիտությունից բացի՝ նաեւ ճարտարապետական տաղանդ պետք է ցուցաբերեն, քանի որ այդ կառույցը պետք է դիմակայի եղանակի տատանումներին ու չկորցնի …

կարդալ ավելին

TODES-ը Երեւանում

04.12.2010

Ալլա Դուխովայի ղեկավարությամբ աշխարհահռչակ TODES բալետային-պարային խմբի երեւանյան համերգը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին` Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, տեխնիկական պատճառներով տեղափոխվում է դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին: Գնված բոլոր տոմսերն ուժի մեջ են: Տոմսեր կարող եք ձեռք բերել Երեւանի բոլոր տոմսարկղերից: Նաեւ կարող եք զանգահարել 565697 հեռախոսահամարով: Տոմսերի արժեքը սկսվում է …

կարդալ ավելին

Քարդաշյանը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

02.12.2010

«Քարդաշյանների հետ» հայտնի ռեալիթի շոուի աստղ, գեղեցկուհի Քիմ Քարդաշյանի ֆան-կայքում (երկրպագուների կայքն է) բավական ուշագրավ մի գրառում է տեղադրված։ Պարզվում է` Քիմ Քարդաշյանի ոչ բոլոր երկրպագուները գիտեն, որ նա ունի հայկական արմատներ։ Իր բլոգում Հայ Առաքելական եկեղեցու կողմից ամեն տարի կազմակերպվող բարեգործական միջոցառմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ նա խոսել է իր «արմատների երկրի»` Հայաստանի վարչապետի հետ …

կարդալ ավելին

1 մլն եվրո՝ 45 վայրկյանի համար

02.12.2010

Ամերիկյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը նկարահանվել է իտալական «Lavazza» սուրճի բրենդի գովազդային հոլովակում, որի նկարահանումները տեղի են ունեցել Հռոմում: Դերասանուհու հոնորարը 45 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակում նկարահանվելու համար, որտեղ նա ոչ մի բառ չի արտասանում, կազմել է 1,2 մլն եվրո: Ի դեպ, նույն տեսահոլովակում նկարահանվել են իտալացի հայտնի հաղորդավարներ ու կատակերգու դերասաններ Պաոլո Բոնոլիսը եւ Լուկա Լաուրենտին, …

կարդալ ավելին

Քարդաշյանների տունը կռիվ է ընկել

25.11.2010

Վերջին մի քանի ամիսների ընթացքում կտրուկ վատացել են Քիմ Քարդաշյանի եւ նրա քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հարաբերությունները: Պատճառը, ըստ «In Touch» ամսագրի, խանդն է եւ մրցակցությունը: Պարբերականի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր կրտսեր քույրը՝ Քլոեն, ամուսնացել է հայտնի բասկետբոլիստի հետ եւ ցանկանում է հանրահայտ դառնալ: Իսկ Քլոեն նշում է, թե …

կարդալ ավելին

Հերթական «գլոբուսը»

11.11.2010

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դը Նիրոյին «Ոսկե գլոբուս» կշնորհվի կինոյում ներդրած նշանակալի ավանդի համար: Սեսիլ դե Միլլի մրցանակը դը Նիրոյին կշնորհվի «Ոսկե գլոբուսի» 68-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա 2011 թ. հունվարի 16-ին Բեւեռլի Հիլզում: 67-ամյա դը Նիրոն նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում: Առաջին «Օսկար» մրցանակին նա արժանացել է 1975 թ. Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հայտնի …

կարդալ ավելին

Պատվիրատուն եղել է Վատիկանը

11.11.2010

«Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի դեմ կազմակերպված մահափորձի ետեւում կանգնած էր Վատիկանը»,- այդ մասին Թուրքիայի հանրային հեռուստատեսության (TRT) ուղիղ եթերում հայտարարել է Մեհմեդ Ալի Աղջան, ով 1979թ. սպանել էր «Milliyet» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեքչիին, իսկ 1981թ. մահափորձ էր իրականացրել Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի դեմ: «Պապի մահափորձի ետեւում կանգնած էին Վատիկանի իշխանությունները: Նրանք էին որոշում …

կարդալ ավելին

Հաղթել է Մարինա Ավետյանը

30.09.2010

Թուրքիայի Բոդրում քաղաքում կազմակերպված Զբոսաշրջության միջազգային գեղեցկության մրցույթում հաղթել է հայաստանցի Մարինա Ավետյանը: «Jolly Tur» տուր օպերատորի եւ «Baia» հյուրանոցի կազմակերպած մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան ներկայացնող 22-ամյա Աննա Բոյկոն, իսկ 3-րդ տեղը` 26-ամյա գերմանուհի Նինա Ռիթինգհաուսը: «Ես առաջին անգամ եմ Բոդրումում: Ինձ համար մեծ երջանկություն է այս տիտղոսը նվաճել հարեւան Թուրքիայում: Իմ երկրում …

կարդալ ավելին

Լեդի Գագայի հագուստը` ըստ մսագործների

30.09.2010

Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագայի (Ստեֆանի Ջերմանոտան)՝ հում մսի կտորներից պատրաստված հագուստն առաջ է բերել նաեւ մսագործների հետաքրքրությունը, որոնք հարցին մոտեցել են մասնագիտական տեսանկյունից: Օրինակ` Միացյալ Նահանգներում գործող ամենահայտնի մսի խանութներից` Ottomanelli-ի գլխավոր մսագործ Պիտեր Կասիպոյի կարծիքով` Լեդի Գագայի հագուստը շատ անորակ է: Մսագործության ոլորտում 35 տարվա փորձ ունեցող Կասիպոն հայտարարել է, որ երգչուհու հագուստը …

կարդալ ավելին

Մարմնավաճառուհին կիջեցնի Բեքհեմի շալվարը

30.09.2010

Բոսնիացի մարմնավաճառուհի Իրմա Նիչին երեկ սպառնացել է դատարանում պատռել անգլիացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի դիմակը: «Ես դատարանում կներկայացնեմ մանրամասներ եւ կիջեցնեմ Բեքհեմի շալվարը: Այդ ժամանակ բոլորը կհասկանան, որ ես սուտ չեմ խոսում»,- հայտարարել է 26-ամյա մարմնավաճառուհին: Հիշեցնենք, որ Դեւիդ Բեքհեմը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Նիչիի եւ ամերիկյան այն ամսագրի, որը մեղադրել էր ֆուտբոլիստին մարմնավաճառի …

կարդալ ավելին

Գաղտնի են ամուսնացել

25.09.2010

Երգիչ եւ կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը Մոսկվայում գաղտնի ամուսնացել է: 50-ամյա Նիկոլաեւի եւ 28-ամյա երգչուհի Յուլիյա Պրոսկուրյակովայի ամուսնությունը կայացել է Մոսկվայի Տվերսկի քաղաքացիական ակտերի գրանցման վարչությունում, որտեղ սեպտեմբերի 23-ը հայտարարված էր մաքրության օր: Ի դեպ, սիրահարները արարողության վայր են ժամանել առանձին-առանձին: «Ամուսնության գրանցում այսօր տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենալու»,- ասել է ՔԱԳՎ-ի աշխատակիցը, ում …

կարդալ ավելին

Ամենաշքեղները

18.09.2010

«People» ամսագիրը հրապարակել է ամենաշքեղ հագնված նշանավոր մարդկանց ամենամյա ցանկը: Ցանկում հայտնվել են Ջենիֆեր Էնիսթոնը, որի ոճը ամսագիրն անվանել է «ամերիկյան դասական», երգչուհի Ռիհաննան, որին վարկանիշի հեղինակները բնութագրել են որպես «Խիզախ գեղեցկուհի», Ջեսիկա Ալբան` «Համադրությունների վարպետը», Լեա Միշելը` «Աշխարհիկ երեկույթների տիրուհին», «Ավատարի» հերոսուհի Զոի Սալդանան` «Կարմիր գորգի թագուհին», Գվեն Ստեֆանին` «Ռոքեր մայրիկը», Մեծ Բրիտանիայի արքայազնի …

կարդալ ավելին

Հրաժեշտ հիշողություններին

16.09.2010

Ֆիլիպ Կիրկորովը վաճառքի է հանել Զեմլյանո Վայում իր բնակարանը: Այդ տարածքը Ֆիլիպն ու Ալլա Պուգաչովան գնել էին 1993թ. փետրվարին: Բնակարանը գնելու մտադրությունը եղել է հենց Ֆիլիպինը, քանի որ այնտեղ անցել է իր մանկությունը: Բնակտարածքը ընդլայնելու համար նրանք գնել էին բնակարանները երկու հարկերում եւ երկհարկանի, 7 սենյականոց տուն էին դարձրել: Բնակարանում երաժշտական ստուդիա, տնային կինոթատրոն, սաունա, …

կարդալ ավելին

Այ քեզ նվեր

16.09.2010

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին 13-րդ դաջվածքն է արել, այս անգամ՝ ազդրի ներսի մասում: Այն ոչ ոք չի տեսել, բայց Ջոլին հայտարարում է, որ դաջվածքը նախատեսված է միայն եւ միայն Բրեդ Փիթի համար: Դերասանուհու ձեռքին դաջված է «13» թիվը հռոմեական նշաններով, ֆեմինիստների նշանաբանը` «Ճանաչիր քո իրավունքները»` պարանոցից ներքեւ: Ձախ ուսին հինգ ուղղահայաց շարքով կխմերական հիերոգլիֆներ են. …

կարդալ ավելին

20 տարի անց

15.09.2010

Հայտնի ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը բաժանվում է կնոջից, որի հետ ապրում է արդեն 20 տարի: Ըստ ռուսական լրատվամիջոցների, ամուսիններն արդեն, մի քանի օր է, առանձին են ապրում. Մարինան մոսկովյան բնակարանից տեղափոխվել է քաղաքից դուրս գտնվող առանձնատուն, իսկ 47-ամյա Վալենտինը ճամպրուկներով տեղավորվել է Մոսկվայի հյուրանոցներից մեկում: ԶԼՄ-ները նշում են, որ Յուդաշկիններն ավելի հազվադեպ են միասին հայտնվում …

կարդալ ավելին

Ֆրանսիացիներն անբավարարված են

15.09.2010

Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի կողմից Ֆրանսիայում իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ֆրանսիացի զույգերի 3/4-րդից ավելին սեռական կյանքում իրենց չբավարարված են համարում: Յուրաքանչյուր երրորդ ֆրանսուհին խոստովանել է, որ գլխացավը, հոգնածությունը կամ երեխաների խնամքը պատրվակ է դարձնում սեքսից հրաժարվելու համար: Նույն քայլին է դիմել յուրաքանչյուր 6-րդ ֆրանսիացի տղամարդը: Նշենք, որ հարցումն անցկացվել է դեղագործական …

կարդալ ավելին

Հայտնվել է «Playboy»-ի շապիկին

11.09.2010

Ծնունդով Իրանից գեղեցկուհի Շիրմին Շեհիրվարի լուսանկարը հայտնվել է տղամարդկանց համար նախատեսված «Playboy» ամսագրի շապիկին: Շեհիրվարը 2004թ. Գերմանիայում կազմակերպված գեղեցկության մրցույթում զբաղեցրել էր առաջին տեղը, իսկ 2005թ. արժանացել «Եվրոպայի ամենագեղեցիկ աղջկա» տիտղոսին: 27-ամյա Շեհիրվարը նախկինում հանդիպում էր Մոնակոյի թագաժառանգ Ալբերտի հետ: Հիմա նա ավստրալացի հայտնի դերասան Խավիեր Սամուելի սիրուհին է:

կարդալ ավելին