20 տարի անց

15/09/2010

Հայտնի ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը բաժանվում է կնոջից, որի հետ ապրում է արդեն 20 տարի: Ըստ ռուսական լրատվամիջոցների, ամուսիններն արդեն, մի քանի օր է, առանձին են ապրում. Մարինան մոսկովյան բնակարանից տեղափոխվել է քաղաքից դուրս գտնվող առանձնատուն, իսկ 47-ամյա Վալենտինը ճամպրուկներով տեղավորվել է Մոսկվայի հյուրանոցներից մեկում: ԶԼՄ-ները նշում են, որ Յուդաշկիններն ավելի հազվադեպ են միասին հայտնվում բարձրաշխարհիկ միջոցառումներում, փոխարենը ավելի հաճախ Մարինային ուղեկցում է նրա անձնական վարորդը: Նա Յուդաշկինի կնոջն ուղեկցում է ամենուր, հնարավոր է` փոխարինելով կուտյուրիեին, որը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է մոդելների տանը, որտեղ իր կինը արդեն երկար տարիներ հանդես է գալիս որպես թոփ մենեջեր: Մամուլը նկատում է, որ Մարինան ու Վալենտինը պարզապես պահպանում են լավ գործընկերային հարաբերություններ` չխառնելով ընտանիքում առկա խնդիրները բիզնեսին: Յուդաշկիններն ունեն 20-ամյա մի դուստր: