Աշխատավայրի հեռախոսից օգտվելը ենթադրում է կարգուկանոն: Եթե զանգում է հեռախոսը, պետք է վերցնել լսափողն ու անվանել հիմնարկության անվանումը: Հետո զանգահարողն ինքը պետք է ներկայանա, եւ եթե ինչ-որ կազմակերպություն է ներկայացնում, տա կազմակերպության անվանումը: Զանգահարողը ոչ թե պիտի հարցնի`«ով է, ով է խոսում» կամ «ով է լսափողի մոտ», այլ բարեհամբույր ձեւով ներկայանալուց հետո պետք է ասի` …
կարդալ ավելինԳլոբալ ճգնաժամն այս տարի պերճանքի իրերի՝ դիզայներական հագուստի, ոսկերչական զարդերի եւ այլն, վաճառքների ծավալը կկրճատի 10%-ով՝ մինչեւ 201 մլրդ դոլար: Նման կանխատեսում է հրապարակել «լյուքս» դասի ապրանքների շուկայի խոշորագույն հետազոտող «Bain&Company»-ն: Ավելի վաղ հենց նույն խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտանում է «ամենահարուստների» համար ապրանքների հատվածում, ենթադրում էր, որ միլիարդատերերն իրենց սպառողական ակտիվությունն աճի շատ տարիներից հետո …
կարդալ ավելինԱյս տարի Ճապոնիայի բնակիչներին մայիսի տոներին ավելի շատ հանգստյան օրեր կնվիրեն՝ կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով երկրի անկայուն տնտեսական իրադրության հետ: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը՝ 1300 ազգային ընկերությունների շրջանում հարցում կատարելուց հետո: Ըստ հրապարակված զեկույցի տվյալների՝ ընկերությունների 41,3%-ը մայիսին իր աշխատակիցներին կտրամադրի հինգ հանգստյան օր, ընկերությունների 13,6%-ը պատրաստ է …
կարդալ ավելին«Վիրտուալ ոսկին կամ անկանխիկ դրամական համակարգը՝ կապակցված ոսկեդրամի փոխարժեքին, կարելի է դիտել որպես դոլարի միակ իրական այլընտրանք՝ նոր գլոբալ արժույթ»,- նման կարծիք է հայտնել Արտաքին հարաբերությունների խորհրդի միջազգային էկոնոմիկայի դեպարտամենտի տնօրեն Բեն Սթայլը: «Փող տպելու եւ այն կարգավորելու իրավունք ունեցող կառավարությունները միշտ մեքենայություններ են անում: Վստահության անկումը դոլարի նկատմամբ, չխոսելով արդեն մյուս արժույթների մասին, ստեղծում …
կարդալ ավելինՀոլիվուդյան հայտնի աստղ Մել Գիբսոնի կինը` Ռոբին Գիբսոնը, 28 տարի համատեղ կյանքից հետո ապահարզան է ներկայացրել` պատճառաբանելով, որ ամուսնական զույգն անընդհատ տարաձայնություններ է ունենում: Ռոբին Գիբսոնը հավակնում է ստանալ ամուսնու կարողության եւ գումարների մի մասը, որը վերջինս աշխատել է իր ողջ կարիերայի ընթացքում: Ենթադրվում է, որ զույգը ամուսնական պայմանագիր չի կնքել, ինչը նշանակում է, որ …
կարդալ ավելինՉամիչով կուլիչ Անհրաժեշտ է. 50 գ խմորիչ, 1 բաժակ կաթ, 5 հատ ձու, 200 գ շաքարավազ, 200գ կարագ եւ 200գ չամիչ: Կարագը տրորել, վրան լցնել տաք կաթ, շաքարավազ եւ մի պտղունց աղ: Այս բոլորը խառնել եւ թողնել, որ հասնի գոլ վիճակի, որից հետո լցնել ալյուրը եւ քիչ քանակությամբ կաթում բացած խմորիչը, եւ լավ հունցել, ծածկել …
կարդալ ավելինԵրկար ժամանակ դրսում լինելուց հետո, տուն գալուն պես դեմքը պետք է մաքրել լորենու ու երիցուկի թուրմով թրջած բամբակով: Լորենու թուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ. վերցնել 1 ճաշի գդալ լորենու չորացրած ծաղիկներ եւ մեղր: Լորենու չորացրած ծաղիկների վրա մի քիչ եռջուր լցնել, 10 րոպե հետո քամել ու այդ ջրին 2 կաթիլ մեղր ավելացնել ու դրանով մաքրել …
կարդալ ավելինԽոսելու եւ լսելու արվեստը մեկ պրոցեսի` զրույցի, տարբեր կողմերն են: Ընդհանրապես զրույցը պետք է կայանա բարեկամեցողության մթնոլորտում: Խոսքի մեջ պետք է հնարավորինս խուսափել զրուցակցի անձը վիրավորելուց, նրա հասցեին վիրավորանքներ հասցնելուց: Զրույցի մեջ անհրաժեշտ է ցուցաբերել պահին ու վայրին հարմար զսպվածություն: Դա նշանակում է՝ պետք է հաշվի առնել զրուցակցի տարիքը, սեռը, հասարակական կամ ծառայողական դիրքը: Զրույցի …
կարդալ ավելինՀոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ` Տղամարդիկ սիրում են խորոված անել միայն մեկ պատճառով. խորոված պատրաստելու մեջ նրանք էքստրիմ են տեսնում: Տղամարդիկ շատ անձնապաստան մարդիկ են: Իսկ ոմանք էլ այնքան ինքնավստահ են, որ երբ հեռուստատեսությամբ ինչ-որ մրցույթ են դիտում, մտածում են՝ եթե բավական կենտրոնանան, ապա կօգնեն իրենց թիմին: Տղամարդիկ սիրում են շատ սեղմակներով հեռախոս, որովհետեւ …
կարդալ ավելինԺամանակակից երիտասարդների համար նորաձեւությունն առանձնանում է ֆանտազիայի ազատ թռիչքով: Սակայն գոյություն ունեն ընդհանուր կանոններ, որոնց պետք է հետեւել: Երիտասարդներին սազում են վառ եւ ուրախ երանգները, իսկ եթե նրանք նախընտրում են մուգ գույն, ապա հագուստի վրա ինչ-որ մի շտրիխ պետք է ընդգծել վառ գույնով: Կարիք չկա, որ երիտասարդ աղջկա հագուստը կարված լինի ծանր ու թանկարժեք կտորներից: …
կարդալ ավելինՄեքսիկայի գլխավոր դատախազ Էդուարդո Մեդինա Մորան «Ֆորբս» հանդեսից պահանջել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակից հանել մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանին, որն ավելի հայտնի է «Պստլիկ» մականվամբ: «Մենք զարմանքով իմացանք, որ ամերիկյան «Ֆորբս» հանդեսը 2008թ. արդյունքներով մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակ է մտցրել առանձնապես վտանգավոր հանցագործ Խոակին Գուսմանին, որին միջազգային հետախուզում է հայտարարված»,- հայտարարել է նա: «Ափսոսանքի է …
կարդալ ավելինԱրտասահմանյան երկրներում թեյավճար տալու ճիշտ ձեւը համարվում է քաղաքավարության արտահայտություն: Աշխարհի շատ երկրներում թեյավճար տալը պարտադիր երեւույթ է եւ այն հաճախ կազմում է տաքսու վարորդների, բեռնակիրների, մատուցողների եւ այլ մասնագիտությունների տեր մարդկանց հիմնական վարձատրության մեծ մասը: Եվրոպայում, Ամերիկայում եւ Կանադայում թեյավճարը տրվում է վաղուց սահմանված ու ընդունված չափով: Տաքսու վարորդին տալիս են հաշվիչի վրա գրանցված …
կարդալ ավելինՃապոնական «Հոնդա» ավտոկոնցեռնը ստեղծել է աշխարհում առաջին մոտոցիկլետը՝ կենսավառելիքային շարժիչով: Այս մասին երեկ հաղորդել են Ճապոնիայի ավտոընկերության Տոկիոյի գրասենյակում: «Տիտան Միքս» մոտոցիկլետը՝ 150 խորանարդ սանտիմետր ծավալով շարժիչով լիցքավորվում է կենսաէթանոլի հետ բենզինի խառնուրդով, իսկ կենսաէթանոլն արտադրվելու է շաքարեղեգից: Շուրջ 3 հազար 100 դոլար արժողությամբ նորույթի զանգվածային թողարկումը նախատեսված է կազմակերպել Բրազիլիայում արդեն այս ամսին: «Հոնդան» …
կարդալ ավելինԼեգենդար Բարբի տիկնիկը երեկ դարձել է 50 տարեկան: 1959 թվականի մարտի 9-ին է Mattel ընկերությունն առաջին անգամ արտադրել Բարբի տիկնիկ, որը հետագայում համարվել է գեղեցկության չափանիշ: Նախորդ կես դարի ընթացքում վաճառվել է մի քանի միլիարդ Բարբի: ԱՄՆ-ում` ի պատիվ Բարբիի ծննդյան, տեղի են ունենալու շքերթներ, տիկնիկային շոուներ եւ թեմատիկ երեկույթներ: Առաջին Բարբին վաճառվել է ընդամենը …
կարդալ ավելինՄեր ժամանակներում թատրոն կամ կինո գնալիս հագուստի ձեւն այնքան էլ մեծ նշանակություն չունի: Տղամարդիկ հագնում են մուգ գույնի կոստյում, կանայք` տոնական զգեստ: Կանայք երկար երեկոյան զգեստ հագնում են այն դեպքում, եթե պետք է մասնակցեն հանրահայտ պրեմիերայի: Բնականաբար, մեզ ոչ ոք չի արգելի մտնել թատրոն ջինսե տաբատներով ու կաշվե բաճկոններով, պարզապես դա անհարգալից վերաբերմունքի ցուցաբերում է …
կարդալ ավելինԴեռեւս հին ժամանակներից ծաղիկները նույնացվել են ինչ-որ սիմվոլների հետ: Իսկ երբեմն էլ ծաղիկներն ավելին կարող էին ասել, քան շատ գեղեցիկ խոսքերով արտահայտված մտքերը: Ծաղիկների լեզուն ծնունդ է առել Հին Արեւելքում եւ ստացել սելամ անվանումը: Սելամի համաձայն՝ յուրաքանչյուր ծաղիկ եւ բույր ունեցել է իր սիմվոլիկ նշանակությունը: Օրինակ` վարդը Արեւելքում համարվում էր սիրո խորհրդանիշ, իսկ Հունաստանում` անմար …
կարդալ ավելինԱնգլիացի ռեժիսոր Դենի Բոյլի «Միլիոնատերը ետնախորշից» ժապավենը փետրվարի 8-ին դարձավ Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխության տրիումֆատորը: Այն արժանացավ 7 մրցանակի, այդ թվում` որպես լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր եւ լավագույն սցենար: «Միլիոնատիրոջգ» հիմնական մրցակիցը` Դեւիդ Ֆինչերի «Բենջամին Բատոնի հանելուկային պատմությունը» ժապավենը, հաղթեց ընդամենը 3 անվանակարգում: BAFTA-ի կողմից տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Քեյթ Ուինսլեթը` «Ընթերցողը» ֆիլմում գլխավոր դերակատարման …
կարդալ ավելինՀոլիվուդյան աստղ Թոմ Քրուզը 5000 դոլար թեյավճար է թողել Մոսկվայի հյուրանոցներից մեկի աշխատակցուհուն: «Ոչ մի արտառոց բան, որի համար արժեր այդպիսի շռայլ թեյավճար թողնել, ես չեմ արել: Ամեն ինչ սովորականի պես է եղել` հյուրանոցային համար է բարձրացվել հանքային ջուր, մրգեր, եւ հյուրանոցի անձնակազմի կողմից, որպես հատուկ վերաբերմունք, միայն եղել է ամեն օր սենյակում թարմ ծաղիկների …
կարդալ ավելինՀանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնը տառապում է գենետիկ հիվանդությամբ, որը նրան զրկել է տեսողության կեսից: Ջեքսոնին նաեւ անհրաժեշտ է իրականացնել թոքի տրանսպլանտացիա: Այս տեղեկությունները երեկ հայտնվել են արտասահմանյան ԶԼՄ-ներում՝ այն բանից հետո, երբ երգչին փողոցում տեսել են հաշմանդամի սայլակին գամված: Ըստ այդ տեսարանի վկաների, երգիչն այնքան թույլ է եղել, որ հազիվ կարողացել է խոսել: Ջեքսոնի հիվանդության …
կարդալ ավելինԿանայք սոխի հոտ ունեն, իսկ տղամարդիկ՝ պանրի: Այս եզրակացությանն են հանգել Firmenich ընկերության աշխատակիցները։ Firmenich-ը զբաղվում է սննդի եւ պարֆյումերային արդյունաբերության համար համերի եւ հոտերի հետազոտությամբ: Արտասովոր հետազոտության մասին հաղորդում է «The Daily Telegraph»-ը: Հետազոտությանը մասնակցել է 49 մարդ՝ 25 կին եւ 24 տղամարդ: Կամավորները պետք է քրտնեին կա՛մ շոգեբաղնիքում, կա՛մ հեծանվամարզոցի վրա: Ի դեպ, …
կարդալ ավելին