Ճապոնական «Հոնդա» ավտոկոնցեռնը ստեղծել է աշխարհում առաջին մոտոցիկլետը՝ կենսավառելիքային շարժիչով: Այս մասին երեկ հաղորդել են Ճապոնիայի ավտոընկերության Տոկիոյի գրասենյակում: «Տիտան Միքս» մոտոցիկլետը՝ 150 խորանարդ սանտիմետր ծավալով շարժիչով լիցքավորվում է կենսաէթանոլի հետ բենզինի խառնուրդով, իսկ կենսաէթանոլն արտադրվելու է շաքարեղեգից: Շուրջ 3 հազար 100 դոլար արժողությամբ նորույթի զանգվածային թողարկումը նախատեսված է կազմակերպել Բրազիլիայում արդեն այս ամսին: «Հոնդան» արտադրության վայրն ընտրել է՝ հաշվի առնելով կենսավառելիքի համար՝ տարածաշրջանում առկա հումքի մեծ պաշարները: