Հոլիվուդյան հայտնի աստղ Մել Գիբսոնի կինը` Ռոբին Գիբսոնը, 28 տարի համատեղ կյանքից հետո ապահարզան է ներկայացրել` պատճառաբանելով, որ ամուսնական զույգն անընդհատ տարաձայնություններ է ունենում: Ռոբին Գիբսոնը հավակնում է ստանալ ամուսնու կարողության եւ գումարների մի մասը, որը վերջինս աշխատել է իր ողջ կարիերայի ընթացքում: Ենթադրվում է, որ զույգը ամուսնական պայմանագիր չի կնքել, ինչը նշանակում է, որ Կալիֆոռնիայի նահանգի օրենսդրությամբ Ռոբինը կարող է ստանալ դերասանի կարողության մի մասը, որը գնահատվում է 640 միլիոն դոլար: Նշենք, որ Մելը եւ Ռոբինը ամուսնացել են 1980թ. եւ ունեն 7 երեխա: