ժամանց

«Դոլմաման»` հունգարական փառատոնին

07.09.2010

Սեպտեմբերի 10-13-ը Հունգարիայի Սոլնեկ քաղաքում անցկացվելու է «Գուլյաշի» միջազգային փառատոն, որին մասնակցելու է նաեւ Երեւանում գործող «Դոլմամա» ռեստորանը: Դեռեւս 1600-ականներին գուլյաշը, որ մեծամասամբ հունգարական ծագում ունի, համարվում էր չոբանների ուտելիք: Այն որոշակիորեն նման է հայկական խաշլամային, բացառությամբ այն հանգամանքին, որ հունգարացիներն այդ ճաշատեսակի մեջ ներմուծեցին նաեւ իրենց ազգային խոհանոցին հատուկ տաքդեղը` «պապրիկան»: «Գուլյաշը հունգարացիների ավանդական …

կարդալ ավելին

«Ուզում եմ «Playboy»-ի շապիկին հայտնվել»

22.07.2010

Սահմաններ ու սահմանափակումներ չճանաչող, օվկիանոսի պես ազատ, վատ կարծիքների պահանջ զգացող, սեքսից խոսել չխուսափող, ծխելու հետ սեր չունեցող, ալկոհոլից շուտ արբող ու երբեմն հայհոյող սկանդալային Rippi-ն, ում քննադատողների 99.5 տոկոսը, ինչպես ինքն է նշում, աղջիկներն են, ով ամենախոր հիասթափությունը տղամարդուց է ապրել, նա, ով իր առջեւ մեծ նպատակներ է դրել, օրերս շատ անկեղծ հարցազրույց է …

կարդալ ավելին

Մազերն ու եկամուտները

18.07.2010

Բրիտանական «The Motley Fool» կայքի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ բաց գույնի մազերով կանայք ավելի հաջողակ են, քան թխահերներն ու կարմրահերները: Բաց գույնի մազերով կանանց ամենամսյա միջին եկամուտը կազմում է մոտ 1200 եվրո` բոլոր հարկերը հանած, այն դեպքում, երբ թխահեր կանայք վաստակում են մոտ 1120 եվրո, իսկ կարմրահերները` 1070 եվրոյից պակաս: Ընդ որում` շիկահերներն …

կարդալ ավելին

Պատվիրատուից՝ մինչեւ մանեքենուհի

15.07.2010

23-ամյա մանեքենուհի Մարիամ Մելյանը նոր է վերադարձել Կիպրոսից. այնտեղ նա մեկնել էր ոչ թե հանգստանալու, այլ «աշխատելու, շատ աշխատելու, մեծ փորձ ձեռք բերելու»: Կիպրոսում նա մասնակցել է Fashion TV-ի նկարահանումներին, Balizza Fashion Show-ին, հարցազրույցներում պատմել է Հայաստանի ու իր մասին: Հայ մոդելը նշում է, որ Fashion TV-ում այնքան էլ կապ չունի` ինչ ազգի մոդել ես. …

կարդալ ավելին

Կարճաժամկետ երազանքներ

10.04.2010

Ապրիլի 11-ին Երեւանի կենտրոնական հատվածում, թատերական բեմ հիշեցնող անմարդաբնակ ու դեկորատիվ Հյուսիսային պողոտայում տեղի կունենա ուրախ միջոցառում. օդ կարձակվեն հազարավոր օճառե պղպջակներ` խորհրդանշելով թեթեւ ու կարճ կյանք ունեցող երազանք-փուչիկները: Ըստ կազմակերպիչների (ռուսաստանաբնակ աղջիկների)` գունավոր պղպջակները կօգնեն մարդկանց հոգում տոնական տրամադրություն արթանացնել ու հավատալ գարնան գալստին: Պղպջակները ոչ մի կապ չեն ունենա քաղաքական հայացքների, դավանանքի ու …

կարդալ ավելին

Ռեֆորմներ` «Քոմեդի քլաբում»

10.04.2010

Բազմատեսակ շոուների հեղինակ «Comedy Club» ընկերությունը որոշել է կտրուկ փոխել իր ձեւաչափն ու աշխատանքային սկզբունքը: 5 տարի շարունակ «TNT» ռուսական ալիքով հեռարձակվող ծրագրերն իրենց տեղը կզիջեն մինիսերիալներին, ակտիվ եւ ագրեսիվ կարմիր գույնով դեկորացիաները կփոխարինվեն հանդարտ կապույտով, իսկ մասնակից-ռեզիդենտների թիվը կկրկնապատկվի: «Comedy Club»-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը նկատել է, որ նոր ֆորմատի ծրագրերը անհամեմատ ավելի թանկ …

կարդալ ավելին

Քըրքորյանը շարունակում է կառուցել

22.12.2009

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանին պատկանող MGM Mirage ընկերության եւ Dubai World պետական ընկերության համատեղ City Center շինարարական նախագծի շրջանակներում այս շաբաթ Լաս Վեգասում տեղի կունենա նախագծի՝ Aria հյուրանոցային համալիրի բացման պաշտոնական արարողությունը: Aria համալիրն իրենից ներկայացնում է ավելի քան 4 հազար հյուրանոցային սենյակների, հայտնի բրենդային խանութների, շուրջ 16 ռեստորանների եւ խաղատների համալիր: Նշենք, որ MGM …

կարդալ ավելին

Պուտինը որդի՞ է ունեցել

22.12.2009

Ամերիկյան «The New York Post» պարբերականը գրում է, որ գեղարվեստական մարմնամարզության աստղ եւ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Ալինա Կաբաեւայի նորածին որդու հայրը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն է: Հետաքրքիրն այն է, որ ըստ պարբերականի, նորածին տղային կոչել են ոչ թե նախկին, այլ ներկայիս նախագահի անունով՝ Դմիտրի: «The New York Post»-ը գրում է, որ արդեն մի քանի …

կարդալ ավելին

Խորհուրդներ տնային տնտեսուհիներին

17.12.2009

Ծաղկակաղամբով կարկանդակ Պահանջվում է 250գ ալյուր, 2 ձու, 250 գ ծաղկակաղամբ, 250 գ մանր տեսակի լոլիկ, 100 գ մանր շամպինիոն, 100գ պանիր, 150գ կաթնաշոռ, 1 բաժակ սերուցք, 6 ճ գ բուսական յուղ, կես թեյի գդալ խմորիչ, աղ եւ սեւ պղպեղ: Կաթնաշոռը խառնել բուսական յուղի, աղի, 1 ձվի սպիտակուցի, ալյուրի եւ խմորիչի հետ: Խմորը հունցել եւ …

կարդալ ավելին

Իկեբանայի մշակույթը

05.11.2009

Ըստ ճապոնացի նկարիչների` բուսական աշխարհի գծապատկերների անսահման գեղեցկությունն իր արտահայտությունն է գտնում իկեբանա արվեստում: Դա ծաղկահարդարման կամ ծաղկեփունջ կազմելու արվեստ է, բայց ոչ սովորական հասկացությամբ, այն իր մեջ ունի փիլիսոփայություն: Իկեբանան ունի 800 տարվա պատմություն: Այն ստեղծվել է Բուդդայի տաճարում, հոգեւորականների կողմից: Ասում են, որ ճապոնուհիները ամուսնության դաշինք չեն կարող կնքել առանց կարուձեւի, խոհարարության եւ …

կարդալ ավելին

ESTEE LAUDER-ի շահույթը գերազանցել է կանխատեսումները

02.11.2009

Կոսմետիկայի արտադրության առաջատար Estee Lauder Cos Inc ընկերությունը հրապարակել է 2009 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ընկերության շահույթը կազմել է 140.7 մլն դոլար: 2008թ. համապատասխան եռամսյակում ընկերությունն ապահովել էր 5.1 մլրդ դոլար շահույթ: Ընկերությունն իր ֆինանսական արդյունքներով գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները, …

կարդալ ավելին

Անգրագետների կյանքից

08.09.2009

Աշխարհում չափահաս տարիքի մոտ 776 մլն մարդ, առավելապես կանայք, ընթերցելու, հաշվելու եւ գրելու հմտություններ չունեն: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում: Նաեւ նշվում է, որ 75 մլն երեխա դպրոց չի հաճախում եւ նրանցից՝ նույնիսկ նրանք, ովքեր առաջին քայլն են արել կրթության ճանապարհին, հետագայում ընդհատել են ուսումը: «Սակայն առկա իրադրությունը շտկելու …

կարդալ ավելին

GEOX-ի խանութը` Երեւանում

08.09.2009

Իտալական շուկայի առաջատար Geox ընկերությունը, որն աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում ամենօրյա կոշիկների արտադրության ոլորտում, արդեն իր խանութն է բացել նաեւ Երեւանի կենտրոնում: Նորաբաց խանութում ներկայացված է տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար նախատեսված Geox հավաքածուների ողջ տեսականին, որն աշխարհում հայտնի է իր նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ. Geox-ի արտադրանքի շնորհիվ ոտքը շնչում է, կոշիկը ջրակայուն է: Geox-ի …

կարդալ ավելին

Հուլիսի 8-ից հարցրեք կրպակներում` «3 Միլիոն» ամսագրի նոր համարը

06.07.2009

Հարցազրույցներ Հայաստանի ներկա եւ նախկին Առաջին տիկնանց հետ: Լուսանկարչական բացառիկ ռեպորտաժներ: – Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի առաջին եւ բացառիկ հարցազրույցը «3 Միլիոն» ամսագրին: Ինչպիսի՞ն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքում: Ինչպիսի՞ն է նա բնավորությամբ: Դժվա՞ր է արդյոք լինել Հայաստանի Առաջին տիկին, ինչպիսի՞ պատասխանատվություն է այն ենթադրում: Ինչպիսի՞ն են նրանց զավակները եւ ինչո՞վ են զբաղվում: …

կարդալ ավելին

Ակտիվները սառեցնում են սառնարաններում

01.07.2009

ԱՄՆ-ում շարունակվող «մեծ ռեցեսիան» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ ամերիկացիներին ստիպել է նվազեցնել տարեցտարի աճող սպառումը եւ մտածել ծախսերը կրճատելու մասին. բանը հասնում է փողերը սառնարաններում պահելուն եւ լապտերիկով զուգարան գնալուն: Տնտեսագետները կատարվածը համարում են մտահոգիչ` հիշեցնելով, որ ապրանքների եւ ծառայությունների համաշխարհային արտադրության շարժիչը միշտ էլ եղել է ամերիկացիների շռայլ ապրելու ավանդույթը: …

կարդալ ավելին

Ծխելու էթիկետը

11.06.2009

Երբեմն մարդիկ իրար սիգարետ կամ սիգար են հյուրասիրում: Թե առաջինի, թե երկրորդի դեպքում պետք է հյուրասիրել անպայման տուփից: Իսկ վերցնելիս պետք է ոչ թե ընտրել` ձեռք տալով բոլոր գլանակներին, այլ այնպես, որ մյուս գլանակներին ձեռքով չդիպչեք: Նա, ով հյուրասիրում է սիգարետ, եւ ինքն էլ պատրաստվում է ծխելու, իրավունք ունի ձեզանից սպասելու կրակվառիչ կամ լուցկի: Այն …

կարդալ ավելին

«Գրեթե անվճար»

04.06.2009

«Սրճարանը, որտեղ այցելուներին առաջարկում են անվճար սուրճ եւ հյութեր անուշ անել ի լրումն նույնպիսի անվճար աղի բրնձաբլիթների, մեծ հաջողություն է վայելում հաճախորդների շրջանում եւ վատ շահույթ չի բերում տերերին»,- հաղորդել են Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցները: Տոկիոյում «Հարիամայա Սթեյշն» սրճարանը նախատեսված է 114 տեղի համար, դրանք գրեթե բոլորը սովորաբար զբաղված են լինում: Այցելուները կարող են ընտրել թարմ …

կարդալ ավելին

Էլեկտրաշոկով են բուժում

04.06.2009

Չինաստանում ինտերնետ-կախվածությունից տառապող դեռահասներին բուժում են էլեկտրաշոկով: Ըստ «Չայնա դեյլի» թերթի` բժշկման մեթոդների մասին հայտնի է դարձել այն հիվանդների պատմություններից, որոնք Շանդունի նահանգում բժիշկ Յան Յունսինի կլինիկայում անցել են «ապաինտերնետացման» բուժընթաց: Դեռահասները պնդում են, որ ստացիոնար բուժման ժամանակ իրենց էլեկտրաշոկի էին ուղարկում հիվանդանոցի 68 կանոններից ցանկացածի խախտման համար: Այսպես, հիվանդները 200 միլիամպեր ուժով «պարպում էին …

կարդալ ավելին

Վարվելաձեւի կանոնները հյուրասիրության ժամանակ ու ընկերական միջավայրում

14.05.2009

Եթե ստացել եք հյուրասիրության հրավեր, երբեք մի ուշացեք առանց լուրջ հիմքերի. ձեր ուշացումով տանտերերին դնում եք անհարմար վիճակի մեջ եւ ցույց եք տալիս, որ չեք հարգում մյուս հյուրերին: Բայց նաեւ պետք չէ գնալ շատ շուտ, որպեսզի չխանգարեք տանտերերին` պատրաստվելու հյուրերին ընդունելու համար: Հյուր գնալիս պետք չէ հագնվել շատ շքեղ, քանի որ դա, հակառակ ձեր ցանկության, …

կարդալ ավելին

70 չվերթ

10.05.2009

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Մոսկվայի օդանավակայաններն ընդունել են ավելի քան 70 միջազգային չվերթեր` «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հյուրեր եւ մասնակիցներ: «Մայրաքաղաքի «Շերեմետեւո», «Դոմոդեդովո» եւ «Վնուկովո» օդանավակայաններն ընդունել են ավելի քան 70 չվերթ, որոնցով ժամանել է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի 626 հյուր եւ մասնակից»,- հայտնել են Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Օդային եւ ջրային տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից:

կարդալ ավելին