Բրիտանական «The Motley Fool» կայքի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ բաց գույնի մազերով կանայք ավելի հաջողակ են, քան թխահերներն ու կարմրահերները: Բաց գույնի մազերով կանանց ամենամսյա միջին եկամուտը կազմում է մոտ 1200 եվրո` բոլոր հարկերը հանած, այն դեպքում, երբ թխահեր կանայք վաստակում են մոտ 1120 եվրո, իսկ կարմրահերները` 1070 եվրոյից պակաս:
Ընդ որում` շիկահերներն ավելի շատ են հակված թեթեւամիտ ծախսեր անելու. նրանք ամեն ամիս ծախսում են մոտ 334 եվրո տարբեր մանրուքներ` շոկոլադե կոնֆետներ, պայուսակներ եւ կոշիկներ գնելու համար: Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ շիկահերների մեծամասնությունը կարողանում է կառավարել սեփական ֆինանսները: Հետաքրքիր է, որ Fool-ի հետազոտության արդյունքները հակասում են 2009թ. մազերի ներկ արտադրող «Garnier Nutrisse» ընկերության անցկացրած համանման ուսումնասիրության արդյունքներին: Ըստ վերջինի տվյալների՝ թխահերների եկամուտը զգալիորեն գերազանցում է շիկահերների եւ կարմրահերների եկամուտները: