Կոսմետիկայի արտադրության առաջատար Estee Lauder Cos Inc ընկերությունը հրապարակել է 2009 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ընկերության շահույթը կազմել է 140.7 մլն դոլար: 2008թ. համապատասխան եռամսյակում ընկերությունն ապահովել էր 5.1 մլրդ դոլար շահույթ: Ընկերությունն իր ֆինանսական արդյունքներով գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները, որը մեծապես պայմանավորված է հաշվետու եռամսյակում ծախսերի կրճատման քաղաքականությամբ եւ նոր արտադրատեսակների թողարկմամբ:
2009թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Estee Lauder-ի վաճառքի ծավալները կրճատվել են 3.7%-ով եւ կազմել 1.83 մլրդ դոլար: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամիսների համար կանխատեսել էին վաճառքի ծավալների սահմանում 1.82 մլրդ դոլար մակարդակում: