Աշխարհում չափահաս տարիքի մոտ 776 մլն մարդ, առավելապես կանայք, ընթերցելու, հաշվելու եւ գրելու հմտություններ չունեն: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում: Նաեւ նշվում է, որ 75 մլն երեխա դպրոց չի հաճախում եւ նրանցից՝ նույնիսկ նրանք, ովքեր առաջին քայլն են արել կրթության ճանապարհին, հետագայում ընդհատել են ուսումը: «Սակայն առկա իրադրությունը շտկելու համար այնքան էլ շատ բան հարկավոր չէ: Ինչպես նշել է պրոֆեսոր Լելաժ Բաունը, որն ավանդական դասախոսությամբ է հանդես եկել Գրագիտության միջազգային օրվա առթիվ, «նույնիսկ տարրական գրագիտությունը զգալիորեն ընդարձակում է մարդու հնարավորություններն անձնական, հասարակական ու քաղաքական կյանքում»,- նշվում է ուղերձում: