70 չվերթ

10/05/2009

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Մոսկվայի օդանավակայաններն ընդունել են ավելի քան 70 միջազգային չվերթեր` «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հյուրեր եւ մասնակիցներ: «Մայրաքաղաքի «Շերեմետեւո», «Դոմոդեդովո» եւ «Վնուկովո» օդանավակայաններն ընդունել են ավելի քան 70 չվերթ, որոնցով ժամանել է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի 626 հյուր եւ մասնակից»,- հայտնել են Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Օդային եւ ջրային տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից: