«Սրճարանը, որտեղ այցելուներին առաջարկում են անվճար սուրճ եւ հյութեր անուշ անել ի լրումն նույնպիսի անվճար աղի բրնձաբլիթների, մեծ հաջողություն է վայելում հաճախորդների շրջանում եւ վատ շահույթ չի բերում տերերին»,- հաղորդել են Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցները: Տոկիոյում «Հարիամայա Սթեյշն» սրճարանը նախատեսված է 114 տեղի համար, դրանք գրեթե բոլորը սովորաբար զբաղված են լինում: Այցելուները կարող են ընտրել թարմ աղացած սուրճ, ճապոնական թեյ կամ հյութ՝ ի լրումն ճապոնական ավանդական թխվածքաբլիթի ութ տեսակներով փոքրիկ պնակին, որոնք թխում են հենց այստեղ: Եթե անվճար առաջարկվող թխվածքաբլիթը դուր է եկել, հաճախորդն այն կարող է ձեռք բերել, բայց արդեն որոշակի վճարով: Հաստատության տերերի խոսքերով, որոնք ավանդաբար զբաղվում են բրնձաբլիթներ թխելով, օրական 1000 հաճախորդներից մոտավորապես 500-600 հոգի պարտադիր որեւէ բան է գնում եւ տանում հետը: Դա 2-3 անգամ ավելի է, քան մինչ օրս: Սրճարանները բացվել են Տոկիոյի կենտրոնում, ինչպես նաեւ՝ Կիոտո եւ Ֆուկուոկա քաղաքներում: Մինչեւ տարեվերջ պլանավորվում է նույնպիսի հաստատություն բացել Տոկիոյի ամենահեղինակավոր եւ թանկ առեւտրական փողոցում՝ Գինձայում, այնտեղ սրճարանները չափերով ավելի մեծ կլինեն: «Հետաքրքրական կլինի տեսնել օտարերկրացի այցելուների արձագանքը, որոնք միշտ շատ են Գինձայում»,- նշում են անվճար սրճարանների տերերը: Բրնձաբլիթներ արտադրող «Հարիմայա» ընկերությունը 12 խանութ ունի Ճապոնիայի տարբեր պրեֆեկտուրաներում: Այս ցանցի տարեկան շրջանառությունը գնահատվում է 7 միլիարդ իեն (72,9 միլիոն դոլար): Նորամուծությունից՝ անվճար սրճարաններից, ստացվող շահույթի չափն առայժմ չի հրապարակվում: