Իտալական շուկայի առաջատար Geox ընկերությունը, որն աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում ամենօրյա կոշիկների արտադրության ոլորտում, արդեն իր խանութն է բացել նաեւ Երեւանի կենտրոնում: Նորաբաց խանութում ներկայացված է տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար նախատեսված Geox հավաքածուների ողջ տեսականին, որն աշխարհում հայտնի է իր նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ. Geox-ի արտադրանքի շնորհիվ ոտքը շնչում է, կոշիկը ջրակայուն է: Geox-ի կարգախոսն է` «Կոշիկ, որը շնչում է»: Ընկերությունը նույն շնչող տեխնոլոգիան սկսել է օգտագործել նաեւ հագուստի (հատկապես վերարկուների եւ բաճկոնների) եւ սպորտային կոշիկների արտադրության մեջ: Geox բրենդի անվանումն առաջացել է հունարեն «geo» բառի (երկիր, որի վրա մենք բոլորս քայլում ենք) եւ «x» տառի համակցությունից, որը մարմնավորում է տեխնոլոգիա հասկացությունը: Geox-ը լիովին իտալական գաղափար է: Վերջին տարիներին Geox խմբի գործունեությունն աշխարհում արագորեն աճել է, եւ այժմ բրենդը ներկայացված է ավելի քան 68 երկրներում: Արտերկրում, մասնավորապես` Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Իսպանիայում, Geox-ի արտադրանքի վաճառքի ծավալը հասնում է 60%-ի: Geox-ը ստեղծել է Մարիո Մորետի Պոլեգատոն: Նրա նպատակն է եղել ստեղծել կոշիկ, որը թույլ կտա, որպեսզի ոտքը շնչի: Geox խանութը Երեւանում գործում է Թումանյան 37 հասցեում: