Հարցազրույցներ Հայաստանի ներկա եւ նախկին Առաջին տիկնանց հետ: Լուսանկարչական բացառիկ ռեպորտաժներ:
– Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի առաջին եւ բացառիկ հարցազրույցը «3 Միլիոն» ամսագրին: Ինչպիսի՞ն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքում: Ինչպիսի՞ն է նա բնավորությամբ: Դժվա՞ր է արդյոք լինել Հայաստանի Առաջին տիկին, ինչպիսի՞ պատասխանատվություն է այն ենթադրում: Ինչպիսի՞ն են նրանց զավակները եւ ինչո՞վ են զբաղվում: Այս բոլոր հարցերի պատասխանները` Ռիտա Սարգսյանի հետ հարցազրույցում:
– Բացառիկ հարցազրույց եւ լուսանկարչական ռեպորտաժ Հայաստանի նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանի հետ: Ինչպե՞ս է Բելլա Քոչարյանը վերաբերվում, երբ Առաջին տիկնայք նաեւ քաղաքականությամբ են զբաղվում, ակտիվ միջամտում են երկրի քաղաքական հարցերին: Արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հարցերը տուն էր տեղափոխում: Ի՞նչ գիտենք Քոչարյանների զավակների մասին:
– Ի՞նչ գործունեությամբ էր զբաղվում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, որպես Առաջին տիկին:
– Ինչպե՞ս են ծանոթացել հայ քաղաքական եւ պետական գործիչ, 1974-1988թթ. Հայաստանի (ՍՀԿԿ) Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը եւ Ռիմա Դեմիրճյանը: Ի՞նչ գործունեություն էին ծավալում ղեկավարների կանայք սովետական տարիներին:
– Ինչպիսի՞ն են աշխարհի այլ երկրների ներկա եւ նախկին Առաջին տիկնայք. ի՞նչ գործունեությամբ են զբաղվում:
– Բացառիկ հարցազրույց ֆրանսահայ հայտնի ոսկերիչ-դիզայներ Թիերրի Վանդոմի հետ: «3 Միլիոնի» շնորհիվ Հայաստանում տեղի ունեցավ Թիերրիի եւ հայաստանցի իր գործընկեր Նուռի` Արման Դավթյանի հանդիպումը։
– Շոու-բիզնեսի լեգենդ Ալլա Պուգաչովան հայաստանյան իր համերգը վստահեց ամենապրոֆեսիոնալին` հայազգի պրոդյուսեր Զառա Մխեյանին: Պարզվում է` երգիչ Ավրաամ Ռուսոն խուսափում է ոչ միայն ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինից եւ այլ հովանավորներից, այլեւ Զառա Մխեյանից: