ժամանց

«Տաշիրի» անակնկալները

08.02.2011

«Մոսկվայում անցկացվող ամենամյա «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ»,- մեզ հետ զրույցում հայտնեց «Տաշիր մեդիա» ընկերության ներկայացուցիչ, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Այն տեղի կունենա ապրիլի 3-ին: Հայտնի է, որ «Տաշիր» մրցանակաբաշխության հիմնադիրն ու հովանավորը ռուսաստանյան հայտնի գործարար, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն է: «Այս տարի մրցանակաբաշխությունն աչքի կընկնի իր կազմակերպվածությամբ, անակնկալներով եւ հրավիրված մեգա …

կարդալ ավելին

Արմինկա` «Էն գարնան»

08.02.2011

Երգչուհի Արմինե Նահապետյանի այս գարունն աչքի կընկնի «Էն գարնան» ձայնասկավառակի թողարկմամբ: Հատկանշականն այն է, որ ձայնասկավառակը բաղկացած է լինելու ժողովրդական եւ գուսանական երգերից: Թե ինչո՞վ է պայմանավորված երգացանկի նման ընտրությունը, եւ ինչպե՞ս այն կընդունվի հանրության կողմից. այս հարցին Արմինկան պատասխանեց. «Դեռ մանկուց մեր տանը հնչել են ժողովրդական եւ գուսանական երգեր: Բացի այդ, մայրս հրաշալի ձայն …

կարդալ ավելին

Մրցանակաբաշխության օրը հայտնի չէ

08.02.2011

Լուրեր էին շրջանառվում, թե 2010թ. «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» աղմկահարույց արդյունքներից հետո, այս տարի այն այլեւս չի կազմակերպվի: Երեկ, սակայն, պարզվեց, որ մրցանակաբաշխությունն, այնուամենայնիվ, տեղի է ունենալու: Կազմակերպիչը եւ ռեժիսորը պրոդյուսեր եւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է լինելու: Հ. Քեշիշյանից փորձեցինք ճշտել` ճի՞շտ են արդյոք լուրերը, թե շոու-բիզնեսի «լավագույնները» որոշվելու են մարտի 4-ին: «Մրցանակաբաշխության օրը դեռ պարզ …

կարդալ ավելին

«Երկու տուն, մեկ անուն»

05.02.2011

Երգի պետական թատրոնում երեկ տեղի ունեցավ կոմպոզիտոր եւ ԵՊԹ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի «Երկու տուն, մեկ անուն» ձայնասկավառակի շնորհանդեսը` թատրոնի երկու սերունդների երաժշտական կատարումների ուղեկցությամբ: Կոմպոզիտորին շնորհավորելու էին եկել Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ՝ կինոյի, թատրոնի, հեռուստատեսության եւ, իհարկե, երաժշտության բնագավառի Ա. Գրիգորյանի ընկերները: «Երկու տուն, մեկ անուն»: Այս …

կարդալ ավելին

Արվեստը տեղափոխվում է բանտ

03.02.2011

«Լուվր» թանգարանը Փարիզի Պուասսի արվարձանում գտնվող բանտում ցուցադրություն է կազմակերպել: Հայտնի նկարիչների գործերի վերատպություններից բաղկացած ցուցահանդեսը կրում է «Պատերից այն կողմ» խորագիրն ու հատուկ ընդգծված կրոնական բնույթ ունի: Բանտի բակում, հատուկ լուսավորության պայմաններում, կախվել են Կարավաջոյի, Մուրիլյոյի, Ժերիկոյի եւ այլ նկարիչների կտավները: Պուասսի բանտը նախկինում մենաստան է եղել, որտեղ այժմ ծանր հանցագործություններ կատարած մի քանի …

կարդալ ավելին

Քարդաշյանն ու Քեմերոնը շփվում են ինտերնետում

03.02.2011

Մոդել, ռեալիթի-շոուների դերասանուհի Քիմ Քարդաշյանը ինտերնետային սոցիալական ցանցերի շնորհիվ կարողացել է իր համար ճանապարհ հարթել դեպի մեծ կինո: «Twitter» ցանցում նա հաղորդագրություն է գրել կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնին` խնդրելով իր համար դեր պահել նոր կինոնախագծում: Քեմերոնը խոստացել է նոր ֆիլմերից մեկում գեղեցկուհի Քիմին դերով ապահովել: Օսկարակիր ռեժիսորն այժմ ակտիվորեն պատրաստվում է իր հիթային «Ավատարի» շարունակությունը նկարահանել …

կարդալ ավելին

Հարսանիքը` փետրվարի 11-ին

03.02.2011

Արդեն տեղեկացրել էինք հաղորդավարուհի եւ երգչուհի Անի Ամիրյանի եւ պարող, դերասան Ստեփան Ղամբարյանի նշանադրության մասին: Անիի facebooke-ի էջում կարելի է հանդիպել հարսանեկան զգեստների բազմաթիվ լուսանկարների, որոնք աչքի են ընկնում իրենց պարզությամբ եւ դասական մոտեցմամբ: Ապագա հարսի հետ մեր զրույցում պարզ դարձավ, որ Անին հարսի զգեստը պատվիրելիս նախապատվությունն իրոք տվել է պարզ եւ դասական մոտեցմանը: «Չի …

կարդալ ավելին

Ամուսնանալու ժամանակ չկա

03.02.2011

Մինչ քույրն` Անին, պատրաստվում է ամուսնանալ, եղբայրը` Արտավազդ Ամիրյանը, պատրաստվում է եթեր հեռարձակել նոր երաժշտական հաղորդաշար, որն իր ֆորմատով թոք շոու է լինելու: Ներկայումս «Slid Art» ընկերությունը ավարտին է մոտեցնում հաղորդման տաղավարի կառուցումը: «Կլինի երաժշտական շոու ծրագիր, որին մասնակցելու են ոչ միայն հրավիրված երգիչ-երգչուհիներն, այլեւ հանդիսատեսը: Հնչելու են կարծիքներ, մեկնաբանություններ, ինչո՞ւ ոչ, նաեւ քննադատություններ: Չեմ …

կարդալ ավելին

«Կոշկակարն՝ առանց կոշիկի»

03.02.2011

Ժամանակակից հրեշտակները կրում են կարճ կիսատաբատ, փիրսինգ եւ մեծ, շատ մեծ թեւեր, որոնք բեմից իջնելուն պես պոկվում են եւ դրվում դարակում: Գայանե Մարտիրոսյանին, ով բազմիցս ելույթ է ունեցել հայկական էստրադայի երգիչ-երգչուհիների հետ, շատերը ճանաչում են Angel բեմական անվամբ: Ինչպե՞ս Գայանեն վերածվեց Angel-ի. այս հարցին 18-ամյա երգչուհին պատասխանեց, որ բեմական անվան ընտրությունը կապված է իր սիրելի …

կարդալ ավելին

«Ընդհատված երգ»

03.02.2011

Երեկ հրավիրված ասուլիսում ռեժիսոր Արիկ Մանուկյանի «Ընդհատված երգ» գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանն անդրադարձավ ֆիլմի դեմ սկսված ադրբեջանական լրատվամիջոցների արշավին, մասնավորապես` ադրբեջանցի դերակատարի կողմից ֆիլմի նկարահանումներից հրաժարվելու հարցին: Հիշեցնենք, որ «Ընդհատված երգ» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Հիմքում Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հանգամանքների բերումով միեւնույն հորի մեջ հայտնված հայի եւ ադրբեջանցու …

կարդալ ավելին

«Նյու արտ» ոճի սահմանն իմ մեջ է»,- ասում է լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը

03.02.2011

Լուսանկարչության ասպարեզում Սարգիս Վիրաբյանը 10 տարվա փորձ ունի, սակայն կարծում է, որ միայն 5 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: Ո՞րն է պրոֆեսիոնալ լուսանկարիչ կոչվելու չափանիշը. «Ամբողջ աշխարհում ընդունված է պրոֆեսիոնալ համարել այն լուսանկարչին, ով կարողանում է գումար վաստակել իր լուսանկարներով: Դա միջազգային չափանիշ է: Խորհրդային տարիների չափանիշներն այլ էին. լուսանկարչության ասպարեզում պրոֆեսիոնալ կոչվելու …

կարդալ ավելին

Ամենացանկալիները

03.02.2011

Ամերիկյան դերասանուհի եւ մոդել Բլեյք Լայվլին, ով հայտնի է՝ որպես «Բամբասող կինը» սերիալում Սերենա վան դեր Վուդսենի դերակատարուհի, ճանաչվել է 2011 թվականի ամենացանկալի կինը: Ամենացանկալի կանանց ցուցակը կազմվել է տղամարդկանց համար նախատեսված AskMen.com ինտերնետային պորտալի այցելուների հարցման արդյունքների հիման վրա: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 5 մլն տղամարդ աշխարհի տարբեր երկրներից: Վարկանշային աղյուսակի 2-րդ տեղ …

կարդալ ավելին

Ֆիլմ՝ Իսպանիայի համար

01.02.2011

Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, ով մի քանի ամիս շարունակ գտնվում էր Իսպանիայում, մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ ճամփորդում է ԱՄՆ-ի տարբեր նահանգներով` ցանկանալով մեծամասշտաբ ֆիլմի նկարահանումներից առաջ լավ հանգստանալ: «Այժմ աշխատում եմ Իսպանիայի համար նկարահանվող ֆիլմի սցենարի վրա: Ֆիլմը բավականին աշխատատար է լինելու եւ նկարահանվելու է տարբեր քաղաքներում` Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում… Առայժմ չեմ կարող …

կարդալ ավելին

Ո՞ւր է Աննա Խաչատրյանը

01.02.2011

Արդեն մի քանի ամիս է, երգչուհի Աննա Խաչատրյանը գրեթե չի երեւում եթերում: Որտե՞ղ է «թաքնվել» երգչուհին. այսբ հարցի պատասխանը փորձեցինք պարզել անձամբ Աննայից: «Արդեն մի քանի ամիս է, ինչ ոչինչ չեմ ուզում անել` ոչ նոր երգով ներկայանալ, ոչ էլ տեսահոլովակ նկարահանել: Երեւի թե բոլորիս մոտ ժամանակ առ ժամանակ նման դադարներ տեղի են ունենում, երբ պարզապես …

կարդալ ավելին

«Empyray»-ի նոր CD-ն` գարնանը

01.02.2011

«Empyray» ռոք խումբը պատրաստվում է թողարկել նոր` թվով երրորդ ձայնասկավառակը: «Ալբոմի մեջ տեղ են գտնելու 10-12 երգեր, որոնց հեղինակներն են խմբի անդամներ Գիսանե Պալյանն ու ամուսինը` խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը»,- մեզ հետ զրույցում ասաց խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը: Ձայնասկավառակի շնորհանդեսը խումբը նախատեսում է համատեղել մենահամերգի հետ, որը տեղի կունենա գարնան ավարտին: Պատրաստվո՞ւմ են արդյոք տեսահոլովակ …

կարդալ ավելին

Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմերը

01.02.2011

Ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը մտադիր է այս տարի միանգամից գեղարվեստական 2 ֆիլմ նկարահանել: «Խաչատուր Աբովյանի կյանքի մասին պատմող ֆիլմի համար սցենարիստ Լեւոն Գալստյանի կողմից օրիգինալ սցենար է գրվում: Իսկ ահա երկրորդ ֆիլմի հիմքում ընկած է Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը: Այս ֆիլմի սցենարը գրում է սցենարիստ Ստեփան Զաքարյանը: Առաջինը կնկարահանվի այն ֆիլմը, որի սցենարն …

կարդալ ավելին

Հայտնվել է Գինեսի գրքում

27.01.2011

Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ռեկորդային քանակությամբ ֆիլմերում նկարված դերասան: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը Ալեքսեյ Ուչիտելի «Երկրամաս» ֆիլմն է: Ի դեպ, Արմեն Ջիգարխանյանը առաջիկայում հարցազրույց է տալու BBCrussian.com-ին, որտեղ պատասխանելու է հիմնականում ընթերցողների հարցերին: Հիշեցնենք, որ Ա. Ջիգարխանյանը բնակվում է Մոսկվայում եւ Տեխասում, որտեղ տուն ունի …

կարդալ ավելին

«Թող հիշեն»

27.01.2011

«Սիրուշո փրոդաքշնի» տնօրեն Արեւիկ Ուդումյանի խոսքով` տասը մասից բաղկացած «Սիրուշոու» անունը կրող հաղորդաշարը, որը եթեր դուրս կգա «Արմենիա» հեռուստաընկերությամբ, կպատմի Սիրուշոյի 17 տարվա բեմական կյանքի մասին: Հիշեցնենք, որ երգչուհին երգարվեստ է մտել, երբ ընդամենը 7 տարեկան էր: Հաղորդաշարում, բացի Սիրուշոյի 17-ամյա ստեղծագործական գործունեությունից, տեղ են գտել նաեւ հետաքրքիր հատվածներ երգչուհու անձնական պահոցից: Ինչպես մեզ հետ …

կարդալ ավելին

Ոչ կանխամտածված

27.01.2011

ԱՄՆ դատախազությունը Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյին մեղադրանք է ներկայացրել ոչ կանխամտածված սպանության հոդվածով: Բժիշկ-սրտաբան Մյուրեյն իրեն մեղավոր չի ճանաչում: Մյուրեյի նկատմամբ մեղադրանք ներկայացնելու մասին նախնական որոշումը կայացվել է հունվարի 12-ի դատական նիստի ժամանակ: «Ես մեղավոր չեմ»,- դատարանում հայտարարել է բժիշկը: Նշենք, որ այս որոշումն ընդունել է դատավոր Մայքլ Պաստորը, ով ավելի վաղ դադարեցրել …

կարդալ ավելին

Էլթոն Ջոնը՝ հայրի՞կ, թե՞ մայրիկ

27.01.2011

62-ամյա երգիչ Էլթոն Ջոնը եւ նրա կյանքի ընկեր` 48-ամյա Դեւիդ Ֆերնիշը դեկտեմբերի 25-ին սրտաբաց ընդունել են իրենց զավակին, ով լույս աշխարհ է եկել` շնորհիվ սուռոգատ մայրիկի: 7 ֆունտ կշիռ ունեցող փոքրիկի անունը Զաքարի Ջեքսոն Ֆերնիշ-Ջոն է: Զաքարին 2005թ. Անգլիայում ամուսնացած Էլթոն Ջոն եւ Դեւիդ Ֆերնիշ զույգի առաջին երեխան է: Այս մասին հայտնում է «OK» ամսագիրը, …

կարդալ ավելին