Էլթոն Ջոնը՝ հայրի՞կ, թե՞ մայրիկ

27/01/2011

62-ամյա երգիչ Էլթոն Ջոնը եւ նրա կյանքի ընկեր` 48-ամյա Դեւիդ Ֆերնիշը դեկտեմբերի 25-ին սրտաբաց ընդունել են իրենց զավակին, ով լույս աշխարհ է եկել` շնորհիվ սուռոգատ մայրիկի: 7 ֆունտ կշիռ ունեցող փոքրիկի անունը Զաքարի Ջեքսոն Ֆերնիշ-Ջոն է: Զաքարին 2005թ. Անգլիայում ամուսնացած Էլթոն Ջոն եւ Դեւիդ Ֆերնիշ զույգի առաջին երեխան է: Այս մասին հայտնում է «OK» ամսագիրը, որի շապիկին երջանիկ ընտանիքի լուսանկարն է: