Մինչ քույրն` Անին, պատրաստվում է ամուսնանալ, եղբայրը` Արտավազդ Ամիրյանը, պատրաստվում է եթեր հեռարձակել նոր երաժշտական հաղորդաշար, որն իր ֆորմատով թոք շոու է լինելու: Ներկայումս «Slid Art» ընկերությունը ավարտին է մոտեցնում հաղորդման տաղավարի կառուցումը: «Կլինի երաժշտական շոու ծրագիր, որին մասնակցելու են ոչ միայն հրավիրված երգիչ-երգչուհիներն, այլեւ հանդիսատեսը: Հնչելու են կարծիքներ, մեկնաբանություններ, ինչո՞ւ ոչ, նաեւ քննադատություններ: Չեմ ուզում, որ հանդիսատեսը ներկա լինի տաղավարում՝ միայն որպես ծափահարող, այլ դառնա մասնակից, ինչը եւ հաղորդումն ավելի դինամիկ կդարձնի»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Ամիրյանը: «Չի՞ պատրաստվում արդյոք հետեւել քրոջն ու ամուսնանալ» հարցին Արտավազդը ծիծաղելով պատասխանեց, որ ամուսնանալու ժամանակ դեռ չունի: