Արդեն մի քանի ամիս է, երգչուհի Աննա Խաչատրյանը գրեթե չի երեւում եթերում: Որտե՞ղ է «թաքնվել» երգչուհին. այսբ հարցի պատասխանը փորձեցինք պարզել անձամբ Աննայից: «Արդեն մի քանի ամիս է, ինչ ոչինչ չեմ ուզում անել` ոչ նոր երգով ներկայանալ, ոչ էլ տեսահոլովակ նկարահանել: Երեւի թե բոլորիս մոտ ժամանակ առ ժամանակ նման դադարներ տեղի են ունենում, երբ պարզապես չես ցանկանում որեւէ քայլ անել»: Իսկ անձնական կյանքում որեւէ նորություն, լուր չունի՞ Աննան. այս հարցին երգչուհին տխուր ձայնով պատասխանեց. «Այստեղ եւս լռություն է: Ինձ եւս ոչ ոք լուր չի ուղարկել` անձնական կյանքս բարելավելու համար»: