Բարբին` 50 տարեկան

10/03/2009

Լեգենդար Բարբի տիկնիկը երեկ դարձել է 50 տարեկան: 1959 թվականի մարտի 9-ին է Mattel ընկերությունն առաջին անգամ արտադրել Բարբի տիկնիկ, որը հետագայում համարվել է գեղեցկության չափանիշ: Նախորդ կես դարի ընթացքում վաճառվել է մի քանի միլիարդ Բարբի: ԱՄՆ-ում` ի պատիվ Բարբիի ծննդյան, տեղի են ունենալու շքերթներ, տիկնիկային շոուներ եւ թեմատիկ երեկույթներ: Առաջին Բարբին վաճառվել է ընդամենը 3 դոլարով: Իսկ արդեն 2004-ին գեղեցկուհի-շիկահերներին eBay աճուրդում գնահատել են 3 հազար 552 դոլար, իսկ երկու տարի անց` Christieգs աճուրդում` մինչեւ 17 հազար: Բարբին համարվում է աշխարհում ամենահայտնի խաղալիքը: Ամեն շաբաթ վաճառվում է մոտ մեկ միլիոն տիկնիկ, ամեն վայրկյան` 2 տիկնիկ: