Հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ`
Տղամարդիկ սիրում են խորոված անել միայն մեկ պատճառով. խորոված պատրաստելու մեջ նրանք էքստրիմ են տեսնում:
Տղամարդիկ շատ անձնապաստան մարդիկ են: Իսկ ոմանք էլ այնքան ինքնավստահ են, որ երբ հեռուստատեսությամբ ինչ-որ մրցույթ են դիտում, մտածում են՝ եթե բավական կենտրոնանան, ապա կօգնեն իրենց թիմին:
Տղամարդիկ սիրում են շատ սեղմակներով հեռախոս, որովհետեւ այն թույլ է տալիս, որ իրենց կարեւոր մարդ զգան: Եվ բացի այդ, նրանք սիրում են առավոտյան մամուլին առաջինն իրենք տեղեկանալ: Այն միտքը, որ իրենք առաջինը չեն` «կործանարար» ազդեցություն է ունենում նրանց հոգեկան աշխարհի վրա:
Բոլոր տղամարդիկ չեն սիրում կանանց կողմից ասված` «Պետք է պարզաբանել մեր հարաբերությունները» արտահայտությունը: Այս 5 բառից նրանք պարզապես սարսափում են:
Ընդհանրապես տղամարդկանց մարմնի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան կանանցը: Փոխաբերական իմաստով կարելի է ասել` նրանք լավ ջեռուցիչներ են, որոնք կարծես համատարած խռմփացնում են:
Կանայք հագուստին ավելի լուրջ են վերաբերվում, քան տղամարդիկ: Օրինակ` ոչ մի տղամարդ չի լքի տոնակատարությունը, հենց միայն այն պատճառով, որ բացի իրենից՝ մեկ ուրիշն էլ է սեւ սմոկինգ հագել:
Տղամարդկանց մեծ մասը չի սիրում գնումներ կատարել: Այդ պատճառով խանութներում տղամարդու հագուստը միշտ գտնվում է առաջին հարկում եւ մուտքի դռան մոտ:
Երբ 4 եւ ավելի տղամարդ հավաքվում են միասին` խոսում են սպորտից: Իսկ երբ 4 եւ ավելի կին հավաքվում են միասին` խոսում են տղամարդկանցից:
Եթե տղամարդն ասում է`«Ես քեզ կզանգեմ», եւ չի զանգում, դա չի նշանակում, որ նա մոռացել է զանգելու մասին, կամ կորցրել է ձեր հեռախոսահամարը, կամ չգիտես էլի ինչ… Դա նշանակում է, որ նա չի ուզում ձեզ զանգահարել:
Առհասարակ տղամարդիկ ինքնավստահ են, որովհետեւ մանուկ հասակում իրենք իրենց նույնացնում են սուպերհերոսների հետ: Իսկ կանանց ինքնագնահատականը ցածր է, որովհետեւ մանուկ հասակում կանայք իրենց նույնացնում են Բարբիի հետ: