Պատրաստվում ենք Զատկի սեղանին

09/04/2009

Չամիչով կուլիչ

Անհրաժեշտ է. 50 գ խմորիչ, 1 բաժակ կաթ, 5 հատ ձու, 200 գ շաքարավազ, 200գ կարագ եւ 200գ չամիչ:

Կարագը տրորել, վրան լցնել տաք կաթ, շաքարավազ եւ մի պտղունց աղ: Այս բոլորը խառնել եւ թողնել, որ հասնի գոլ վիճակի, որից հետո լցնել ալյուրը եւ քիչ քանակությամբ կաթում բացած խմորիչը, եւ լավ հունցել, ծածկել սրբիչով ու դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա: Խմորը հասնելուց հետո առանձին-առանձին ավելացնել ձվի դեղնուցները եւ լավ հարած սպիտակուցն ու չամիչը: Խմորը նորից հունցել եւ տեղավորել յուղած կաղապարի մեջ: Հենց խմորը բարձրանա, դնել ջեռոցում եւ թխել 180 աստիճանով: