Այ քեզ նվեր

16/09/2010

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին 13-րդ դաջվածքն է արել, այս անգամ՝ ազդրի ներսի մասում: Այն ոչ ոք չի տեսել, բայց Ջոլին հայտարարում է, որ դաջվածքը նախատեսված է միայն եւ միայն Բրեդ Փիթի համար: Դերասանուհու ձեռքին դաջված է «13» թիվը հռոմեական նշաններով, ֆեմինիստների նշանաբանը` «Ճանաչիր քո իրավունքները»` պարանոցից ներքեւ: Ձախ ուսին հինգ ուղղահայաց շարքով կխմերական հիերոգլիֆներ են. դա անհաջողություններից եւ դժբախտ դեպքերից պաշտպանող տեքստ է: Ձախ ազդրի վերեւի մասում պատկերված է սեւ մեծ խաչ:

Ի դեպ, իր նախկին ամուսնուն` Բիլի Բոբ Թորնթոնին, դերասանուհին երեք դաջվածք է նվիրել: Ընտանիքի կազմաքանդումից հետո, չնայած ցավոտ պրոցեդուրային, դերասանուհին վերացրել է իր ձախ ուսին «Բիլի Բոբ» բառերը` վրայից այլ պատկեր դաջելով: