Քարդաշյանների տունը կռիվ է ընկել

25/11/2010

Վերջին մի քանի ամիսների ընթացքում կտրուկ վատացել են Քիմ Քարդաշյանի եւ նրա քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հարաբերությունները: Պատճառը, ըստ «In Touch» ամսագրի, խանդն է եւ մրցակցությունը: Պարբերականի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր կրտսեր քույրը՝ Քլոեն, ամուսնացել է հայտնի բասկետբոլիստի հետ եւ ցանկանում է հանրահայտ դառնալ: Իսկ Քլոեն նշում է, թե Քիմը, լինելով նույն ընտանիքի անդամ, իրեն «արքայադուստր» է երեւակայում եւ միշտ փորձում նվաստացնել քույրերին:

Բացի այդ, Քիմ Քարդաշյանն իր բոլոր ընկերներին պատմում է, թե ինչպիսի կամակոր աղջիկ է Քլոեն, ով ամեն քայլափոխի նմանակում է իրեն: Քարդաշյանների երրորդ քույրը՝ Քորթնին, փորձում է չեզոքություն պահպանել: Քարդաշյան քույրերը որոշում են կայացրել այլեւս երեքը միասին հանդես չգալ նույն հեռուստահաղորդման ժամանակ: Քորթնին էլ առանձին հաղորդումներ է պատրաստում Քլոեի եւ Քիմի հետ: «Քույրերի միջեւ անվերջ մրցակցություն կա: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է ավելի լավը լինել»,- ասել է Քարդաշյանների մտերիմներից մեկը: Իսկ Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջաները, անում է հնարավորը` իր աղջիկներին հաշտեցնելու համար: Սակայն այդ ուղղությամբ նրա բոլոր ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս: