Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է

07/12/2010

Կալիֆոռնիայի Բեւեռլի Հիլզում` «Julien’s Auctions» աճուրդի տանը, Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է 330.000 դոլարով: Փոփ արքայի խորհրդանիշերից մեկը համարվող ձեռնոցից բացի, վաճառվել է նաեւ Ջեքսոնի ինքնագրով պիջակը` 96.000 դոլար եւ գլխարկը` 72.000 դոլար: Մայքլ Ջեքսոնի անձնական իրերից բացի, աճուրդում ցուցադրվել է նաեւ Մերիլին Մոնրոյի դեղերի սրվակը, որը վաճառվել է 19.000 դոլարով: