Լեդի Գագայի հագուստը` ըստ մսագործների

30/09/2010

Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագայի (Ստեֆանի Ջերմանոտան)՝ հում մսի կտորներից պատրաստված հագուստն առաջ է բերել նաեւ մսագործների հետաքրքրությունը, որոնք հարցին մոտեցել են մասնագիտական տեսանկյունից: Օրինակ` Միացյալ Նահանգներում գործող ամենահայտնի մսի խանութներից` Ottomanelli-ի գլխավոր մսագործ Պիտեր Կասիպոյի կարծիքով` Լեդի Գագայի հագուստը շատ անորակ է: Մսագործության ոլորտում 35 տարվա փորձ ունեցող Կասիպոն հայտարարել է, որ երգչուհու հագուստը պատրաստված է 11 կգ էժանագին եւ անորակ մսից: Իսկ Լեդի Գագայի զգեստի ամենաթանկ հատվածը, ըստ մսագործ Կասիպոյի, երգչուհու գլխին դրված բերետն է:

Նշենք, որ զգեստի ձեւավորող Ֆրենկ Ֆերնանդեսի խոսքով` Լեդի Գագայի համար պատրաստված հագուստը շատ է դուր եկել երգչուհուն: Այն սառեցվելու է եւ հետագայում հանվելու է ցուցադրության: Հիշեցնենք, որ MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության արարողությանը Լեդի Գագան ներկայացել էր հում մսից պատրաստված զգեստով, ինչը խիստ զայրացրել էր հատկապես բուսակերներին: