Բոսնիացի մարմնավաճառուհի Իրմա Նիչին երեկ սպառնացել է դատարանում պատռել անգլիացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի դիմակը: «Ես դատարանում կներկայացնեմ մանրամասներ եւ կիջեցնեմ Բեքհեմի շալվարը: Այդ ժամանակ բոլորը կհասկանան, որ ես սուտ չեմ խոսում»,- հայտարարել է 26-ամյա մարմնավաճառուհին:
Հիշեցնենք, որ Դեւիդ Բեքհեմը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Նիչիի եւ ամերիկյան այն ամսագրի, որը մեղադրել էր ֆուտբոլիստին մարմնավաճառի հետ կապեր ունենալու համար: Բեքհեմը մարմնավաճառուհի Նիչիին մեղադրում է զրպարտության մեջ: Ավելի վաղ 26-ամյա Իրմա Նիչին լրագրողներին պատմել էր, թե ինքը մեկ այլ մարմնավաճառուհու հետ 2007թ. հինգ անգամ գիշեր է անցկացրել Բեքհեմի հետ: