Համեղ տոնածառ

07/12/2010

Ֆրանսիացի հրուշակագործները ձմեռային նվեր են պատրաստում Փարիզի բնակիչների համար: Սուրբ Ծննդի օրերին Փարիզում վեր կխոյանա 10 մետր բարձրություն ու 4 տոննա քաշ ունեցող շոկոլադե տոնածառը: Բարձր որակի քաղցր գլուխգործոցը պատրաստելու են հայտնի շոկոլոտյեները, որոնք իրենց բուն մասնագիտությունից բացի՝ նաեւ ճարտարապետական տաղանդ պետք է ցուցաբերեն, քանի որ այդ կառույցը պետք է դիմակայի եղանակի տատանումներին ու չկորցնի իր համը: Տոնածառը կզարդարվի գունեղ խաղալիքներով, Սանտա Կլաուսի ու նրա ուղեկցորդ եղնիկների քանդակներով, ինչպես նաեւ` կդեկորացվի ձյուն հիշեցնող շաքարի փոշով: Այս տոնածառը կարելի է շոշափել, համտեսել ու հոտ քաշել: Միակ թերությունն այն է, որ այն հնարավոր չէ լուսային էֆեկտներով զարդարել, քանի որ տաք ջերմաստիճանը կհալեցնի տոնածառի հումքը: