Թուրքիայի Բոդրում քաղաքում կազմակերպված Զբոսաշրջության միջազգային գեղեցկության մրցույթում հաղթել է հայաստանցի Մարինա Ավետյանը: «Jolly Tur» տուր օպերատորի եւ «Baia» հյուրանոցի կազմակերպած մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան ներկայացնող 22-ամյա Աննա Բոյկոն, իսկ 3-րդ տեղը` 26-ամյա գերմանուհի Նինա Ռիթինգհաուսը: «Ես առաջին անգամ եմ Բոդրումում: Ինձ համար մեծ երջանկություն է այս տիտղոսը նվաճել հարեւան Թուրքիայում: Իմ երկրում փորձելու եմ ավելի լավ ներկայացնել Բոդրումն ու Թուրքիան»,- հայտարարել է գեղեցկուհի Ավետյանը: