Երգիչ եւ կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը Մոսկվայում գաղտնի ամուսնացել է: 50-ամյա Նիկոլաեւի եւ 28-ամյա երգչուհի Յուլիյա Պրոսկուրյակովայի ամուսնությունը կայացել է Մոսկվայի Տվերսկի քաղաքացիական ակտերի գրանցման վարչությունում, որտեղ սեպտեմբերի 23-ը հայտարարված էր մաքրության օր: Ի դեպ, սիրահարները արարողության վայր են ժամանել առանձին-առանձին: «Ամուսնության գրանցում այսօր տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենալու»,- ասել է ՔԱԳՎ-ի աշխատակիցը, ում սպառնացել են Նիկոլաեւի հարսանիքի մասին խոսելու դեպքում հեռացնել աշխատանքից: «Միայն մահվան մեկ դեպքի գրանցում ունենք»,- ասել է նա: «Այսպիսով, երկու վկաների՝ Իգոր Կրուտոյի եւ Նատալյա Պոդոլսկայայի ներկայությամբ` Նիկոլաեւը թաղել է իր ամուրիական անցյալը»,- գրում է «Lifenews»-ը: Ըստ կայքի` Ի. Նիկոլաեւը կեսօրին տնից դուրս է եկել տոնական պիջակով: Սիրահարները ամուսիններ են դարձել քաղաքացիական ակտերի գրանցման վարչության փակ դռների հետեւում: Ամբողջ արարողությունը տեւել է 15 րոպե: Հարսանիքի երեկույթը, որին հրավիրված է 200 մարդ, կայանալու է այսօր` սեպտեմբերի 25-ին: