Ամենաշքեղները

18/09/2010

«People» ամսագիրը հրապարակել է ամենաշքեղ հագնված նշանավոր մարդկանց ամենամյա ցանկը: Ցանկում հայտնվել են Ջենիֆեր Էնիսթոնը, որի ոճը ամսագիրն անվանել է «ամերիկյան դասական», երգչուհի Ռիհաննան, որին վարկանիշի հեղինակները բնութագրել են որպես «Խիզախ գեղեցկուհի», Ջեսիկա Ալբան` «Համադրությունների վարպետը», Լեա Միշելը` «Աշխարհիկ երեկույթների տիրուհին», «Ավատարի» հերոսուհի Զոի Սալդանան` «Կարմիր գորգի թագուհին», Գվեն Ստեֆանին` «Ռոքեր մայրիկը», Մեծ Բրիտանիայի արքայազնի ընկերուհի Քեյթ Միդլթոնը` «Ապագա արքայադուստրը», Ռեյչել Բիլսոնը` «Ջինսերով հմայիչ աղջիկը», Օլիվյա Պալերմոն` «Արիստոկրատ աղջիկը» եւ Դիանա Կրյուգերը` «Ոչ կոմֆորտիստուհին»: