Հերթական «գլոբուսը»

11/11/2010

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դը Նիրոյին «Ոսկե գլոբուս» կշնորհվի կինոյում ներդրած նշանակալի ավանդի համար: Սեսիլ դե Միլլի մրցանակը դը Նիրոյին կշնորհվի «Ոսկե գլոբուսի» 68-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա 2011 թ. հունվարի 16-ին Բեւեռլի Հիլզում: 67-ամյա դը Նիրոն նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում: Առաջին «Օսկար» մրցանակին նա արժանացել է 1975 թ. Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հայտնի «Կնքահայրը» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար, իսկ 2-րդ «Օսկարին»` «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է Մարտին Սկորսեզեի «Կատաղած ցուլը» ֆիլմում բռնցքամարտիկ Ջեյք Լա Մոտայի կերպարը կերտելու համար: Առաջին «Ոսկե գլոբուսը» դը Նիրոյին շնորհվել է «Լավագույն դերասան» անվանակարգում: Եվս մեկ «Ոսկե գլոբուս» ստանալու համար դը Նիրոն առաջադրվել է 7 անգամ: