Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի կողմից Ֆրանսիայում իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ֆրանսիացի զույգերի 3/4-րդից ավելին սեռական կյանքում իրենց չբավարարված են համարում: Յուրաքանչյուր երրորդ ֆրանսուհին խոստովանել է, որ գլխացավը, հոգնածությունը կամ երեխաների խնամքը պատրվակ է դարձնում սեքսից հրաժարվելու համար: Նույն քայլին է դիմել յուրաքանչյուր 6-րդ ֆրանսիացի տղամարդը: Նշենք, որ հարցումն անցկացվել է դեղագործական ընկերություններից մեկի պատվերով: Այս ցուցանիշները զարմանալի են այն առումով, որ ավանդաբար ֆրանսիացիներն իրենք իրենց համարել են լավագույն սիրեկանները Եվրոպայում, սիրախաղի արվեստին լավագույնս տիրապետողները: Այս ուսումնասիրության արդյունքները փաստորեն կարող են վնասել երկրի «ռոմանտիկ հեղինակությանը»: Հարցման պատվիրատուն, ֆրանսիացիների լիբիդոյի կորուստը «կանխելու» համար, մտադիր է սեքսուալ կյանքի որակի բարձրացման ուղղությամբ քարոզարշավ իրականացնել երկրում: