1 մլն եվրո՝ 45 վայրկյանի համար

02/12/2010

Ամերիկյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը նկարահանվել է իտալական «Lavazza» սուրճի բրենդի գովազդային հոլովակում, որի նկարահանումները տեղի են ունեցել Հռոմում: Դերասանուհու հոնորարը 45 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակում նկարահանվելու համար, որտեղ նա ոչ մի բառ չի արտասանում, կազմել է 1,2 մլն եվրո: Ի դեպ, նույն տեսահոլովակում նկարահանվել են իտալացի հայտնի հաղորդավարներ ու կատակերգու դերասաններ Պաոլո Բոնոլիսը եւ Լուկա Լաուրենտին, որոնք «Lavazza» սուրճը գովազդում են 2000 թվականից: