Հայկոն հայր է դառնալու

15/02/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոն երեկ մեզ հետ զրույցում հաստատեց լուրերը, որ առաջիկայում երեխա է ունենալու։ «Այո, այո, այո, ես շուտով պապա եմ դառնալու»,- մեզ հետ զրույցում հիացմունքով ասաց Հայկոն: Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի նշանադրությունից հետո նրանց երկրպագուներն անհամբեր սպասում էին, թե ե՞րբ է զույգն ամուսնանալու: Նրանց հարսանյաց արարողության լուսանկարները մինչ օրս էլ հասարակության մոտ հետաքրքրություն են առաջացնում: «Ամուսնությունից հետո շատ քիչ ժամանակ էր անցել, սակայն բոլորն արդեն մեկ ընդհանուր հարց էին մեզ ուղղում` նորություն չկա՞: Քանի որ այդ նորությունը թաքցնել հնարավոր չէ, ապա ասեմ, որ կա: Եվ մենք անչափ ուրախ ենք: Երբեք այսքան երջանիկ չենք եղել: Արդեն գիտենք նաեւ, որ տղա ենք ունենալու: Սակայն մեզ համար ի սկզբանե ամենակարեւորը ոչ թե երեխայի սեռն է եղել, այլ մեր ապագա բալիկի առողջ լինելը»,- ասաց Հայկոն: