Դոլչեն եւ Գաբանան կարող են հայտնվել բանտում

29/03/2011

Դոմենիկո Դոլչե եւ Ստեֆանո Գաբանա հայտնի դիզայներական դուետը կարող է հարկերը չվճարելու մեղադրանքով կանգնել դատարանի առաջ: Մոտ ապագայում պարզ կդառնա` արդյո՞ք դատական գործ կհարուցվի նրանց դեմ` կապված դեռեւս 2008թ. հարկերից խուսափելու դեպքերի հետ: Բավականաչափ փաստերի դեպքում իտալացի մոդելավորողները կարող են դատապարտվել 5-7 տարով ազատազրկման: Որոշ լուրերի համաձայն` նրանք մասնակցել են Լյուքսեմբուրգում ստիլիստների օֆշորային ընկերության ստեղծմանը, որտեղից ստացել են Իտալիայում չհարկվող եկամուտներ: Նրանց հաջողվել է երկրից դուրս բերել շուրջ 1 միլիարդ եվրո, յուրաքանչյուրը` շուրջ 420 միլիոն եվրո: Բացի այդ` մոդելավորողները մեղադրվում են իրենց ակտիվները լյուքսեմբուրգյան ընկերությանը շուկայականից անհամեմատ ցածր գներով փոխանցելու մեջ: Հիշեցնենք, որ 2008թ. Դոլչեն եւ Գաբանան լավագույն մոդելավորողների վարկանշային աղյուսակում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը: