Ջորջ Մայքլը երգ կգրի արքայազն Ուիլյամի հարսանիքի համար

14/04/2011

Ջորջ Մայքլը մտադիր է երգ գրել բրիտանացի արքայազն Ուիլյամի ու նրա ընտրյալի` Քեյթ Միդլտոնի համար: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Ջորջ Մայքլը: Մի քանի օր առաջ երգիչը դիմել էր սոցիալական ցանցի իր ընթերցողներին` խնդրելով ուղարկել նախկինում այլ արտիստների ձայնագրած ռոմանտիկ ու հուզիչ երգերի տարբերակներ: Ջ.Մայքլը նշել է, որ մտադիր է պատրաստել այն կոմպոզիցիայի քավեր տարբերակը, որն իրեն ավելի հարմար կթվա Ուիլյամի ու Քեյթ Միդլտոնի հարսանեկան արարողության համար: Նախօրեին նա արդեն իր երկրպագուներին տեղեկացրել է, որ կողմնորոշվել է երգի ընտրության հարցում ու մտադիր է այն նույն օրը ձայնագրել: Նա միայն ասել է, որ երգի անվանումը սկսվում է «Դու» բառով եւ դրա օրիգինալը գրել է 1970-ականներին ինչ-որ «հանճար»: Ջորջ Մայքլը, ի դեպ, մտադիր է ավարտել երգի ձայնագրությունը ապրիլի 14-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արքայազնի հարսանիքի համար երգ էր ձայնագրել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը: