Կրթական հիմնախնդիրները Հայաստանում բազմազան են եւ բազմաբնույթ: Սակայն մոտակա տարիներին այդ խնդիրներին կարող է ավելանալ հատկապես դպրոցահասակ երեխաների թվաքանակի նվազումը, որն իր հերթին հղի է սոցիալ-տնտեսական նոր վտանգներով: Դպրոցներում 2004թ. անցկացված օպտիմիզացիայի մասին շատ է խոսվել եւ գրվել: Պետք է նշել, որ այդ գործընթացի արդյունքում դպրոցներից կրճատվեց մոտ 6000 ուսուցիչ: Չնայած կառավարության կողմից եղան բազմաթիվ …
կարդալ ավելինՆոր ուսումնական տարին Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ուսանողների համար վատ սկսվեց: Համալսարանի ղեկավարությունն այս տարի թանկացրել է ուսման վարձերը: Արդեն երկու օր է, այդ պատճառով ուսանողները դասադուլ են կազմակերպել: Բանն այն է, որ ուսանողները վարձը միշտ դոլարով են մուծել, եւ բուհի ղեկավարությունն այս տարի արդեն դրամով է ընդունում, ընդ որում, ոչ թե այսօրվա կուրսով, այլ …
կարդալ ավելինԼեզվի ուսուցման կենտրոններ դիմում են նաեւ նրանք, ովքեր մտադիր են մեկնել արտասահման։ Այդ կենտրոններ դիմում են ինչպես առանձին անհատներ, այնպես էլ զանազան բիզնես ընկերություններ՝ աշխատակազմի համար անգլերենի դասընթացներ կազմակերպելու նպատակով։ Օրինակ, ավելի քան 4000 գործարար ընկերություններ վերջին չորս տարվա ընթացքում դիմել են «Albion» ուսումնական կենտրոն, որը համարվում է քաղաքի ամենաառաջադեմ ուսուցման կենտրոններից մեկը։ «Arminco», «Unisef» …
կարդալ ավելինՄեր համերկրացիների համար սեպտեմբերի 1-ը շարունակում է նույնքան ծախսատար լինել, որքան, ասենք, Ամանորն է: Միայն թե սեպտեմբերի 1-ն առավել ծանր է նստում այն ընտանիքների բյուջեի վրա, որոնց դպրոցահասակ երեխաների թիվը շատ է: Սեպտեմբերյան գնումների համար ամեն ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար նախատեսում է միջին հաշվով 100-150 դոլարին համարժեք դրամ՝ կախված երեխայի տարիքից: Համենայնդեպս, մի քիչ ավելի …
կարդալ ավելինՀանրապետության շուրջ 1500 դպրոցներում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը կարծես այնքան էլ չի շահագրգռել դպրոցների տնօրեններին, քանի որ 2004-ից մինչ այժմ Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակ հայտ է ներկայացրել նրանցից միայն 300-ը: Ի դեպ, վերջիններիս հետ պայմանագրեր չեն կնքվել: «Սպասում ենք արձակուրդները վերջանան, տնօրենները վերադառնան աշխատանքի, որպեսզի ամփոփենք հայտերը: Այնուհետեւ կսկսենք համակարգիչների գնման …
կարդալ ավելինՀանրապետության 50 դպրոց-կենտրոններում, ինչպես նաեւ ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղերում արդեն հոկտեմբերից սկսվելու է մանկավարժների վերապատրաստման գործընթացը: Մինչ այդ վերապատրաստվելու է մանկավարժներին ուսուցանող դասախոսական կազմը, որի անդամներն ընտրվելու են մայրաքաղաքից եւ տվյալ մարզից: Դասախոսական կազմն ընտրվելու է մրցութային կարգով: «Այդ ծրագիրն ուզում ենք 2 նպատակի ծառայեցնել՝ նախ՝ վերապատրաստել ուսուցիչներին եւ զարգացնել մարզում առկա դասախոսական …
կարդալ ավելինՍեպտեմբերից Հայաստանի հանրակրթական դպրոցները վերջապես ունենալու են հայերեն քարտեզներ։ Յուրաքանչյուր դպրոցին հատկացվելու է 15-ական միավոր՝ վարչական, ֆիզիկական, տնտեսական, բուսական եւ այլ տեսակի քարտեզներ։ Դրանք կազմվել են ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի կողմից։ «Մեր դպրոցները հայերեն լեզվով քարտեզներ վաղուց չեն ունեցել։ Մեր նպատակն էր այսօրվա պահանջներին բավարարող, այսօրվա վարչատարածքային բաժանումով կազմված քարտեզներ հատկացնել …
կարդալ ավելինՄինչ այժմ Հայոց լեզու եւ գրականություն առարկայի բանավոր քննությանը մասնակցած 430 դիմորդից 125-ը ստացել է անբավարար: Հայոց լեզվի եւ գրականության բանավոր քննության առարկայական հանձնաժողովի անդամ Սերժ Սրապիոնյանի շուրջ 4 տարիների սեփական փորձից կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ նյութի իմացության առումով, այնուամենայնիվ, որոշ առաջընթաց կա: Սակայն զավեշտալի դեպքերը շարունակվում են: «Երեխան պատմում է Խ. Աբովյանի …
կարդալ ավելինԲուհական ընդունելության քննությունների արդյունքների հրապարակումները, քննություն ընդունող դասախոսների հարցազրույցները եւ կրթության ու գիտության նախարարի ասուլիսն այս թեմային նորից անդրադառնալու առիթ է։ Ընդունելության քննությունների առթիվ քիչ է մնում պաշտոնական սուգ հայտարարվի։ Բոլորը ցնցված են։ (Առաջին հերթին՝ բանասերի կրթություն ունեցող նախարարը)։ Անբավարար գնահատական ամենաշատն արձանագրվել է Հայոց լեզու եւ գրականություն, ինչպես նաեւ՝ Հայ ժոողովրդի պատմություն առարկաներից։ Այն …
կարդալ ավելինԵրեկ կազմակերպված ասուլիսի ընթացքում կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը շարունակում էր մտահոգվել Հայոց լեզվի եւ գրականության բանավոր քննության ժամանակ դիմորդների ցուցաբերած գիտելիքների ցածր մակարդակով: «Տխուր է, երբ լրագրության ֆակուլտետ դիմածների 40%-ը, իսկ բանասիրություն դիմածների 35%-ն անբավարար է ստանում»,- հայտարարեց նախարարը: Ըստ նրա՝ շատերը դիմում են հենց այնպես, պարզապես գիտելիքները ստուգելու համար: Այս հարցում նա …
կարդալ ավելինԹատրոնի եւ կինոյի պետական ինստուտում (ԹԿՊԻ) ընդունելության քննության հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Դավոյանը փաստում է, որ, նախորդ տարվա համեմատ, դիմորդների միջին մակարդակը բավական նորմալ է: «Նրանք մեզ բարեհամբույր ձեւով են մոտենում եւ, երբ տեսնում են, որ խառնված ենք, հուշում են մեզ եւ օգնում, որ լավ պատասխանենք»,- ասում էին Դրամատիկական թատրոնի դերասան դառնալու հավակնորդ դիմորդները: Նրանք երեկ …
կարդալ ավելինԲարեփոխումներ իրականացնողներն այժմ ներդրողներ են փնտրում մանկապարտեզների ավագ խմբի երեխաներին դպրոցում սովորելուն նախապատրաստելու համար: «Նախակրթարանների համար պետությունը եւ համայնքները պետք է գումարներ գտնեն՝ մանկապարտեզների ավագ խումբը պարտադիր դարձնելու համար»,- ասում է Կրթական ծրագրերի կենտրոն (ԿԾԿ) ԾԻԳ ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը: Վերջինիս համոզմամբ՝ 12-ամյա կրթական համակարգին անցումը միջազգային հանրությանն ինտեգրվելու պահանջ է: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց …
կարդալ ավելին«Ես ո՞ր մեկը հիշեմ. կան դիմորդներ, որ չեն հիշում «Սամվել» վեպից դավաճանների անունները, Թումանյանի պատմվածքների վերնագրերը, չեն պատկերացնում՝ դերբայն ինչ է: Նրանք կարող են կանոններն անգիր անել եւ ասել, բայց որ նախադասության մեջ է հանդիպում՝ խեղճանում են»,- ընդգծեց Հայոց լեզվի եւ գրականության առարկայական հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Այս երեւույթը մտահոգել էր նաեւ կրթության եւ գիտության …
կարդալ ավելինԱնցյալ տարվա նոյեմբերին, երբ ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը մասնակցում էր Արցախին նվիրված հեռուստահանգանակությանը, Նյու Յորքից բարերարուհի Անուշ Մաթեւոսյանը ցանկություն էր հայտնել 275-300 հազար դոլար հատկացնել Ստեփանակերտում դպրոց կառուցելու համար: Դեկտեմբերին այդ գումարը փոխանցվել է Հայ օգնության ֆոնդին (ՀՕՖ), որի միջոցով էլ այդ գումարը պետք է մտներ Ստեփանակերտ: Մայիսին բարերարուհին անակնկալ հետ է կանգնել իր որոշումից …
կարդալ ավելինՎերջերս ՀՀ նախագահի Վերահսկողականն արձանագրեց բուհերում ասպիրանտուրայի ընդունելության գործընթացի առանցքային խնդիրը. «Հաստատված կարգերը թերի են եւ չեն ապահովում օբյեկտիվ ընտրություն»: Երեւանյան 3 բուհերի ներկայացուցիչների հետ մեր զրույցի ընթացքում, այնուամենայնիվ, նրանք այնքան էլ համամիտ չէին այդ մտքի հետ, բայց համաձայն էին վերահսկվել: Մասնավորապես, Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի (ԵՏԻ) ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանն ասում է. «Ես մասնակից չեմ եղել …
կարդալ ավելինԵրիտասարդը ցանկանում է ստանալ բարձրագույն կրթություն, ձեռք բերել մասնագիտություն, եւ, իհարկե, դիպլոմ ունենալ: Տեղացի ուսանողին սա քիչ է վերաբերում, որովհետեւ նրանցից շատերն այսօր էլ բուհ ընդունվում են ուղղակի «ուսանող» կոչվելու համար՝ «Դիպլոմ ա, թող մնա, էլի»: Նման դեպքերի համար ժողովուրդը սիրում է հեգնանքով ասել՝ «Աղջիկները սովորում են, որ դիպլոմն օժիտ տանեն, տղաներն էլ` որ իրենց …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում զբաղվածների թվաքանակը այս տարվա հունիսի 1-ի դրությամբ կազմել է 1 մլն 103.000 մարդ: Իսկ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների քանակը կազմել է 132.7 հազար մարդ: Վերջիններից 98,6 հազարը գործազուրկ են: Գործազուրկների 66%-ը բանվորական մասնագիտություններ ունեցողներն են: «ՀՀ զբաղվածություն ծառայություն» գործակալության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանի տվյալներով, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն …
կարդալ ավելինՄիջին մասնագիտական կրթության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ: Ներկայումս արհեստագործական ուսումնարանները (պրոֆտեխուսումնարաններ) հանրության շրջանում չունեն իրենց երբեմնի հեղինակությունը: Որեւէ արհեստի տիրապետելու համար մարդիկ նախընտրում են առնվազն 10 ամիսների ընթացքում ուսանել, այսպես կոչված, ուստայի մոտ՝ անտեսելով ուսումնարանում ստացած տեսական գիտելիքները: Կրթության եւ գիտության նախարարության նախնական եւ միջին մասնագիտական բաժնի պետ Սամվել Պիպոյանի դիտարկմամբ՝ մեր երկրում կրթությունն ինքնանպատակ …
կարդալ ավելինԻնչպես նախորդ տարի, այս տարի նույնպես ակնկալվում է, որ հայաստանյան բուհերի դիմորդների թիվը կլինի մոտ 18.000: ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեր բուհերում պետպատվերով ուսանելու հնարավորություն կունենա 4117 ուսանող, իսկ վճարովի համակարգում՝ 5658: Հունիսի 15-ից սկսված ընդունելության փաստաթղթերի ընդունման գործընթացը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը: Կրթության եւ գիտության նախարարության մասնագիտական կրթության բաժնի պետ Սասուն Մելիքյանը տեղեկացրեց, որ մինչ …
կարդալ ավելինԽորհրդային տարիներին դպրոցական ճամբարները պատկանել են տարբեր գերատեսչությունների: Գերատեսչությունների լուծարումը կամ վերակազմավորումը բնականաբար անդրադառնալու էր նաեւ ճամբարների վրա՝ դրանց մի մասը սեփականաշնորհվել է, մի մասը լուծարվել, ամբողջական ինֆորմացիա այս մասին առայժմ չկա: Այսօր, ինչպես հավաստիացնում է ԿԳ նախարարության Մարզառազմական եւ արտադպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Մանուշակ Խուդադյանը, այս ոլորտում զարգացման տենդենց է սկսվել. «Տարեցտարի ճամբարների թիվն …
կարդալ ավելին