Հայաստանի կրթական ոլորտը վերջին շրջանում դարձել է բարեփոխումների մի մեծ դաշտ։ 12-ամյա կրթություն, բուհական նորատիպ խորհուրդների ձեւավորում, ընդունելության քննություններին առնչվող փոփոխություններ, օպտիմալացում, որոնց մեր հասարակարգն անհանգստացած է մոտենում։ Պահպանողական մտածելակերպը, «բարեփոխումների զոհ» դառնալու վտանգը շատերիս մոտ ագրեսիա ու վախ է առաջացնում այս ամենի նկատմամբ։ Իրականում ագրեսիայի եւ վախի պատճառն անտեղյակությունն է, կամ խնդրին լավ ծանոթ …
կարդալ ավելին«Ես հերթական անգամ եմ նշանակված նախարար, որն ուղղակիորեն հնարավորություն է տալիս ինչ-ինչ խնդիրների պատասխաններ ունենալ»,- նկատեց Լ. Մկրտչյանը։ ՕԵԿ էքսնախարար Սերգո Երիցյանի դեմ չհնչեցնելով որեւէ մեղադրանք (չխախտելով էթիկայի կանոնները` Լ. Մկրտչյանն ասաց, թե յուրաքանչյուր նախարար արձանագրում կամ չի արձանագրում ինչ-ինչ արդյունքներ)` նախարարն այնուամենայնիվ փաստեց նախորդից եւ նախորդներից ժառանգված համակարգում առկա մի շարք բացթողումներ, հատկապես գիտության …
կարդալ ավելինԳիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) բժշկական գենետիկական կենտրոնը 2006թ. ապրիլի 20-ի կառավարության որոշմամբ ակադեմիայի կազմից լուծարվել է` ընդլայնելով իր գործունեության սահմանները, վերանվանվել Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոն։ 1999թ. ֆրանսիայի բարերարի կողմից հիմնադրված առողջապահական կենտրոնի տնօրեն, գենետիկ թեստավորման միջազգային փորձագետ Թամարա Սարգսյանի ներկայացմամբ, եթե խորհրդային տարիներին գենետիկան, իբրեւ միստիկ հասկացություն, արգելված լինելով անկում էր ապրում, …
կարդալ ավելինՀակառակ տարածվող լուրերի ու կանխատեսումների` Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի` երեկ նշանակված ընտրությունները չհետաձգվեցին ու չտապալվեցին: Ընտրության արդյունքում ԳԱԱ նախագահ ընտրվեց ԵՊՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Հարկ է նշել, որ ԳԱԱ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին երեք թեկնածուներ. ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանը, ԳԱԱ գիտական քարտուղար Էդուարդ Ղազարյանը եւ ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ …
կարդալ ավելինՀոդվածի հեղինակ Վիգեն Սարգսյանը` Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի` արտաքին կապերի պատասխանատուն, գործուղվել էր Բուդապեշտ` ուսումնասիրելու համար բուհական ընդունելության քննությունների համակարգի բարեփոխումների մասին հասարակությանը տեղեկացնելու փորձը: Փորձը հետաքրքիր է նրանով, որ մոտ ապագայում նմանատիպ բարեփոխումներ են սպասվում Հայաստանում: «Ընտրություններ են, սըր»,- գրեթե այսպիսի ռեմարկ էր հնչում իմ զրուցակիցներից շատերի շուրթերից: Թեեւ, թվում է, թեման, որ ինձ …
կարդալ ավելին2 օր տեւած դասադուլից հետո Սննդարդյունաբերության քոլեջում դասերը վերսկսվել են: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հրամանով քոլեջի տնօրեն էր նշանակվել «Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի» փոխտնօրեն Արմեն Փաշայանը, ինչն էլ դժգոհությունների տեղիք էր տվել: Քոլեջի կոլեկտիվի ցանկությունն էր, որ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնի եթե ոչ իրենց կոլեկտիվի առաջադրած թեկնածուն, ապա գոնե սննդարդյունաբերության կամ դրա հետ առնչություն …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Սննդի արդյունաբերական պետական քոլեջ այցելության ժամանակ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը բացառեց, թե կրթության ոլորտը քաղաքականացվում է, եւ հայտարարեց, որ շնորհակալություն կհայտնի նրան, ով գոնե մի փաստ կներկայացնի այն մասին, որ վերջին շրջանում որեւէ դպրոցում տնօրեն է նշանակվել ՕԵԿ անդամ: «85 քոլեջներից 4-5-ի տնօրենները գուցե «Օրինաց երկրի» անդամ լինեն, բայց դպրոցներում նման դեպք չի …
կարդալ ավելինԵրեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանն այցելեց Երեւանի Սննդի արդյունաբերական պետական քոլեջ, որի կոլեկտիվը դեռ նախօրեին դասադուլ էր հայտարարել՝ պահանջելով, որ քոլեջի նոր տնօրենի նշանակման հարցում նախարարությունը հաշվի առնի նաեւ իրենց կարծիքը եւ քոլեջի նոր տնօրեն ընտրվի իրենց կոլեկտիվից: Նախարարի այցը քոլեջ այդպես էլ անհասկանալի մնաց, որովհետեւ նա մոտ երկու ժամ քոլեջի նախկին տնօրենի հետ փակվեց …
կարդալ ավելինԵրեւանի Սննդի արդյունաբերության պետական քոլեջում երեկվանից անժամկետ դասադուլ է հայտարարված: Պատճառն այն է, որ քոլեջի տնօրեն Գետեւոն Ավագյանը, տարիքային սահմանափակման պատճառով այլեւս չկարողանալով պաշտոնավարել, պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել ԿԳ նախարարություն, իսկ վերջինս էլ քոլեջի տնօրենի նոր պաշտոնակատար է ներկայացրել կոլեկտիվին՝ Գիտելիքների գնահատման եւ տեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արմեն Փաշայանին, որի դեմ էլ իրենց բողոքն են …
կարդալ ավելինՎերջին զանգն այս տարի կհնչի հունիսի 10-ին, իսկ ավարտական վկայականների միասնական հանձնման օր է որոշված հունիսի 30-31-ը: Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը հանդիպեց մարզերի կրթության վարչության պետերի հետ եւ հորդորեց «Վերջին զանգի» արարողություններն անցկացնել միայն դպրոցների տանիքների ներքո եւ կազմակերպել «բովանդակալից, հավասարակշռված, մեծ ջանքեր եւ ֆինանսական միջոցներ չպահանջող միջոցառումներ»: «Նախարարությունը ոչինչ չի արգելում, եւ խնդրում …
կարդալ ավելինԸստ Սերգո Երիցյանի` այս տարի 70 դիմորդ հնարավորություն ունի սովորելու ՌԴ բուհերում: Նախորդ տարիներին մեր դիմորդներն այս հնարավորությունից օգտվել են կիսով չափ՝ կամ տեղեկացված չեն եղել այս մասին, կամ անհրաժեշտ կրթական որակ չեն ապահովել: Դիմորդների հայտերը կընդունվեն մայիսի 1-15-ը, որից հետո կսկսվեն ընդունելության քննությունները: Նախարարի հավաստմամբ՝ դրանք կանցկացվեն նույն չափանիշներով, ինչ մեզ մոտ է: Դիմորդներն …
կարդալ ավելինՄարտի 1-ից Հ.Հարությունյանն արդեն լծվել է ակադեմիայի կառավարման գործին: Մեզ հասած տեղեկություններով` նոր ռեկտորի գործելաոճը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն բուհի ուսանողների, այլեւ պրոֆեսորադասախոսական կազմի մոտ: Բողոքներ կան, որ նոր ռեկտորն իր բյուրոկրատական գործելաոճով անառողջ մթնոլորտ է ստեղծել բուհում, ենթակաների հետ շփվում է միայն օգնականի միջոցով, անհարկի բացակայությունների դեպքում, որպես պատիժ, ուսանողներին զրկում է …
կարդալ ավելինԵրեկ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ելույթ ունենալով՝ ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը խոստովանեց, որ անցնող տարին եղել է իր կյանքի ամենադժվար տարին: «Ես չէի կարողանում մարդավարի ապրել»,- ասաց Ֆադեյ Տաճատիչը եւ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, «ովքեր իրենց տղամարդավարի պահեցին» անցած տարվա ծանր ու դժվարին օրերին:
կարդալ ավելինԵրեկ կայացած ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ներկայացվեց 2005թ. տարեկան հաշվետվությունը, ըստ որի` ակադեմիայի անցած տարվա գործունեությունը համարվեց գրեթե ռեկորդային: Հաշվետվությունը ներկայացնող ԳԱԱ փոխպրեզիդենտ, ակադեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանը հատկապես երեք փաստ առանձնացրեց, որոնք ռեկորդային են եղել՝ 2005թ. ԳԱԱ-ն հրատարակել է 138 մենագրություն, կազմակերպել շուրջ 20 միջազգային գիտաժողովներ, եւ գիտության մեջ զգալի ներդրումների համար շուրջ մեկ տասնյակ գիտնականներ …
կարդալ ավելինԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ԵՊՀ պրոռեկտոր Էդուարդ Չուբարյանը հրաժարվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնից: Իր այդ քայլը նա բացատրում է անձնական խնդիրներով. «Երեք-չորս օրով բացակայելու եմ քաղաքից»: Թե ինչո՞ւ է համալսարանի աշխատանքային այս եռուն շրջանում նա բացակայելու, եւ արժե՞ր 3-4 օրվա համար հրաժարական տալ, պրն Չուբարյանը միայն իր անձնական խնդիրն է համարում: Չուբարյանը հրաժարականի դիմումը նախարարություն է …
կարդալ ավելինՎատ չէր լինի, եթե Ակադեմիայի երիտասարդացումը սկսվեր անմիջապես նոր նախագահի ընտրություններով: «Բայց, ցավոք, մեր ամենաերիտասարդ ակադեմիկոսը 65 տարեկան է»,- երեկ իր հույզերը չթաքցրեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Երիտասարդներին դեպի գիտություն բերելու համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, որոնցից մեկն էլ, ըստ վարչապետի, պետպատվերի շրջանակում ասպիրանտուրան ավարտած ուսանողների հետ պայմանագրերի կնքումն է, համաձայն որի` նրանցից յուրաքանչյուրն առնվազն երեք …
կարդալ ավելինԵրեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԳԱԱ նախագահության նիստում ներկայացրել է ԳԱԱ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին՝ Սերգեյ Համբարձումյանին, ինչպես նաեւ տեղեկացրել, որ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանն այլեւս իր խորհրդականն է: ԳԱԱ նոր նախագահի ընտրության ժամկետը կսահմանվի նախագահության հաջորդ նիստում: Ինչպես հայտնի է` Ֆադեյ Սարգսյանի լիազորությունները ԳԱԱ նախագահի պաշտոնում դադարեցվել են իր դիմումի համաձայն: Այս առումով երեկ վարչապետը մի …
կարդալ ավելինԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որ պատրաստվում էր հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, փոշմանել է: Պատճառը ապրիլի 3-ին ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի հրավիրած ասուլիսն է եղել, որի ժամանակ ակադեմիկոսը շարունակել է պնդել ԳԱԱ նախագահի եւ նախագահության հասցեին երբեւէ հնչեցրած իր բազմաթիվ մեղադրանքները, ինչը պրն Սարգսյանը շատ ծանր է տարել եւ մի գիշերվա մեջ փոխել է որոշումը: Ակադեմիայի նախագահը չի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանն իր կամքով դիմում է գրել` ազատվելու ռեկտորի պաշտոնից: Մեր հարցին ի պատասխան` ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ռեկտորը դիմել է խնդրանքով, որպեսզի իրեն ազատեն ռեկտորի պաշտոնից, սակայն հաշվի առնելով համալսարանի զարգացման համար շատ կարեւոր ծրագրերի իրականացման ու կոորդինացման անհրաժեշտությունը, թողնեն ռեկտորի պաշտոնակատարի կարգավիճակում:
կարդալ ավելինԵրեւանի բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը հերքում է այն լուրերը, թե համալսարանի նորընտիր ռեկտոր Գ. Քյալյանի ճնշմամբ հրաժարվել է համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից. «Այդպիսի ճնշում չկա, ես հեշտությամբ ճնշումների ենթարկվող չեմ, դա իմ նախնական կարծիքն էր, եւ ես դեռ չեմ հրաժարվել խորհրդի նախագահի պաշտոնից»: Ավելին՝ Վ.Հակոբյանի դժգոհությունը ոչ թե նորընտիր ռեկտորից է, այլ …
կարդալ ավելին