Վատ չէր լինի, եթե Ակադեմիայի երիտասարդացումը սկսվեր անմիջապես նոր նախագահի ընտրություններով: «Բայց, ցավոք, մեր ամենաերիտասարդ ակադեմիկոսը 65 տարեկան է»,- երեկ իր հույզերը չթաքցրեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Երիտասարդներին դեպի գիտություն բերելու համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, որոնցից մեկն էլ, ըստ վարչապետի, պետպատվերի շրջանակում ասպիրանտուրան ավարտած ուսանողների հետ պայմանագրերի կնքումն է, համաձայն որի` նրանցից յուրաքանչյուրն առնվազն երեք տարի պետք է աշխատի գիտության բնագավառում: