Տաճատիչը փոշմանել ա

07/04/2006

ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որ պատրաստվում էր հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, փոշմանել է: Պատճառը ապրիլի 3-ին ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի հրավիրած ասուլիսն է եղել, որի ժամանակ ակադեմիկոսը շարունակել է պնդել ԳԱԱ նախագահի եւ նախագահության հասցեին երբեւէ հնչեցրած իր բազմաթիվ մեղադրանքները, ինչը պրն Սարգսյանը շատ ծանր է տարել եւ մի գիշերվա մեջ փոխել է որոշումը: Ակադեմիայի նախագահը չի ուզում վարկաբեկված հեռանալ: