կրթություն

Կոմանդոսի դասերը

10.09.2006

ՀՀ անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ շարունակվում է այսպես կոչված բաց դասերի անցկացումը հանրակրթական դպրոցներում, որոնք անց են կացնում հայտնի հասարակական-քաղաքական գործիչները: Երեկ էլ նման մի դաս Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 198 դպրոցի 9-10-րդ դասարանցիների համար անցկացրեց Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Աշակերտներին հետաքրքրում էր, թե ասենք ինչպե՞ս էր կազմակերպվում վիրավորների բուժօգնությունը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Ա. Տեր-Թադեւոսյանն …

կարդալ ավելին

Նոր սերունդը նախընտրում է սեքսոտ գրենական պիտույքները

01.09.2006

ՀՀ Պետավտոտեսչության վարչության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, մասնավորապես դպրոցականների ծնողներին հատուկ զգուշացում է հղել՝ խորհուրդ տալով ավտոմեքենաներ չտրամադրել դպրոցական երեխաներին։ Նոր ուսումնական տարվա սկզբում որոշ ծնողներ, հաշվի չառնելով բարձր դասարանցի երեխայի մոտ վարորդական իրավունքի եւ հմտությունների բացակայությունը, նրանց են հանձնում իրենց անձնական օգտագործման մեքենաները: «Նման երեւույթները հղի են անկանխատեսելի հետեւանքներով եւ կպատժվեն խստագույնս»,- զգուշացրել է …

կարդալ ավելին

Նկատողություն՝ մարդկանց սթրեսի մեջ գցելու համար

01.09.2006

Մամուլն արդեն անդրադարձել է բուհական ընդունելության ցուցակների հետ կապված խայտառակ «օյինբազությանը», երբ օգոստոսի 24-ին դիմորդները ցուցակներում կարդացել են իրենց անունները, իսկ հաջորդ օրը նրանց անուններն անհայտացել են ցուցակներից, ինչն առաջ է բերել դիմորդների արդարացի վրդովմունքը։ Հանրապետական ընդունող հանձնաժողովն իր երեկվա նիստում քննարկել է այս խնդիրը։ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, համակարգչային ծրագրում …

կարդալ ավելին

Մեղավորը համակարգի՞չն էր

01.09.2006

Հայ ընտանիքներից շատերում երեխայի բուհ ընդունվելու կապակցությամբ քեֆ-ուրախություն է կազմակերպվում։ Ոմանք գառ են մորթում, ոմանք ռեստորանում են տոնում այս ուրախ իրադարձությունը, բարեկամները սկսում են նվերներ գնել բուհ ընդունված երեխայի՝ արդեն «ուսանողի» համար… սա մեր ազգին հատուկ սովորույթ է։ Վերջերս նոր երեւույթ էլ է ներմուծվում հայկական միջավայր. օրինակ, այդ քեֆ-ուրախության հաջորդ օրը կարող ես պարզել, որ …

կարդալ ավելին

Երբ գալիս է սեպտեմբերը

30.08.2006

Ճեպազրույցի թեման դպրոցներում մատակարարվող սնունդն էր: Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքով եւ կառավարության կողմից հաստատված հանրակրթական դպրոցների կանոնադրությամբ հանրակրթական դպրոցներին թույլատրված ձեռնարկատիրական որոշ տեսակներ: Այդ ցանկում ընդգրկված է նաեւ սովորողների սննդի կազմակերպումը եւ կանոնադրորեն այդ մենաշնորհը տրված է դպրոցի տնօրենին: «Որեւիցե այլ միջամտություն, որեւիցե այլ որոշում կամ վարչական պարտադրանք արգելվում է: Տնօրենին օրենսդրորեն տրված …

կարդալ ավելին

Դրամահավաքը դպրոցներում

30.08.2006

Երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի՝ դպրոցներում տարածված դրամահավաքության մասին հարցադրումը զայրույթ առաջացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի մոտ: Վերջինս մասնավորապես հայտարարեց, որ կոնկրետ փաստեր ունենալու դեպքում դպրոցականներից գումար գանձողները կհեռացվեն ոչ միայն դպրոցից, այլեւ կրթական համակարգից: «Անթույլատրելի հանցավորություն է պարտադրված դրամահավաքը դպրոցներում: Կրկնակի հանցավորություն եւ գռեհկություն է, երբ այդ ամենի միջնորդը դառնում է դպրոցահասակ …

կարդալ ավելին

Դպրոցի կամ դպրոցական խնդիր

21.08.2006

Որքան էլ տարօրինակ է` օգոստոսը խիստ ուսումնական ամիս է: Տարօրինակ է, որովհետեւ սովորողներն ու ուսանողներն այս ընթացքում ըմբոշխնում են ուսումնական տարիների արանքում ընկած ամենամեծ արձակուրդը: Սակայն ճիշտ այս պահն ուսումնական հաստատությունների համար ամենակարեւորն է: Բուհերն օգոստոսին ավարտում են «ընդունելության քննություն», իսկ դպրոցները՝ «հավաքագրում» կոչվող միջոցառումները: Մեր երկրում անցկացված կրթական բարեփոխումների հետեւանքով դրանք կրթական հաստատությունների կյանքում …

կարդալ ավելին

Բուհական «ներվային աժիոտաժն» ավարտված է

21.08.2006

Օգոստոսի 16-ին Հայաստանում ավարտվեցին բուհական ընդունելության քննությունները։ Պաշտոնական մեկնաբանությամբ (հանձնաժողովի նախագահների եւ ԿԳՆ-ի տվյալներով)՝ «ամեն ինչ անցավ խաղաղ ու արդար մթնոլորտում», սակայն, ինչպես միշտ, քննություններից դժգոհների թիվն այս անգամ եւս քիչ չէր։ «Հիմնական խնդիրը, որ դրել էինք մեր առջեւ, իրականացավ։ Ընթացան հանգիստ քննություններ։ Քննությունները չպետք է մեր հասարակության համար դառնան ինչ-որ արտառոց, արտակարգ միջոցառում»,- այսպես …

կարդալ ավելին

Քաղաքական գործիչը չպետք է լինի կոշտ, կոպիտ ու անտաշ

21.08.2006

Օրերս «168 Ժամ»-ի խմբագրություն ահազանգ եղավ, թե «Կառավարման ակադեմիայում ընդունելության քննությունների ժամանակ խախտումներ են եղել»։ Բողոքող քաղաքացին տվյալ ուսումնական հաստատության դիմորդներից մեկն էր՝ Գագիկ Սլոյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց իր հետ պատահածը։ «Հանրային կառավարում» ֆակուլտետ դիմած Գ. Սլոյանը բողոքում էր, որ Կառավարման ակադեմիայում նախքան ընդունելության քննությունների սկիզբը դիմորդներին չի բացատրվել քննությունների անցկացման կարգն ու …

կարդալ ավելին

Ի՞նչ գրի դիմորդը «Նկարչական ցուցահանդեսում» թեմայով շարադրության դեպքում

08.08.2006

Այս տարվա բուհական ընդունելության քննություններում մինչ օրս գրանցված ամենացայտուն երեւույթը ցածր միավորներն են: Մասնավորապես այն առարկաներից, որոնք համարվում են հիմնական` մրցութային։ Իսկ սա միանգամից կարող է մի քանի բան նշանակել. 1. Դիմորդները լավ պատրաստված չեն (ականատես ենք եղել, երբ բանավոր քննություններում դիմորդը տարրական գիտելիքներ չունի, օրինակ, ռուսաց լեզու, հայոց լեզու եւ գրականություն առարկաներից): 2. Թեստերում …

կարդալ ավելին

Ի՞նչ է կատարվում արվեստի բուհերում

08.08.2006

Օպերան այսօր մեծ դահլիճներ չի հավաքում (խոսքը շոուների մասին չէ), շարքային դերասանի աշխատավարձը 20.000 դրամ է, դասական երաժշտությունը նույնպես չի արժանանում մեծ ուշադրության, իսկ նկարիչները եւ ցուցասրահները դժվարությամբ են վաճառում հայ նկարիչների ստեղծագործությունները: Ու չնայած այս ամենին՝ այսօր Հայաստանում երիտասարդների մի մեծ խումբ երազում է մեծ բեմի եւ արվեստագետի փառքի մասին։ Հուլիսի 28-ից ՀՀ արվեստի …

կարդալ ավելին

Թույլ կոնտինգենտը` հանուն ֆուտբոլի

08.08.2006

Մասնակցող դիմորդների թիվը 743 է, որը նախորդ տարվա համեմատ 150-ով ավելի է: Չնայած մեծ ֆուտբոլի աշխարհում Հայաստանի արդեն երկար տարիներ մասնակից չլինելու փաստին, երիտասարդ դիմորդների մեծամասնությունն ընտրել է ֆուտբոլ մասնագիտությունը՝ 19 տեղի համար պայքարելու են 81 դիմորդ: «Այս մարզաձեւը միշտ էլ ժողովրդի մեջ մեծ մասսայականություն է վայելել: Մարզաձեւը ժողովրդականացված է, բնական է, մասսայականությունը պիտի որակ …

կարդալ ավելին

Վարժեցված պոլիգլոտների սերունդը

28.07.2006

Բուհերի ընդունելության քննությունների ժամանակ բավական լուրջ քննություն է դարձել օտար լեզու առարկան։ Առաջին հայացքից, երբ տեսնում ես, թե որքան տարբեր օտար լեզուներից են քննություն հանձնում հայ դիմորդները (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն), մտածում ես, թե մեր ազգը պոլիգլոտ է դարձել։ Սակայն, բավական է ներկա գտնվել օտար լեզվի մեկ-երկու քննության, ու անմիջապես համոզվում ես, …

կարդալ ավելին

Ռազմական դասարաններ

28.07.2006

Հայաստանում փորձնական ուսումնական ծրագիրը ենթարկվում է քննադատության` դպրոցականներին, որպես ապագա զինվորներ դաստիարակելու համար: «Աջ դա՛րձ: Ձախ ուսն առա՛ջ: Քայլով` մա՛րշ»,- հրաման է տալիս նախնական զինպատրաստության ուսուցիչ Կարո Համբարձումյանը, չնայած, որ իր ստորադասները ոչ թե զինվորներ են, այլ Երեւանի դպրոցներից մեկի 11-12 տարեկան աշակերտներ: Չնայած Հայաստանում զինվորական պատրաստությունը պարտադիր է 14-16 տարեկան բոլոր աշակերտների համար, թիվ …

կարդալ ավելին

Բարձր թվանշանների մեծ շքերթ չի եղել

23.07.2006

Հուլիսի 20-ին հանրապետության պետական 8 բուհերում մեկնարկել են ընդունելության քննությունները: Ընդունելության քննությունները կընթանան կենտրոնացված համակարգով` 19 առարկայական հանձնաժողովների կողմից: «Իրադարձություն» դարձած քննություններին մեկ ամիս շարունակ կհետեւեն լրատվամիջոցները, մեկ ամիս շարունակ 33.448 դիմորդ կանցկացնի լարվածության եւ սպասումների մեծ շրջան: Հուլիսի 21-ին, քննությունների երկրորդ օրը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, իր ուղեկից խմբով, ժամը 10.30-ի սահմաններում արդեն ավարտում …

կարդալ ավելին

Վերադարձել են

23.07.2006

Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի (ՔԴԵԴ) 40 մասնակիցներն օրերս վերադարձել են Ստրասբուրգից, որտեղ աշխարհի նմանատիպ 10 դպրոցների հետ մասնակցել են «Ժողովրդավարության ամառային դպրոցի» համադպրոցական սեմինարին: «Կարող ենք ասել, որ մեր դպրոցի շրջանավարտները ոչնչով չէին զիջում մնացած 10 դպրոցների շրջանավարտներին` թե իրենց աշխատանքներով, թե հարցերով»,- երեկ ասուլիսի ժամանակ Ստրասբուրգի ճանապարհորդության արդյունքներն էր ամփոփում ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանը: …

կարդալ ավելին

«Ազիզ» օրով ֆրանսիացիներին զայրացրին

16.07.2006

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, այս տարի Ռուս-սլավոնական, Ֆրանսիական համալսարանների եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դիմորդներին դիմումների ընդունման նախավերջին օրն անակնկալ էր սպասում. վերջին պահին պարզվել է, որ նրանց մի մասը բուհ ընդունվելու դեպքում պետք է բանակ գնա: Բանն այն է, որ կառավարությունը նախատեսում է այս տարի սահմանափակել այս 3 բուհերում զինծառայությունից տարկետման իրավունքով ընդունվողներին հատկացված տեղերի թիվը: …

կարդալ ավելին

Քաղաքականապես ակտիվ ու տեղյակ հասարակությունը միայն կզարգացնի քաղաքական դաշտը

09.07.2006

Հայ իրականության մեջ այսօր արդեն կա մի դպրոց, որտեղ միաժամանակ փոխնախարարը, լրագրողը, քաղաքական գործիչը եւ, ասենք, մուլտիպլիկատորը կարող են ընդհանուր լեզու գտնել իրար հետ ու անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, առանց փոխադարձ վիրավորանքների միասնական աշխատանք կատարել, ինչո՞ւ չէ՝ նաեւ պարել, երգել ու ընկերանալ։ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոց (ՔԴԵԴ). այս դպրոցը` ունենալով ընդամենը մեկ տարվա կյանք, արդեն …

կարդալ ավելին

Դուրս մնացած ասպիրանտի պատմության հետքերով

03.07.2006

«Այն տեղը, որտեղ դիմել էր Կարո Բրուտյանը, մեկ այլ հոգի է անցել՝ ավելի բարձր գնահատականներով։ ԳԱԱ-ի երկու տեղից բացի, նախագահականից եւս 1 տեղ էր իջեցվել, որի համար մենք չէինք խնդրել։ Այս տեղի համար դիմած երիտասարդը կտրվեց անգլերեն առարկայի քննությունից»,- մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց ԳԱԱ «Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի» գիտքարտուղար Սվետլանա Աթաբեկովան՝ ավելացնելով, որ իրենք …

կարդալ ավելին

Ասպիրանտուրա ընդունվել՝ դեռ չի նշանակում ասպիրանտ լինել

30.06.2006

«Ինձ մնում է միայն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ուրիշ ի՞նչ անեմ, վախենում եմ` տղաս ինքնասպանություն գործի։ 23 տարեկան տղա է, արդեն 5 գիտական աշխատանք ունի, սակայն մեր երկրին խելոք մարդիկ պետք չեն»,- լացակումած ասում է տիկին Լուսիկը, ով երեկ իր բարեկամների, ընկերների եւ որոշ մտավորականների հետ Նախագահական նստավայրի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի դիմաց էին, եկել …

կարդալ ավելին