կրթություն

Ինչո՞ւ կամ ինչպե՞ս դառնալ դիվանագետ

03.12.2005

Եթե «Ինչո՞ւ դառնալ դիվանագետ»՝ հարցադրման առաջին մասն ուղղեք միջազգային ֆակուլտետի դիմորդներին, նրանց ճնշող մեծամասնությունը հավանաբար կպատասխանի. «Որովհետեւ հետաքրքիր մասնագիտություն է»: Մինչդեռ շատերը, համոզված եմ, ցանկանում են դիվանագետ դառնալ` գայթակղվելով մասնագիտության արտաքին փայլով եւ խորհրդավորության շղարշով: Ընտրելով այդ մասնագիտությունը, պատանին կամ պարմանուհին պարզապես ձգտում են գեղեցիկ կյանքի՝ ոչ պակաս գեղեցիկ արտասահմանում: Դա շատ բնական է, եւ …

կարդալ ավելին

Ովքե՞ր են սովորում ասպիրանտուրայում

03.12.2005

Շատերի կարծիքով` ասպիրանտուրան լավ միջոց է բանակից ազատվելու համար: Այսօր տարկետման իրավունքով ասպիրանտուրա ընդունվողների ճնշող մեծամասնությունը տղաներ են: Աղջիկները, որ համեստաբար իրենց տեղը զիջում են տղաներին, նախընտրում են ասպիրանտուրայում հեռակա կարգով սովորել՝ դրանով իսկ օգնելով իրենց համակուրսեցուն` ազատվել բանակից: Զուտ մարդկային առումով, սա, իհարկե, դիտվում է, որպես բարեգործություն, սակայն ոչ այնքան արդար պայմաններում: «Այո, ասպիրանտուրան …

կարդալ ավելին

Ծնողներից եւ պետությունից մերժվածները

23.11.2005

Պետրոս Դուրյանի անվան թիվ 10 հատուկ դպրոցի տարածք մտնելիս միանգամից զգում ես, որ դպրոցը հատուկ է: Նախ հիշեցնենք, որ դպրոցը գտնվում է հայտնի Կորեայի ձորում, իսկ պաշտոնական ձեւակերպմամբ՝ Արաբկիր համայնքի Շրջանցիկ թունել կոչվող թաղամասում: Սա նշանակում է, որ դպրոցն իրեն շրջապատող բնակավայրի հետ միասին Երեւանից հեռու է՝ ձորի մեջ, եւ տրանսպորտային կապը քաղաքի հետ նախ …

կարդալ ավելին

«ԱՅՈ»-ի մարաթոն

14.11.2005

Նոյեմբերի 10-ին Երեւանի Պետական համալսարանում թռուցիկներ էին բաժանվում հետեւյալ բովանդակությամբ. «Համալսարանի ուսանողության եւ դասախոսների բոլոր փորձերը կասեցնելու կառավարության թիվ 975 ազգադավ որոշումը՝ բուհական ղեկավարության բանակցությունները իշխանությունների հետ, հայտնի գիտնականների միջամտությունները հարցին, բուհերը կործանումից փրկելու միտված ուսանողական ակցիաները չեն տվել ոչ մի արդյունք: Բոլորին կոչ ենք անում նոյեմբերի 11-ին ժամը 13.00-ին հավաքվել ԵՊՀ-ի դիմաց՝ բուհական դասադուլ …

կարդալ ավելին

43 դպրոց կունենա կաթսայատուն

10.11.2005

Քաղաքապետարանի երեկվա ճեպազրույցում Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն ասաց, որ քաղաքապետարանի հանրակրթական դպրոցների հիմնանորոգման եւ նորոգման համար 2004թ. հատկացվել է 380 մլն դրամ: Այս տարի բյուջեով հատկացվել է 1,5 մլրդ դրամ, 500 մլն դրամ էլ լրացուցիչ է տրվել՝ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի շրջանակներում: 2005թ. մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների համար վերանորոգման եւ կաթսայատների կառուցման համար հատկացվել է 2 …

կարդալ ավելին

Դեկանի թեկնածուները

02.11.2005

Ոչ պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ Երեւանի Պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի թեկնածուներ արդեն կան: Հիմնական մրցակցությունը ծավալվում է նույն բուհի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի եւ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի միջեւ:

կարդալ ավելին

Տարեկան 14-15 մարդ է մեկնում սովորելու

02.11.2005

Եթե առաջներում «երկաթե վարագույրը» շատերի հնարավորությունները սահմանափակում էր, ապա այսօր այդ վարագույրի դերում միայն դեսպանատունն է: Քիչ չեն այն դեպքերը, երբ արդեն բուհ ընդունված երիտասարդը մերժում ստանալով՝ չի կարողանում մեկնել (այսպիսի պատմության զոհի մասին հոդված եղել է մեր թերթի նախորդ համարներից մեկում): «Մենք նման խնդիր չենք ունեցել մինչեւ օրս: Աշխատել ենք Հունգարիայի դեսպանատան հետ Մոսկվայում …

կարդալ ավելին

Կրթության բյուջեն` 23 մլրդ դրամ

21.10.2005

2006թ. ուսուցիչների աշխատավարձերի վճարման համար տրամադրված է 23 մլրդ դրամ` նախորդ տարվա 20 մլրդ-ի փոխարեն: Ըստ ԿԳՆ նախարար Ս. Երիցյանի` «Այսօր ուսուցիչների թիվը հասնում է 46 հազարի, թեպետ եւ չի բացառվում նոր կրճատումներ՝ կապված առաջին դասարանցիների թվային պակասի հետ»: Ս. Երիցյանը հավաստիացնում է, որ մոտակա 2 տարիներին Հայաստանի բոլոր դպրոցներում կլինեն համակարգիչներ: 2006թ. արդեն 300 …

կարդալ ավելին

Վրացի պաշտոնյայի On-Line հարցազրույցը

21.10.2005

On-Line հարցազրույցին մասնակցում էին Հայաստանի եւ Ադրբեջանի լրագրողները, ովքեր ինտերնետի միջոցով հարցեր էին ուղղում վրացի պաշտոնյային: Վերջինս ոչ միայն ուշացավ հարցազրույցից, այլեւ շատ կցկտուր պատասխաններ տվեց մեր հարցերին: Ինչեւէ, այդքանն էլ էր հերիք հասկանալու համար, որ հայկական եւ վրացական մենթալիտետը նույնիսկ կրթական հարցերում գրեթե չի տարբերվում: «168 ժամ»-ի այն հարցին, թե ինչպիսի կրթական բարեփոխումներ են …

կարդալ ավելին

Տխուր աչքերով երեխաները

16.10.2005

Յուրաքանչյուր պետության գնահատականը տալիս սովորաբար հաշվի են առնում այն հանգամանքը, թե ինչպես են ապրում ծերերն ու երեխաներն այդ հասարակարգում: Քաղաքակիրթ է համարվում այն պետությունը, որտեղ ծերերն ապահով են, իսկ երեխաներն` ուրախ: Այսօր Հայաստանում 15 հատուկ դպրոց կա, որտեղ ապրում ու սովորում են միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ։ Նրանց դեմքին նայելիս հասկանում ես, որ մենք դեռ …

կարդալ ավելին

«Սովորել կարելի է ցանկացած տարիքում»

16.10.2005

Թերեւս կհամաձայնեք, որ այսօր Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր անցումային շրջանում կորցնելով աշխատանքը, հիմա չեն կարողանում վերականգնել այն, քանզի նախկինում ստացած գիտելիքներն այլեւս չեն համապատասխանում այսօրվա գործատուի պահանջներին: Սա բավական լուրջ հարց է, որին մեր պետությունը դեռեւս լուծում չի կարողանում գտնել: Իսկ մինչ մեր պետական այրերը «մտածում» են այս խնդրի շուրջ, գործազուրկների մոտ, ֆինանսական …

կարդալ ավելին

Անուն, որը չպետք է տրվի

09.10.2005

«Դուք իզուր տվեցիք նախագահի անունը: Ես անձամբ ճանաչում եմ հանրապետության նախագահին եւ չեմ կարծում, որ նա ձեզ անձամբ կդրդեր անօրինական գործողությունների»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Սերգո Երիցյանին ուղղված իր ելույթում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Ռազմիկ Մարտիրոսյանը, ով երեքշաբթի օրն արդեն բավականին պատկերավոր նկարագրել էր ԵՊՀ-ում տիրող «աղետը»: Իսկ հիմա ավելի մանրամասն: Ռազմիկ Մարտիրոսյանն իր կարճատեւ ուսումնասիրությունների արդյունքում …

կարդալ ավելին

Իմ կարիերան սկսվել է մանկությունից

08.10.2005

Աիդա Թոփուզյանը գիտությունների թեկնածու է, սակայն նրա մայրը, ունենալով սերունդներ կրթելու տասնյակ տարիների վաստակ եւ լինելով սիրված ու ճանաչված ուսուցչուհի, այդպես էլ վաստակավորի կոչում չստացավ: Նրան խանգարեց աղջիկը, որը ՀԽՍՀ Կոմերիտմիության Կենտկոմի առաջին քարտուղարն էր: Այդպիսին էին կարգերը եւ՛ Խորհրդային Միությունում, եւ՛ անկախ Հայաստանում։ – Խորհրդային շրջանում եւ հիմա Դուք աշխատել եք մանկավարժների, դպրոցի ու …

կարդալ ավելին

Երիտասարդներին խաբում են

02.10.2005

Արտասահմանում կրթություն ստանալը հայերիս համար դարձել է լոտոյի նման մի բան: Ընդ որում, տվյալ դեպքում` լոտոն շահել ես թե ոչ՝ գիտի միայն կոնկրետ դեսպանատան հյուպատոսը: Շատերը կհամաձայնեն, որ այսօր մեր կրթական համակարգը բարվոք վիճակում չէ, ու սրանով է նաեւ բացատրվում այն հանգամանքը, որ երիտասարդներն ուզում են սովորել դրսում: Բայց արի ու տես, որ ուզելը եւ …

կարդալ ավելին

Ավարտվեց երիտասարդ բժիշկների գիտաժողովը

27.09.2005

Սեպտեմբերի 19-21-ը Երեւանում տեղի էր ունենում երիտասարդ բժիշկների միջազգային երրորդ գիտաժողովը, որին մասնակցում էին 400 երիտասարդ բժիշկներ 30 երկրներից: Գիտաժողովի նախագահ Վարդան Քարամյանից տեղեկացանք, որ կոնֆերանսի շրջանակներում բժշկագիտության գրեթե բոլոր ճյուղերի երիտասարդ բժիշկներ ներկայացել են զեկույցներով: Գիտաժողովը կրթական նպատակներ էլ ուներ: Գիտաժողովի փակման արարողության ժամանակ ընտրվեց լավագույն աշխատանքը: Մասնակիցն արժանացավ նախագահական մրցանակին՝ մեկ տարի շարունակ …

կարդալ ավելին

Նվեր «Սինոպսիսից»

27.09.2005

«Սինոպսիս Արմենիա» ընկերության ուսուցման կենտրոնը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին ապահովում է 20.000 դոլարից ավելի արժողությամբ «Հեռահար ուսուցման լսարանով», որն ապահովված է 17 համակարգիչներով: «Սինոպսիսն» ապահովում է ժամանակակից լսարանով, լավագույն համակարգիչներով, սարքավորումներով եւ ծրագրային գործիքային միջոցներով: «Սինոպսիսը» նաեւ վճարում է ուսուցման գործընթացի հետ կապված բոլոր ծախսերը: «Սինոպսիս» ընկերությունը հանդիսանում է էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ինչպես նաեւ` կիսահաղորդչային …

կարդալ ավելին

Երիտասարդները կարող են շատ բան փոխել

20.09.2005

Տարեցտարի աճում է երիտասարդական կառույցների քանակը, որոնք գործում են ոչ միայն անկախ ու առանձին, այլեւ որոշ կուսակցությունների հովանու ներքո: Չնայած այս ամենին, հանրապետության շրջաններում դարձյալ առկա են երիտասարդների պասիվության, մայրաքաղաք-գյուղ կապի ամրապնդման խնդիրները: Մարտակերտի բնակչուհի Արմինե Բադալյանը, ում վերջերս հանդիպել ենք «Երիտասարդ դեմոկրատներ» կազմակերպության կողմից Ստեփանակերտում անցկացված թրեյնինգին, գտնում է, որ մայրաքաղաքի եւ շրջանի երիտասարդների …

կարդալ ավելին

Ձեզ պահեք ձեր «բարեփոխումները»

20.09.2005

Բարեփոխումների հերթական զոհն այս անգամ ՀՀ պետական բուհերի խորհուրդներն էին, որոնք, համաձայն կառավարության նոր որոշման, պետք է կազմավորվեն այլ սկզբունքով: Խորհրդի անդամների միայն 50 տոկոսն է լինելու բուհի ներսից, մնացած 50-ը բուհի հետ կապ չունեցող մարդիկ են լինելու: «Ձայները բաժանված են հետեւյալ կերպ ՝ 25 տոկոսը՝ պրոֆեսորադասախոսական կազմ, 25 տոկոսը՝ ուսանողություն, 25-ը՝ կառավարության կողմից լիազորված …

կարդալ ավելին

Թերլեմեզյանը կտեղափոխվի

20.09.2005

Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը հիմնադրվել է 1921 թվականին, եւ մինչ օրս գործում է Լեոյի փողոցի 3 հասցեում գտնվող շենքում: Շենքը 1860 թվականի կառույց է, եղել է բնակելի շենք, այնուհետեւ վերափոխվել է ուսումնարանի պահանջների համաձայն: Ուսումնարանի տնօրեն Սամվել Պետրոսյանի բնորոշմամբ՝ շենքի վիճակն այժմ կատաստրոֆիկ է: «Որ հանկարծ անձրեւ է գալիս, նստած վախով սպասում …

կարդալ ավելին

Երաժշտական դպրոցները կործանման եզրի՞ն են

20.09.2005

Շատերը, տեսնելով, թե ինչպես է իրենց ծանոթ կարմիր դիպլոմավորը դռնեդուռ ընկած աշխատանք փնտրում, վախենում են իրենց երեխայի հետ երաժշտական դպրոցի կողքով անգամ անցնել: Իսկ կարմիր դիպլոմավորի առջեւ բոլոր դռներն այդպես էլ փակ են մնում, որովհետեւ նա չունի փող, որով կարողանա գոնե մի նեղ դուռ բացել, չունի ծանոթ, որով կարողանա «լավ մասնագետի» որակավորում ստանալ, չունի առողջություն, …

կարդալ ավելին