Ավարտվեց երիտասարդ բժիշկների գիտաժողովը

27/09/2005 Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Սեպտեմբերի 19-21-ը Երեւանում տեղի էր ունենում երիտասարդ բժիշկների
միջազգային երրորդ գիտաժողովը, որին մասնակցում էին 400 երիտասարդ
բժիշկներ 30 երկրներից: Գիտաժողովի նախագահ Վարդան Քարամյանից տեղեկացանք,
որ կոնֆերանսի շրջանակներում բժշկագիտության գրեթե բոլոր ճյուղերի
երիտասարդ բժիշկներ ներկայացել են զեկույցներով: Գիտաժողովը կրթական
նպատակներ էլ ուներ: Գիտաժողովի փակման արարողության ժամանակ ընտրվեց
լավագույն աշխատանքը: Մասնակիցն արժանացավ նախագահական մրցանակին՝ մեկ
տարի շարունակ ամսական 100 ԱՄՆ դոլար կրթաթոշակ: Ընտրվեցին 5 մասնակիցներ,
ովքեր իրավունք կստանան միջազգային որեւէ գիտաժողովի մասնակցելու: