կրթություն

Աղբի ինքնատիպ վերամշակում

06.07.2007

Թե ինչպես՝ քաղաքավարի ասած՝ սխալ, իսկ իրականում՝ անգրագետ կազմված թեստերով, ՀՀ Գիտության ու կրթության նախարարությունը Գիտելիքի ստուգման նորաստեղծ կենտրոնի հետ վարկաբեկեցին միասնական քննության համակարգը, շատերի ափսոսանքը հարուցեց: Նաեւ զարմանքը: Հայոց լեզվի բուհական քննություններն առաջին տարին չէ, որ թեստային համակարգով է անցկացվում: Եվ տարօրինակ է, որ մեր չինովնիկներին հաջողվեց վարկաբեկել միասնական քննության կարգը: Հիմա մենք նոր …

կարդալ ավելին

Բժիշկ դառնալն այլեւս մոդայիկ չէ՞

06.07.2007

«Բալիկ ջան, երբ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու» հարցի պատասխանը դեռ տարիներ առաջ միանշանակ այսպիսին էր՝ «բժիշկ, տիեզերագնաց, ուսուցիչ»։ Այսօր երեխաների մեծ մասը շատ լավ գիտի, թե որքան աշխատավարձ են ստանում ուսուցիչները, եւ թե մեր օրերում որքան փող են տալիս բժիշկ դառնալու համար: Ավելին, երեխաների մեծ մասն այսօր անգամ չգիտի էլ, թե ով է Յուրի Գագարինը։ …

կարդալ ավելին

Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է անշխատանքից հակակառավարական հայացքների համար

29.06.2007

Դասախոսությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելու եւ ընդդիմադիր գործիչ Արամ Կարապետյանի հետ ուսանողների հանդիպում կազմակերպելու համար Երեւանի պետական համալսարանից հեռացվել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դասախոս Սասուն Սարիբեկյանը: 33-ամյա Սարիբեկյանն 9 տարի դասավանդել է համալսարանում, վերջին շրջանում 7 առարկա է դասավանդել, մասնավորապես` տնտեսական աշխարհագրություն` տնտեսագիտության, քաղաքական աշխարհագրություն` աշխարհագրության, եւ աշխարհաքաղաքականություն (գեոպոլիտիկա)` պատմության ֆակուլտետներում: Ուսանողների շրջանում …

կարդալ ավելին

Ապահովագրվելու համար էլ է փող պետք

26.06.2007

418 տարի առաջ Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ոմն անգլիացի ապահովագրել է իր կյանքը։ Այսօր ապահովագրական դաշտն աշխարհում այնպիսի արագությամբ է զարգանում, որ, կյանքից ու գույքից բացի, համաշխարհային մեծությունները՝ մասնավորապես կինոաստղերն ու երգիչները, չգիտեն, թե մարմնի էլ որ մասը կարելի է ապահովագրել։ Հայկական մտածելակերպը հեշտ չի ընկալում այն հանգամանքը, թե ինչպես կարելի է ապահովագրել ասենք՝ քիթը, …

կարդալ ավելին

Կրթության վատ որակի պատճարը կրթական հին մոդելն է

17.06.2007

Այսպես է կարծում ազգությամբ ֆինլանդացի Պասի Սահլբերգը, ով աշխարհի ավելի քան 35 երկրներում ուսուցիչների վերապատրաստման, դպրոցների ղեկավարման եւ կրթության բարեփոխումների բնագավառում քաղաքականության խորհրդատվության համաշխարհային փորձ ունի։ «Յուրաքանչյուր կրթական համակարգ խնդիրներ ունի։ Այցելելով հայկական դպրոցներ եւ բուհեր, հայկական կրթական համակարգի խնդիրներից կառանձնացնեի ուսուցման շատ հին մոդելը»,- «168 Ժամի» հետ ունեցած առանձնազրույցում ասաց «Կրթություն-2015» համաժողովին հրավիրված մասնագետներից …

կարդալ ավելին

Ազգայնական ծրագրերը հակացուցված են բարեփոխումներին

15.06.2007

Հայաստանի տիպի երկրներում կրթական բարեփոխումներ անելիս պետք է անպայման հաշվի առնել, թե որքանով է բարեփոխումը նպաստելու կրթության եւ տնտեսության փոխազդեցությանը։ Կրթություն-տնտեսություն կապի արդյունավետ իրագործման դեպքում, տնտեսությունը զարգացման մեծ հնարավորություն ունի։ Սրա արդյունքում կստեղծվի բարձրակարգ կադրերի պահանջարկ, ինչը չի կարող լինել առանց կրթական որակի բարձրացման։ Մինչեւ 2015թ. Կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է հստակ մշակել երկրի …

կարդալ ավելին

«Մենք անբարեխիղճ վաճառող ենք, որովհետեւ որակ չենք տալիս»

13.06.2007

Նորություն չէ, որ այսօր ՀՀ կրթական ոլորտն ունի մեծ թերություններ։ Գրեթե չկա մեկը, որ այսօր գոհ լինի դպրոցից, բուհից, ասպիրանտուրայից։ Կրթական եւ գիտական դաշտի վատ որակի հիմնական պատճառը խոր արմատներ ունեցող կաշառակերությունն է։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է զարգացում ապրի կրթական եւ գիտական ոլորտը, ինչպես պետք է ծնվեն որակյալ մասնագետներ եւ ինչպես պետք …

կարդալ ավելին

Հավատա՞մ, թե՞ չէ

10.06.2007

Ավելի քան վստահ էի, որ ստիպված կլինեմ անդրադառնալ դպրոցական միասնական քննություններին: Հունիսի 2-ին, երբ պաշտոնապես հրապարակվեցին քննական թեստերի չորս տարբերակները, ակնհայտ էր, որ հեղինակը (կամ հեղինակները) գրագետ ու հազվագյուտ լեզվազգացողություն ունեցող մասնագետ է: Մասնագետ, ով հավանաբար նպատակ էր դրել հնարավորինս բարդ ու շփոթեցնող թեստեր կազմել: Որքանով է ազնիվ այս մղումը, դժվար է ասել: Որովհետեւ հասկանալի …

կարդալ ավելին

Արդար քննություններ. իրականությո՞ւն, թե՞ ցանկություն

30.05.2007

Ուղիղ երեք օրից՝ հունիսի 1-ին, Հայաստանում տեղի կունենա Հայոց լեզվի եւ գրականության պետական ավարտական եւ միասնական քննությունը։ Այս մասին այնքան շատ է խոսվել ու մանրամասն բացատրվել, որ թվում է, թե վախենալու եւ անհանգստանալու այլեւս ոչինչ չկա։ «168 Ժամը» տպագիր ԶԼՄ-ներից միակն էր, որ երեկ ներկա գտնվեց «Արդշինինվեստ» բանկի մասնաճյուղերից մեկի բունկերում պահվող քննական հարցաթերթիկների կոմպլեկտավորմանը։ …

կարդալ ավելին

Վերջին զանգ-դիսկոտեկը՝ Ազատության հրապարակում

30.05.2007

Երեկ Երեւանի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար հնչել է հերթական ավարտական վերջին զանգը: Այդ առթիվ Երեւանի քաղաքապետարանը նախատեսել էր համաքաղաքային շքեղ հանդիսություն: Դպրոցներում միջոցառումները մեկնարկել էին ժամը 12:00-ից: Իսկ այն դպրոցներում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, միջոցառումները պետք է անցկացվեին մշակութային տարբեր օջախներում, օրինակ, Հ. Պարոնյանի, Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնների շենքերում: Ըստ Քաղաքապետարանի Կրթության վարչության պետի …

կարդալ ավելին

Մեր բաժին որբը

30.05.2007

Միասնական ընդունելության քննությունները, որի մասին մի քանի տարի անընդմեջ խոսվում էր, կայացավ: Ավելի ճիշտ` համարյա կայացման փուլում է: Հունիսի 1-ին հանրակրթական դպրոցի 50 հազար շրջանավարտներ նույն օրը եւ միաժամանակ կհանձնեն դպրոցի ավարտական ու բուհի ընդունելության քննություններ: Պաշտոնական տվյալներով՝ շրջանավարտներից մոտ 15 հազարը կհանձնի միայն ավարտական, իսկ մնացած 35 հազարը՝ նաեւ ընդունելության քննություն: Կրթության նախարարությունը մի …

կարդալ ավելին

Բարեփոխումների արդյունքում կորցրինք աշխարհագրություն առարկան

15.04.2007

Մենք՝ բոլորս, կրթական բարեփոխում ասելով՝ համենայնդեպս առաջին հայացքից ենթադրում ենք գոնե քայլ դեպի առաջ, փոփոխություն դեպի լավը, առաջընթաց ու մեծ ձեռքբերումներ կրթական համակարգում։ Իրականությունը, սակայն, այլ բան է ցույց տալիս: Այդ բարեփոխումների արդյունքում մասնավորապես տուժեց աշխարհագրություն առարկան։ Հենց 5-րդ դասարանից դպրոցը աշակերտին տալիս է «բնագիտություն» անունը կրող դասագիրքը, ու 12 տարեկան երեխան չի հասկանում՝ ի՞նչ …

կարդալ ավելին

«Ուսուցիչը չունի այն լծակը, որ ծնողին պարտադրի»- ասում է Օնիկ Վաթյանը

05.04.2007

Հերքումների ճեպազրույց «Կրթօջախները քաղաքականացնել չի կարելի: Կրթությունն ազգային ծրագիր է, որեւէ կուսակցության ծրագիր չի կարող հանդիսանալ կրթական ծրագիր»,- դպրոցներում նախընտրական խարդավանքների մասին խոսակցություններին անդրադառնալով, երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը: Միաժամանակ հերքելով ԶԼՄ-ներով տարածվող նմանատիպ լուրերը, նա բացառեց նախընտրական ժամանակահատվածում քաղաքական ուժերի, համայնքների կողմից դպրոցների տնօրենների վրա …

կարդալ ավելին

«Մեր նավթն ու գազը մեր գիտելիքն է»,- ասում է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը

01.04.2007

– Հասարակության մեջ ընդունված կարծիք կա, որ այսօր բուհն ուսանողին մասնագիտական կրթություն չի տալիս։ Կրթական բարեփոխումները կնպաստե՞ն արդյոք, որպեսզի բուհն այսօր այդ բացը լրացնի։ – Խորհրդային Միությունից ժառանգած բարձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունն էր՝ պատրաստել ֆունդամենտալ գիտելիքներ ունեցող մասնագետներ, սակայն շուկայական տնտեսության պայմաններում սա բավարար չէ: Այսօր տնտեսագետի եւ այլ մասնագետների համար միայն բավարար չէ ունենալ …

կարդալ ավելին

Սովորե՞լ, թե՞ ոչ

10.03.2007

Ընդհանուր առմամբ, ջավախեցիներն աչքի են ընկնում բնական գիտությունների իմացությամբ: Իսկ ընդհանրապես, ինչպես հնում, այնպես էլ այսօր ջավախեցիները «վրացոնց ինադու» վրացերեն չեն սովորում: Իհարկե, ջավախեցին շատ լավ գիտակցում է «ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես» խոսքերի իմաստը, բայց նրանց համար առաջնայինն օտարին չձուլվելն է, այսինքն, մտածում են, որ եթե վրացերեն սովորեն, ապա կամաց-կամաց, տարիների ընթացքում կկորցնեն …

կարդալ ավելին

Կրթական դաշտն ազատ լինի, մենք էլ փորձաճագար չդառնանք

03.03.2007

– Վերջին շրջանում մեր երկրում սկսվել է կրթական համակարգի մի մեծ վերանորոգում։ Արդյոք դա մեզ պե՞տք էր։ – Ընդհանրապես կրթության մեջ փոփոխությունները հասարակարգի փոփոխություններով են պայմանավորված։ 1991թ.-ից հետո մենք ունենք նոր քաղաքացի, նոր մարդ, որը չի կարող չփոխվել։ Հակառակը՝ մեր ողբերգությունն այն է, որ փոփոխությունները հերթի են դրված. սկզբից` քաղաքական, հետո` տնտեսական, հետո` կրթական, եւ …

կարդալ ավելին

Չեղած տեղից 19 %-ն էլ վատ չէ

28.02.2007

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք 2007թ. պետբյուջեով նախատեսված հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի 27% հավելումներին: Սակայն խոստացված բարձրացումները շատ դպրոցներում չպահպանվեցին այս տարվա առաջին ամսվա` հունվարի աշխատավարձերի հատկացման ժամանակ: Արդյունքում, ուսուցիչները վարձատրվեցին միջինը 19% հավելումով: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) մամլո քարտուղար Լիլիթ Գալստյանն ի պատասխան մամուլի հրապարակումների եւ նախարարությանն ուղղված մանկավարժների դիմումների, …

կարդալ ավելին

Կրթությունն ու բարեկեցությունը տարբեր բաներ են

28.02.2007

Հայտնի ճապոնական ասացվածք կա. «Աղքատ մարդը հիմար մարդն է»: Հիմար ասելով` ճապոնացիները երեւի նկատի են ունեցել անգրագետ, կրթություն չունեցող մարդուն: Մեր հասարակության մեջ կրթական բարձր մակարդակ ունենալը դեռեւս բարեկեցիկ կյանքի երաշխիք չէ: Օրինակ, բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թվաքանակով (29-30%) Հայաստանը համեմատվում է Ավստրիայի, Ավստրալիայի հետ, սակայն աղքատության եւ գործազրկության մակարդակով թվարկված երկրների հետ չի կարող …

կարդալ ավելին

Վճարիր եւ անվճար սովորիր

28.02.2007

Վերջին մեկ տարվա ընթացքում հաճախակի ենք հանդիպում այնպիսի հայտարարությունների, որ հրավիրում են օտար լեզուների, հաշվապահական, համակարգչային ծրագրերի, մոդելավորման, գիդ-թարգմանիչների անվճար դասընթացների: Ինչպես պարզեցինք Երեւանում գործող նմանատիպ կենտրոններից, այս ամենը միայն մեկ նպատակ է հետապնդում. մարդկանց տալ մասնագիտական կրթություն, որ հետո կարողանան գտնել համապատասխան աշխատանք: Տարիքային սահմանափակում չկա. նման կենտրոններ հաճախում են 18-60 տարեկան անձինք` աշխատանքի …

կարդալ ավելին

ԲՈՀ-ը գոհ է իրենից

28.02.2007

«Մենք կարեւորում ենք կրթական համակարգի հատկապես բովանդակային բարեփոխումները, որոնք կտանեն ավելի ստույգ եւ արժեքավոր չափանիշների ստեղծմանը եւ պահպանմանը»,- «Արմենպրեսին» ասել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանը: Նրա խոսքերով, կիրառվող չափանիշները պետք է ավելի հստակեցվեն եւ խստացվեն, քանի որ «ժամանակը թելադրում է մրցակցային ավելի խիստ պայմաններ, այդ թվում` գիտության ոլորտում»: Ա. Թռչունյանի հավաստմամբ, …

կարդալ ավելին