Թաիլանդի Ռեգենտների դպրոցն արդեն երրորդ տարին կրթաթոշակ է հատկացնում հայաստանցի աշակերտներին: Դպրոցում այժմ սովորում է 16 հայազգի աշակերտ, որոնց տրվում է կրթաթոշակի 90 տոկոսը: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի հավաստմամբ` դպրոցում սովորում են բարձր առաջադիմությամբ երեխաներ, ովքեր հետագայում հնարավորություն են ունենում շարունակել ուսումը շատ հեղինակավոր համալսարաններում` Օքսֆորդի, Քեմբրիջի, Սթենֆորդի եւ այլ բուհերում: «Մեր …
կարդալ ավելինԵրեկ հանրապետությունում մեկնարկեցին ավարտական եւ միասնական քննությունները: Երկրորդ տարին անընդմեջ` հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից շրջանավարտները տվեցին միասնական-ավարտական քննություն: Քննությունը մեկնարկեց ժամը 10:00-ին եւ տեւեց երեք ժամ: Իսկ արդեն 15:00-ին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքում տեղադրվեցին թեստերի ճիշտ պատասխանները: Երեւանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցում միասնական կարգով քննություն հանձնող 200 երեխաներից երեքը բացակայում …
կարդալ ավելինԳեւորգ Հակոբյանը սովորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսում: Նրա խոսքերով` համալսարանի վարչակազմն ուսանողի օրինական շահերի նկատմամբ դրսեւորում է «թքողական վերաբերմունք»: Բուհի ներսում իր իրավունքները պաշտպանել չկարողանալով` Գեւորգը համարձակվել է առկա խնդիրների մասին բարձրաձայնել, ի հեճուկս իրավաբանական ֆակուլտետի դեկան Գրիգոր Բադիրյանի հորդորների, թե դրանք պետք է մնան համալսարանի պատերի ներսում: Արդյունքում Գ. Բադիրյանը …
կարդալ ավելին«Գիտությունն անհրաժեշտ է ժողովրդին։ Այն երկիրը, որը դա չի զարգացնում՝ անխուսափելիորեն վերածվում է գաղութի» (Ֆ. Ժոլիո-Կյուրի)։ Մեր պետության օրինակը լիովին անհերքելի ապացույցն է ֆրանսիացի մեծ ֆիզիկոսի խոսքերի։ Այն, որ այսօր մեր պետությունն իջել է սոսկ սպառողի մակարդակի եւ բոլոր առումներով կախյալ վիճակում է արտաքին աշխարհից, չի կարող ժխտել անգամ (եթե ոչ խոսքով, ապա փաստերով) մեր …
կարդալ ավելինՏարօրինակն այն է, որ մեր նորաստեղծ պետության գոյության սկզբից ի վեր, մինչ այսօր, շարունակվում է եւ հնարավոր է՝ դեռ շարունակվի ոչ մասնագիտական մոտեցումը մեր առջեւ ծառացած խնդիրներին: Մեկ՝ շատ ենք ուզում գիտություն ունենալ, մեկ՝ բանակ, մեկ՝ տնտեսություն, մեկ՝ մշակույթ, բայց չենք պատկերացնում՝ ինչպես, ինչպես համատեղել եւ ինչը՝ ինչի հաշվին անել, ինչպես ունենալ բոլորը կամ դրանցից …
կարդալ ավելինԱյս տարի բուհական ընդունելության համար «Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա» եւ «Օտար լեզու» առարկաներից միասնական քննություններին կմասնակցի ընդհանուր առմամբ 34 հազար 89 դիմորդ-շրջանավարտ: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, ըստ որի, հայտագրվածներից մայրենի լեզվից միասնական քննություն հանձնողների թիվը 13 հազ. 643 է, իսկ մաթեմատիկայից` 10 հազար 56: Օտար լեզուներից …
կարդալ ավելին«Global Bridge» ուսումնական կենտրոնի առաջարկած փաթեթներից օգտվողների համար 2008թ. ամառային ծրագիրը բուռն է լինելու: Ուսումնական կենտրոնն առաջարկում է համատեղել ուսումը, ճանապարհորդությունը եւ ամառային հանգիստը: Նաեւ հնարավորություն է ընձեռվում ուսանել աշխարհի ամենահարգի կրթօջախներից մեկում, ինչպիսին է Քեմբրիջի համալսարանը: Սակայն «Global Bridge» ուսումնական կենտրոնը գիտակցում է, որ պետք է անի առավելագույնս՝ իր ծառայություններն ավելի հարմար եւ հասանելի …
կարդալ ավելինԱրդեն երկրորդ տարին է՝ բուհական ընդունելության՝ հայոց լեզվի եւ գրականության քննական նոր կարգ է մտցվել՝ ըստ որի փոխվել են թե՛ քննության անցկացման եղանակը, թե՛ քննական առարկայի ընդգրկած նյութն ու ծավալը: Գրաշուկան հեղեղվել եւ հեղեղվում է թեստերի բազմաթիվ ժողովածուներով, որոնց հեղինակները, անշուշտ, հետապնդում են շատ ազնիվ նպատակ՝ հնարավորինս օգնել դիմորդներին հսկայածավալ նյութը որոշակիորեն յուրացնելու գործում: Մեկ …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2008 – 2009 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների), եւ մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն ուսումնական գործընթացին անթերի եւ պարտաճանաչորեն մասնակցածները, որոնց եւ կտրվեն ՔԴԵԴ-ի …
կարդալ ավելինԱյսօր բոլորին հետաքրքրող հիմնախնդիրը բարձրորակ կրթություն ստանալն է: Global Bridge ուսումնական կենտրոնն ամառային դպրոցների փաթեթ է առաջարկում եւ՛ դպրոցահասակ երեխաների, եւ՛ մեծահասակների համար: Ուսումնական այդ փաթեթների շնորհիվ հնարավոր է համատեղել ակտիվ հանգիստը, բարձրորակ ուսումը, ճանապարհորդությունը եւ առողջ ապրելակերպը: Global Bridge ուսումնական կենտրոնն առաջարկում է այս ամառն անցկացնել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում եւ կամ ԱՄՆ-ում գտնվող ուսումնական …
կարդալ ավելինԵրբեւէ մտածե՞լ էիք ուսում ստանալ աշխարհի ամենահին եւ հեղինակավոր Քեմբրիջի համալսարանում, որի հսկայական գրադարանում, այդ հին ու նոր գրքերի լաբիրինթոսում, դարեր առաջ Լորդ Բայրոնը սեղանի վրա փորագրում էր իր անվան առաջին տառերը: Քեմբրիջի համալսարանը ամառային դասընթացներ է առաջարկում հայաստանցիներին` հումանիտար եւ ճշգրիտ գիտությունների տարբեր ոլորտների համար: Դասընթացները տեւում են 1-6 շաբաթ: Դժվար է ներկայացնել Քեմբրիջի …
կարդալ ավելինԵրեկ դպրոցականներն ու հանրակրթական համակարգում աշխատող մեծահասակները փորձեցին համաշխարհային ռեկորդ սահմանել` աշխարհի տարբեր անկյուններում միաժամանակյա դաս անցկացնելով: 100 երկրների դպրոցներում կես ժամ տեւողությամբ դաս կազմակերպելու գաղափարը պատկանում էր «Համընդհանուր կոչ հանուն կրթության» քարոզարշավի կազմակերպիչներին՝«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հ/կ-ին։ Ռեկորդը (հայերեն` մրցանիշը) պետք է գրանցվի Գինեսի գրքում՝ որպես ամենամասսայական դաս: «Կարդալ, գրել կամ համրել չիմանալով` մարդիկ …
կարդալ ավելինԱյս տարի միասնական քննություն անցկացնելու համար նախատեսված բոլոր քննասենյակներում տեղադրվելու են հատուկ խլացուցիչ սարքեր, որպեսզի դիմորդները չկարողանան բջջային հեռախոս օգտագործել: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Բացի այդ, նրա տեղեկացմամբ, այս տարի բոլոր քննասենյակներում տեղադրվելու են նաեւ տեսախցիկներ: «Եթե անցած տարի որոշ քննասենյակներում տեսախցիկ չէր տեղադրվել, ապա այս …
կարդալ ավելինԹաիլանդում գործող The Regent’s School-ը բրիտանական կրթական ավանդույթներով դպրոց է: Երբ Regent դպրոցի իմ հայ ընկերները պատմում էին իրենց Regent-յան փորձի մասին, ես ապուշ կտրած նայում էի նրանց ու փորձում հասկանալ, թե ինչպես այդ միջազգային կրթական բարձր որակ ապահովող, բրիտանական կրթական ավանդույթների հավատարիմ ժառանգը կարող էր հայտնվել Թաիլանդում: Մինչ այդ շատ էի լսել Թաիլանդի հիասքանչ …
կարդալ ավելինԳիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Արթուր Իշխանյանի առաջարկած հայաստանցի ու սփյուռքահայ ուսանողների` արտասահմանում բարձրակարգ կրթություն ստանալու համար կրթաթոշակներ տրամադրելու վերաբերյալ նախագիծը դեռեւս 2007-ի աշնանն ուղարկվել էր համապատասխան գերատեսչություններ: Նախագծի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել թե՛ Կրթության եւ գիտության նախարարությունում, թե՛ Ազգային ժողովում, թե՛ կառավարությունում: Նախագծի իրականացման սկզբունքների մշակման համար վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, կառավարությունը …
կարդալ ավելին«Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է՝ նպաստել աշխատաշուկայում ԵՊՀ շրջանավարտների եւ ուսանողների մրցունակության զարգացմանը, զարգացնել շրջանավարտների եւ ուսանողների աշխատանքային հմտությունները»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյանը: Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը ստեղծվել է 2006թ. հունիսի 1-ին` ԵՊՀ գիտական խորհրդի որոշման համաձայն: Այս կենտրոնում կարող են գրանցվել միայն ԵՊՀ բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները, …
կարդալ ավելինՀանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում առավելապես «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների պահանջարկ կա: Նախատեսված կարգով այդ բնակավայրերի դպրոցներից պահանջարկի մասին հայտերը ներկայացվում են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն, որը դրանց հիման վրա բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ է գործուղում: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ …
կարդալ ավելինՊյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում երեկ բացվել է Հայոց լեզվի եւ մշակույթի կենտրոն, որի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ղեկավարած պատվիրակությունը: Համալսարանի միջազգային լրագրության համակարգող Աշոտ Գարեգինյանն «Արմենպրեսին» հայտնել է, որ այցի շրջանակներում երկու բուհերի ղեկավարների կողմից կքննարկվեն նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր` կապված կրթական հիմնական …
կարդալ ավելինՍկսած 2008 թվականից` միջնակարգ դպրոցի շրջանավարտը պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննությունները կհանձնի նոր` միասնական համակարգով: Այսինքն` այլեւս ստիպված չի լինի դպրոցն ավարտելիս եւ բուհ ընդունվելիս հանձնել հայոց լեզվի, մաթեմատիկայի եւ օտար լեզվի քննությունները: Դիմորդների հայտագրումը սկսվել է փետրվարի 1-ից եւ ավարտվել է մարտի 16-ին, եւ շրջանավարտը դիմում-հայտում փոփոխություններ կարող է կատարել մինչեւ ապրիլի 30-ը: …
կարդալ ավելինԱյսօր Երեւանի փողոցներում, հատկապես Երեւանի Պետական բժշկական համալսարանի շրջակայքում, ամեն քայլափոխի կարող եք հանդիպել տարբեր օտարազգի ուսանողների: Մայդե Շաֆիհը Հայաստան է եկել Իրանից: Չորս տարի է, ինչ նա ապրում է Երեւանում եւ դեռ երեք տարի էլ այստեղ է մնալու: 24-ամյա Մայդեն Երեւանի պետական բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Ապագա ատամնաբույժը որոշել է այստեղ սովորել …
կարդալ ավելին