«GLOBAL BRIDGE»-ում

16/05/2008 Արսեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Global Bridge» ուսումնական կենտրոնի առաջարկած փաթեթներից օգտվողների համար 2008թ. ամառային ծրագիրը բուռն է լինելու: Ուսումնական կենտրոնն առաջարկում է համատեղել ուսումը, ճանապարհորդությունը եւ ամառային հանգիստը: Նաեւ հնարավորություն է ընձեռվում ուսանել աշխարհի ամենահարգի կրթօջախներից մեկում, ինչպիսին է Քեմբրիջի համալսարանը:

Սակայն «Global Bridge» ուսումնական կենտրոնը գիտակցում է, որ պետք է անի առավելագույնս՝ իր ծառայություններն ավելի հարմար եւ հասանելի դարձնելու համար հայաստանցի իր լսարանին, ուստի առաջարկում է ուսումնական նոր փաթեթ, այս անգամ՝ Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում` Դիլիջանում: «Global Bridge» ուսումնական կենտրոնը նաեւ առաջարկում է մասնակցել կենտրոնում իրականացվող հանրային հարաբերությունների (Public Relations) թեմայով մասնագիտական դասընթացին: «Մենք մեր ընթերցողին առաջարկել ենք ամառային ծրագրեր Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, դպրոցական ծրագրեր Թաիլանդում եւ այլուր: Այս անգամ մտածեցինք, որ միանգամայն հնարավոր կլինի օգտվել մեր` միջազգային ուսումնական կենտրոնների հետ ունեցած համագործակցությունից եւ տարիների ընթացքում կուտակած փորձից, եւ իրականացնել ամառային դպրոց Հայաստանում,- ասում է «Global Bridge» ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Հայկ Հարությունյանը: -Մենք ներկայացնում ենք «Regents»-ի դպրոցը, ինչը կարող է հիմք ծառայել, որպեսզի հավատացած լինենք, որ կիրականացնենք ամառային մի դպրոց, որն իր ուսումնական եւ ժամանցային ծրագրով կառաջարկի միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ: Ի հավելումն ամառային ծրագրերի, մենք նաեւ կազմակերպում ենք դասընթացներ, այս անգամ՝ հանրային հարաբերություններ (Public Relations) թեմայով, որի շնորհիվ ցանկանում ենք Բրիտանիայում կրթված մեր մասնագետների փորձը եւ գիտելիքները փոխանցել հայաստանցիներին»:

Դիլիջանի ամառային դպրոց

Դիլիջանի հիասքանչ բնությունը, թերեւս, ներկայացնելու կարիք չկա: Հավատացած եմ, որ շատ լավ կհիշենք կամ չենք մոռացել այն օրերը, որ անցկացրել ենք Դիլիջանի անտառներում, մաքուր օդը, երբ քաղաքային աղմուկից փախչելով` մեր հանգիստն ենք գտնում բնության այս գողտրիկ անկյունում: Այժմ ժամանակն է, որ Դիլիջանը ծառայի մեզ` որպես ամառային դպրոց, ուր կարելի է արհեստավարժ մասնագետների աջակցությամբ միաժամանակ եւ՛ ուսումնասիրել անգլերեն լեզուն, եւ՛ զբաղվել սպորտով, եւ՛ հանգստանալ նորակառույց ու հարմարավետ հանգստի գոտում: «Global Bridge» ուսումնական կենտրոնն առաջարկում է այս ամառ երկու լիարժեք շաբաթ անցկացնել Դիլիջանում, որտեղից կվերադառնաք առույգ, հանգստացած, առողջ եւ, ամենակարեւորը` անգլերեն լեզվի գիտելիքներով: «Global Bridge» ուսումնական կենտրոնի առաջարկած ամառային դպրոցի փաթեթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակիցներին սպասվում են լեզվի դասընթացներ, որոնք կիրականացվեն արտերկրում վերապատրաստված եւ կրթված մասնագետների կողմից: Երեխաներին կընկերակցեն արտերկրից ժամանած ուսուցիչներ, ինչն, անշուշտ, կնպաստի լեզվական հմտությունների թռիչքային առաջխաղացմանը: Լեզվական դասընթացներից բացի, «Global Bridge»-ը ծրագրում է կազմակերպել հարուստ սպորտային միջոցառումներ, արշավներ, ցանկացողների համար՝ նաեւ լողի ուսուցում, ինչին կհետեւեն որակավորված մարզիչները: Նրանք, ովքեր նախընտրում են մշակութային ժամանցը, կզարմանան՝ իմանալով, որ ամառային դպրոցի առօրյան հագեցած է մշակութային ծրագրերով: «Global Bridge» ուսումնական կենտրոնը հոգ է տարել, որպեսզի Դիլիջանի ամառային դպրոցի սաները հնարավորություն ունենան այցելել պատմամշակութային վայրեր, թանգարաններ եւ եկեղեցիներ: Նախատեսվում են նաեւ այցեր Դիլիջանի քաղաքապետարան, Իջեւան եւ Սեւան:

Հաշվի առնելով ծնողի հետաքրքրությունն ու անհանգստությունը, հարկ է նշել, որ Դիլիջանի ամառային դպրոցը տեղակայված է լիովին վերանորոգված «Լեռնային Հայաստան» հանգստարանում եւ ապահովված է անվտանգության միջոցներով եւ տարածքը վերահսկող անձնակազմով: «Global Bridge» ուսումնական կենտրոնը Դիլիջանում ամառային դպրոցի իր ծրագրով կապահովի լիարժեք հանգիստ, ուսումնական եւ ժամանցային ծրագիր, որը հասանելի կլինի Հայաստանի բնակչին` ապահովելով հնարավորինս գերազանց որակ եւ պայմաններ:

Այլ ուսումնական ծրագրեր «Global Bridge» ուսումնական կենտրոնում.
PR հետազոտություն եւ պլանավորում

«Մեր կենտրոնի կորիզը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում իրենց կրթությունը ստացած եւ աշխատանքային փորձ կուտակած երիտասարդների գիտելիքներն են: Մենք համագործակցում ենք Արեւմուտքում ուսում ստացած երիտասարդների հետ, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել ուրիշներին: Այսպես էլ ծնվեց լրացուցիչ դասընթացներ իրականացնելու միտքը,- ներկայացնում է «Global Bridge» ուսումնական կենտրոնի հիմնադիր նախագահը եւ ավելացնում,- Հանրային հարաբերությունների (Public Relations) թեմայով դասընթացները, հավատացած եմ, մեծ հետաքրքրության կարժանանան Հայաստանում թե՛ ուսանողության, եւ թե՛ հանրային հարաբերությունների ասպարեզում արդեն աշխատող շատ մասնագետների կողմից: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս մասնագիտությունը հայկական շուկայում նորություն է, չնայած եւ ունի մեծ պահանջարկ»: Եվ իրոք, Հայկ Հարությունյանը չի սխալվում. մեր աշխատանքային շուկան ունի հանրային հարաբերությունների մասնագետի կամ կազմակերպության հաղորդակցության պրոֆեսիոնալ մակարդակով կազմակերպիչների մեծ պահանջարկ: Մայիս ամսին «Global Bridge»-ում կկազմակերպվեն հանրային հարաբերությունների թեմայով դասընթացներ, որը հատուկ շեշտադրում կկատարի հանրային հարաբերության ասպարեզում ընդունված հետազոտական մեթոդների պլանավորման վրա:

«PR-ն անհրաժեշտ է մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում, այն շատ ավելին է, քան մամլո հաղորդագրություններ բազմացնելն ու բաժանելը»,- վստահեցնում է դասընթացների պատասխանատու Գրիգոր Սիմոնյանը, ով, ի դեպ, PR-ի ուղղությամբ Էդինբուրգի Քուին Մարգարեթ («Queen Margaret University», Edinburgh) մագիստրատուրայի շրջանավարտ է եւ Բրիտանիայի «Հանրային հարաբերությունների ինստիտուտի» («Chartered Institute of Public Relations») անդամ: Մայիսին անցկացվող դասընթացների ընթացքում ուսանողներին կներկայացվեն զուտ հանրային հարաբերությունների ցանկացած ասպարեզում հիմնաքար ծառայող երկու նյութ` հետազոտություն եւ պլանավորում: Այնուհետեւ «Global Bridge»-ը կշարունակի կազմակերպել դասընթացներ հանրային հարաբերությունների ասպարեզում, եւ ուսանողները կկարողանան մասնակցել դասընթացների, որոնք ուղղված կլինեն հասարակական, բիզնես սեկտորին, քաղաքական տարբեր հետաքրքրություններին: Դասախոսությունները կներկայացվեն թե՛ հայերեն, թե՛ անգլերեն լեզուներով եւ կտրամադրվեն համապատասխան ուսումնական նյութեր: «Global Bridge»-ում կարելի է ծանոթանալ Դիլիջանի ամառային դպրոցի մանրամասներին, ինչպես նաեւ՝ գրանցվել եւ մասնակցել «PR հետազոտություն եւ պլանավորում» դասընթացին: Ուսումնական կենտրոնը նաեւ առաջարկում է անգլերեն լեզվի դասընթացներ, որոնք Ձեզ կօգնեն Քեմբրիջի համալսարանում սովորելու համար անգլերենի պահանջները բավարարելու: Այդ թվում՝ ուսումնական կենտրոնում իրականացվում են դասընթացներ «TOEFL», «IELTS» գնահատման համակարգերին համապատասխան: Եթե Ձեզ հետաքրքրեցին մեր ծրագրերը, կարող եք զանգահարել «Global Bridge»-ի տնօրեն Աննա Հարությունյանին՝ (099)533353 կամ (010)523915 հեռախոսահամարներով եւ տեղեկանալ բոլոր մանրամասներին: