Մենք` Պյատիգորսկում

28/03/2008

Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում երեկ բացվել է Հայոց լեզվի եւ մշակույթի կենտրոն, որի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ղեկավարած պատվիրակությունը:

Համալսարանի միջազգային լրագրության համակարգող Աշոտ Գարեգինյանն «Արմենպրեսին» հայտնել է, որ այցի շրջանակներում երկու բուհերի ղեկավարների կողմից կքննարկվեն նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր` կապված կրթական հիմնական խնդիրների, ակադեմիական համակարգում համագործակցության հետ: Իսկ Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Գարբունովը նշել է, որ հայկական կենտրոնը նախեւառաջ ճանաչողական առաքելություն է կատարելու` նպաստելով տարածաշրջանում հայերենի ուսումնասիրմանը: Հնարավոր է, որ հայերենը ներգրավվի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսումնական ծրագրում: