«Հացից հետո ժողովրդի համար ամենակարեւորը դպրոցն է»։ Հայ ժողովրդի պարագայում հանգիստ կարելի է ձեւափոխել Ժորժ Դանտոնի այս արտահայտությունը. «Հացից առաջ ժողովրդի համար ամենակարեւորը դպրոցն է»։ Այսքանը՝ ի պատիվ մեր ժողովրդի, ինչը չի կարելի տարածել մեր դպրոցի վրա, որը ծայրահեղ հակասության մեջ է դպրոցի հանդեպ ժողովրդի սպասումներից։ Կարծում եմ, մեղք չեմ գործի, եթե ասեմ, որ Գրի …
կարդալ ավելինՀայաստանում ուսումնական տարվա սկիզբն առանձնահատուկ է նշվում: Պետության պաշտոնյաներն այդ օրը դպրոց են գնում (մտքներում հաստատ ուրախանալով, որ իրենցից դաս չեն հարցնի): Գնում են ու ելույթ ունենում կրթության կարեւորության մասին: Մի քանի տարի առաջ իշխանությունները կրթությունն այնքան էին կարեւորել, որ բարեփոխումների ծրագիր էին մտածել: Ծրագրին հատուկ ու օտար անուն էին գտել` «օպտիմալացում»: Թե ինչպես իրականացվեց …
կարդալ ավելինՀՀ Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հավաստմամբ` այսուհետ ուսումնական հաստատությունները պետք է զերծ մնան քաղաքական քարոզչության որեւէ գործընթացից: «Այս ուսումնական տարին նախորդներից տարբերվում է նրանով, որ կրթական համակարգի նկատմամբ պահանջները շեշտակի բարձրացել են»,- երեկ ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը` հավելելով, որ եթե Հայաստանը հայտարարում է գիտելիքի վրա հենված տնտեսություն կառուցելու …
կարդալ ավելին«Երիտասարդ երաժիշտը ձայների օգնությամբ անգիտակցորեն փորձում է արտահայտել այն նույն գեղագիտական արժեքները, ինչ եւ իր ժամանակակիցները. նկարիչը, բանաստեղծը, դրամատուրգը»։ Պատահաբար չէ, որ հիշեցի Օրտեգա ի Գասետին, եւ հիշեցի այն պատճառով, որ նա միտքը շարունակում է հետեւյալ կերպ. «Իրականում նոր երաժշտության անհաջողությունը միանգամայն համապատասխանում է մնացյալ մուսաների անհաջողությանը։ Ցանկացած երիտասարդ արվեստ դատապարտված է անհաջողության, եւ դա …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Նոր գիտելիքի եւ կրթության ձգտումը մեզանում վերածվել է ազգային բնավորության, եւ այսօր, մեր երկրի համար այս կարեւոր ժամանակահատվածում, պետությանն ու հասարակությանը վիճակված է ավելի ամրապնդել արժեքային այդ համակարգի հիմքերը, արմատավորել հարգանքը մանկավարժի ու գիտության մարդու նկատմամբ եւ ամեն կերպ …
կարդալ ավելինԿցանկանայի՞ք, արդյոք, իմանալ անգլերեն` տուրիստական ճամփորդությունների ընթացքում վստահ հաղորդակցվելու, աշխատանքային առաջընթաց ունենալու, կրթությունը ԱՄՆ-ում կամ Անգլիայում շարունակելու համար: Ես չգիտեմ` դուք ով եք, սիրելի՛ ընթերցող, չգիտեմ նաեւ ձեր տարիքը, սեռը: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ ձեր պատասխանն առավելապես դրական է, քան բացասական: Այնպես չէ՞: Այսօր կարծես գրեթե յուրաքանչյուր ոք ձգտում է սովորել անգլերեն: Զարմանալի չէ, իհարկե: …
կարդալ ավելինԱստծուն է հայտնի, որ մենք ծրագրով շարժվող ժողովուրդ ենք, ավելին, ծրագիրը երբեմն այն ամենն է, ինչին ձգտում ենք, հատկապես դա այն է, ուր պետք է ամփոփվի մեր ողջ գիտելիքը։ Սա, ըստ էության, տարիների նվաճումների արդեն ավանդույթ դարձած մեր կրթական համակարգի սահմանումն է, համակարգ, ուր արմատավորվում է մի հիվանդություն, որը կարիք է զգում անկողնային ռեժիմի։ Դեռ …
կարդալ ավելինՄենք համառորեն քայլում ենք լենինյան ուղիով եւ շարունակում ենք անընդհատ սպանել թագավորին։ Ռամկաբանությունը ստիպում է ոչնչացնել դարերով կուտակված մարդկային եւ հասարակական արժեքները։ Հասկանալի է, որ ռամիկի խնդիրը շղթաներից ազատվելն է, եւ պատմականորեն այդ գործողությունը, կարելի է ասել, կատարված է. ռամիկն ազատվել է շղթաներից. ռամիկը ոչ միայն շղթայի կապանքն է փշրել, այլեւ ամբողջովին դեն է նետել …
կարդալ ավելինԱզատությունը լավ բան է, բայց գիտությունն ավելի լավ բան է, ըստ իս։ Ազատությունը միակ կատեգորիան չէ, որով կարելի է կամ պետք է ապրել։ Ազատությունն արժեւորվում է այն դեպքում, երբ հավասարության նշան է դրվում նրա եւ պատասխանատվության միջեւ։ Նույն կերպ եւ՝ ցանկացած կատեգորիա. ամեն ինչ արժեւորվում է որոշակի դաշտում, եւ որեւէ բան ինքնին ոչինչ չի նշանակում: …
կարդալ ավելինՕրերս ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 4 դասախոսներ` Սարգիս Ղանթարջյանը, Հայկ Ղազարյանը, Ռուբեն Դավթյանը եւ Սեդրակ Հովհաննիսյանը (նրանցից երկուսն ամբիոնի վարիչներ են, երեքը` պրոֆեսորներ) ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից ծանուցագիր են ստացել այն մասին, որ թոշակի տարիքի կապակցությամբ հեռացվում են աշխատանքից: Իրականում նրանց հեռացման պատճառն այլ է. վերջիններս տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունների ժամանակ պաշտպանել են Հայկ Սարգսյանի թեկնածությունը: …
կարդալ ավելինԸնթերցանությունը պարապ զբաղմունք չէ, ու եթե զբաղմունք է, ապա հաճելի: Ընթերցել, նշանակում է՝ մտածել, իսկ մտածել, նշանակում է՝ զարգացնել բնազդները, դրանք բերել մտավոր դաշտ, հասկանալ ու բացատրել, եւ աշխատել, արարել արդեն գիտակցության մակարդակի բերված բնազդներով։ Խորհրդային տարիներից ի վեր չենք ձեւավորել ընթերցողական մշակույթ, իսկ վերջին տարիներին, ազատություն ու անկախություն ձեռք բերելուց հետո, նախ եւ առաջ …
կարդալ ավելինՀունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում տեղի կունենա «Կառավարում, իշխանություն եւ ժողովրդավարություն» անվանումով ժողովրդավարության ամառային համալսարանը: Այդ մասին հայտնել է ԵԽ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը: Ըստ նրա, Ժողովրդավարության ամառային համալսարանի շրջանակներում հուլիսի 3-ին Ստրասբուրգում կհանդիպեն Քաղաքական դասընթացների Երեւանի եւ Բաքվի դպրոցների ներկայացուցիչները: Այս հանդիպումը թվով երրորդն է: Առաջին անգամ հայկական ու …
կարդալ ավելինԵրեկ տեղի ունեցան Երեւանի Պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները: Թեկնածուները երկուսն էին` գործող դեկան Հայկ Սարգսյանն ու դեկանի տեղակալ Հարություն Մարզպանյանը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բացահայտ ձեւով պաշտպանել է վերջինիս թեկնածությունը, սակայն ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն ընտրել են գործող դեկանին: Հիշեցնենք, որ սա Ա. Սիմոնյանի արդեն երկրորդ նման պարտությունն է: Վերջերս ԵՊՀ ինֆորմատիկայի …
կարդալ ավելինԱյս տարի եւս համակարգիչներ ձեռք բերելու հնարավորություն կտրվի հանրապետության դպրոցներին: Աշխատանքներն իրականացնում է «Կրթական ծրագրի կենտրոնը» (ԾԻԳ) «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է կենտրոնի աշխատակից Ժաննա Անդրեասյանը, այժմ ընթանում է ծրագրի հինգերորդ փուլի նախապատրաստական գործընթացը: Հանրապետության դպրոցներին նախապես տրվում են դիմում-հայտեր, որտեղ նշվում է, թե քանի դասարան ունի եւ ինչպիսի …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի հանրապետության 43 քննական կենտրոններում անցկացվեցին «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունները, որոնց մասնակցել են ավելի քան 10 հազար դիմորդ-շրջանավարտներ: 4 ժամ տեւողություն ունեցող մաթեմատիկայի քննությունն, ինչպես եւ նախորդ երկու` «Հայոց լեզու եւ գրականություն», «Ռուսերեն լեզու եւ գրականություն» առարկաների միասնական քննությունները, ըստ Կրթության նախարարության եւ Կենտրոնական թեստավորման կենտրոնների` անցել են նորմալ, եւ կազմակերպչական թերություններ չեն նկատվել: …
կարդալ ավելինՅոթամյա Անահիտ Հովսեփյանը սովորում է Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ երրորդ դասարանում: Նա առաջին անգամ մասնակցել է մաթեմատիկայի մրցույթի եւ լավ արդյունք է ցուցաբերել: Հաջողությունից ոգեւորված՝ Անահիտը նպատակադրվել է հետագայում էլ մասնակցել «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթին: «Շատ հետաքրքիր հարցեր էին, բայց մեկ-մեկ անծանոթ հարցեր էլ կային: Մյուս տարի անպայման կմասնակցեմ ու բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասում …
կարդալ ավելինԽորհրդային ժամանակներում կրթության համար չէինք վճարում (խոսքս ռեպետիտորներ վարձելու կամ կաշառատվության մասին չէ, այլ օրինականորեն սահմանված ուսման վարձի), այսօր վճարում ենք։ Եվ վճարում ենք մեր գրպանի համեմատ ահռելի գումարներ, սակայն արդյո՞ք ստանում ենք այն, ինչի համար վճարում ենք, կամ ի՞նչ ենք ստանում դրա դիմաց. 1. Կրթության նոր որակ։ 2. Վերանորոգված մաքուր, հարմարավետ լսարաններ։ 3. Նոր …
կարդալ ավելին12-ամյա կրթական համակարգը, որ կիրառվում է եվրոպական երկրներում, այսօր ներդրվում է նաեւ Հայաստանում: Այս նորամուծության համատեքստում առանձնացվում է նաեւ ավագ դպրոցը` աշակերտներին մասնագիտական կողմնորոշում եւ խորացված գիտելիքներ տալու նպատակով: Սակայն պարզվում է, որ անհասկանալի պատճառներով՝ ոչ բոլոր աշակերտներին են անհրաժեշտ այդ գիտելիքները. պարտադիր կրթությունը, որ մինչ այժմ համարվում էր 10 տարի, փոփոխվում է` պարտադիր եւ …
կարդալ ավելինԱյսօր Հայաստանում շատ դպրոցներ ջանք ու եռանդ չեն խնայում համակարգիչներ ձեռք բերելու համար, եւ դպրոցում համակարգիչ ունենալը յուրահատուկ հպարտության զգացումով է համակում տնօրեններին, քանի որ ենթադրաբար համակարգչի առկայությունն ինքնին արդեն իսկ վկայում է տվյալ դպրոցի որակական «լուրջ առանձնահատկությունների» մասին, իսկ այդ դասարանը դառնում է դպրոցի տեսարժան վայրերից մեկը: Այսօր կրթական բարեփոխումների ընթացակարգում առանցքային տեղ է …
կարդալ ավելինԿրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականը քննական այս թեժ շրջանում դիմորդների եւ նրանց ծնողների համար մտահոգությունների տեղիք է տվել: Ո՞վ է պատասխանատու լինելու քննությունների շրջանում նկատված թերությունների, բացթողումների եւ հնարավոր այլ խնդիրների համար: Ոլորտի գլխավոր պատասխանատուն, ով այս ընթացքում հետեւել ու համապատասխան հրահանգներ է տվել դրանց վերաբերյալ, այժմ չկա, նորը նշանակված է, բայց հնի …
կարդալ ավելին