Ռեկտորը պարտվում է

22/06/2008

Երեկ տեղի ունեցան Երեւանի Պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները: Թեկնածուները երկուսն էին` գործող դեկան Հայկ Սարգսյանն ու դեկանի տեղակալ Հարություն Մարզպանյանը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բացահայտ ձեւով պաշտպանել է վերջինիս թեկնածությունը, սակայն ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն ընտրել են գործող դեկանին: Հիշեցնենք, որ սա Ա. Սիմոնյանի արդեն երկրորդ նման պարտությունն է: Վերջերս ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի դեկան էր վերընտրվել Վահրամ Դումանյանը, որի թեկնածությունը նույնպես չէր պաշտպանվում ռեկտորի կողմից: Այս դեպքում պատճառը պարզ էր. վերոնշյալ ֆակուլտետը նախագահական ընտրություններին հաջորդող հանրահավաքների օրերին ուսանողներին «փակի տակ» չէր պահել: Շրջանառվող լուրերի համաձայն, շուտով Արամ Սիմոնյանին կփոխարինի ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: