կրթություն

Լիցենզիաները կասեցվել են

06.03.2009

ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացության հիման վրա ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով 2009թ. մարտի 2-ից կասեցվել է մի շարք բուհերի գործունեությունը: Ըստ ԿԳՆ-ից ստացված տեղեկատվության, նախարարի հրամանի համաձայն՝ կասեցվել է Գորիսի օտար լեզուների «Կարինե ինստիտուտի», «Ռոսլին» արվեստի ինստիտուտի, Ագրոբիզնեսի եւ մենեջմենթի ակադեմիայի, Կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի, «Ֆիրդուսի» համալսարանի, Երեւանի ապրանքագիտության …

կարդալ ավելին

Հաղթեցին ռեկտորին

27.02.2009

Փետրվարի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանը վերականգնվել է իր պաշտոնում: Սահմանադրական դատարանը բավարարել է քաղաքացի Ս. Ղանթարջյանի հայցն ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի որոշման, համաձայն որի՝ պրոֆեսորը 2008թ. ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 20-ին …

կարդալ ավելին

Հայ-գերմանական համալսարան` «Եվրոպայի տանը»

20.02.2009

Երեւանի Այգեձորի 47 հասցեում երեկ բացվեց «Եվրոպայի տունը», որի շրջանակներում պետք է գործեն Հայաստանում նորաստեղծ Հայ-գերմանական համալսարանը եւ Եվրոպական շարժման գրասենյակը: Բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել ՀՀ-ում Գերմանական համալսարանի հիմնադիր եւ պատվավոր նախագահ պրոֆեսոր Պաուլ Իմհոֆը: Արարողությանը մասնակցեցին նաեւ ՀՀ-ում Գերմանական համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Սարոյանը, ՀՀ-ում Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, …

կարդալ ավելին

Ամենաթանկ բուհերը

17.02.2009

Ըստ Forbes ամսագրի` ամերիկյան բարձրագույն կրթությունը ամենաթանկն ու հեղինակավորն է մնում աշխարհում: Աշխարհի ամենաթանկ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցուցակի կեսից ավելին զբաղեցրել են ԱՄՆ-ի համալսարանները: Իր ուսանողների համար աշխարհում ամենաբարձր գինը սահմանել է George Washington University-ն, որտեղ ներկայում ուսումնական տարին արժե 40 հազար 437 դոլար: Եթե հաշվի առնվի դասագրքերի եւ հանրակացարանի դիմաց վճարը, ուսումնական տարին ավելի …

կարդալ ավելին

1410 դպրոցներից 150-ը կդառնան ավագ դպրոցներ

24.01.2009

Երեկ ՀՀ Կրթության եւ գիտության (ԿԳ) նախարարության Երեւանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոց էին այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը: Այցելության նպատակն էր` ծանոթանալ փորձարարական ավագ դպրոցների համակարգում տեղի ունեցող գործընթացներին: 2008թ. ՀՀ-ում սեպտեմբերից գործում են տասը փորձարարական ավագ դպրոցներ, որից երեքը Երեւանում են: Թիվ 112 դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանի խոսքերով, …

կարդալ ավելին

Քեմբրիջը` 800 տարեկան

24.01.2009

Օքսֆորդից հետո Մեծ Բրիտանիայի 2-րդ ամենահին ուսումնական հաստատությունը` Քեմբրիջի համալսարանը, նախորդ շաբաթ օրվանից սկսել է համալսարանի 800-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Տոնակատարության առիթով կազմակերպվել է լուսային շոու` նվիրված Քեմբրիջի պատմությանն ու համալսարանի հայտնի շրջանավարտներին, որոնց շարքում են Իսահակ Նյուտոնը, Չարլզ Դարվինը եւ այլք: Միաժամանակ քաղաքի կենտրոնում գտնվող 4 եկեղեցիների զանգակատներից հնչել է ղողանջ` հատուկ այդ տոնական …

կարդալ ավելին

ՀՀ-ն ու Ղազախստանը` «Դեպի Եվրոպա»

24.12.2008

Դեկտեմբերի 17-ին Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը կազմակերպել էր կլոր սեղան` նվիրված Ղազախստանի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերություններին: Միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ եւ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի` ՔԴԵԴ-ի շրջանավարտներ: Ժամանել էր նաեւ պատվիրակություն Ղազախստանի Արտգործնախարարությունից: Կլոր սեղանին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել նաեւ Ղազախստանի պատվիրակությունը` Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլադ …

կարդալ ավելին

Ինչո՞վ բացատրել մեր անբացատրելի սնապարծությունը

06.12.2008

Ցանկացած գրախանութում մենք կարող ենք տեսնել գրքեր` նվիրված այս կամ այն հայտնի մարդու կամ մարդկանց կենսագրությանը, մարդկանց, որոնց հայկական ծագումն էլ հիմք է դարձել տվյալ գրքի լույսընծայման համար: Մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հպարտանում է այդ մարդկանցով` հաճախ չհասկանալով, թե ի՞նչ են նրանք ըստ էության արել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Մեծ մասամբ մարդկանց այդ խմբին …

կարդալ ավելին

Դասադուլ հատուկ դպրոցում

04.12.2008

Երեկ ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել լսողության խանգարումներ ունեցող Երեւանի թիվ 9 դպրոցի երեխաների ծնողները: Թիվ 9 դպրոցի աշակերտներն այսօրվանից մեկ շաբաթ դասադուլ են հայտարարել: Ըստ ծնողների՝ խնդիրն այն է, որ լսողության խանգարումներ ունեցող թիվ 9 դպրոցն ուզում են միավորել համանուն թիվ 15 դպրոցին, իսկ ծնողները դեմ են: «Թիվ 9 դպրոցում ուսուցիչները …

կարդալ ավելին

20 նոր մասնագիտություն

30.11.2008

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պետական եւ ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջպետական համաձայնագրերով, պետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի առկա ուսուցմամբ 2009-2010 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ ԿԳ նախարարությունից «Արմենպրեսին» փոխանցել են, որ` համաձայն այդ ցանկի, հաջորդ տարի 20 նոր մասնագիտություն է ներդրվելու մի շարք բուհերում, այդ թվում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում …

կարդալ ավելին

Ի՞նչ դասագրքերով սովորել

02.11.2008

Աշխարհում ընդունված է բուհական կամ դպրոցական դասագրքերը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին: Սովորաբար դրանք ժամանակ առ ժամանակ վերանայվում են, փոփոխվում ու բարելավվում: Ժամանակը թելադրում է իրենը, բայց, միեւնույն ժամանակ, կա գիտելիքների ու արժեքների մի ամբողջություն, որ, անկախ ժամանակից, պիտի փոխանցվի: Մեզանում էլ միտում կա փոփոխությունների, բայց հաճախ անտեղի ու անհասկանալի: Ամեն սերունդ իր արժեքները փոխանցում է հաջորդ …

կարդալ ավելին

Դասեր սեքսի մասին

26.10.2008

Սեռական կրթության դասերը պարտադիր կդառնան բրիտանացի բոլոր դպրոցականների համար, սկսած հնգամյա տարիքից: Այդ մասին հայտարարել է դպրոցական կրթության գործերի նախարար Ջիմ Նայթը: «Ժամանակակից կյանքն ավելի ու ավելի է բարդանում, եւ մենք պարտավոր ենք երիտասարդությանը զինել անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով»,- ասել է նա: Նայթի խոսքով` ամենակրտսեր հնգամյա դպրոցականները կիմանան տղաների ու աղջիկների ֆիզիկական տարբերությունների, սեռական հասունացման …

կարդալ ավելին

Ուսյալ զավակին փայփայող երկիրը

23.10.2008

Տնտեսության համար՝ չգիտեմ, բայց լրագրողների համար վարչապետ Տիգրան Սարգսյանը գանձի արժեք ունի: Նրա ցանկացած ելույթ հոդվածի նյութ է: Հոնորարի աղբյուր: Հատկապես, որ վարչապետը սիրում է պատմել իր պլանների մասին: Սեպտեմբերի վերջին, օրինակ, վարչապետը կրթության մասին հայտարարություն արեց: Հերթական ազգանպաստ հայտարարությունը: Հետայսու Հայաստանի իշխանությունները, պարզվում է, ֆինանսավորելու են բոլոր այն ուսանողներին, ովքեր կընդունվեն ամենաբարձր վարկանիշ ունեցող …

կարդալ ավելին

Ուսուցիչ. միայն դասատո՞ւ, թե՞ նաեւ մանկավարժ

23.10.2008

Մ. Ի. Կալինինն ասել է. «Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա՝ նա ձեւավորում է մարդուն»: Այսօր էլ կարելի է ասել, որ դպրոցական ուսուցչի անմիջական ներգործությամբ է ձեւավորվում երեխայի բարոյական դիմանկարը, սակայն անհնար է աչք փակել մի շարք արատավոր երեւույթների վրա, որոնք վերջին ժամանակներս նկատվում են ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններում: Ըստ սոցհոգեբան Մարիամ Դիլբանդյանի՝ դրանք այսօր իսկապես լուրջ …

կարդալ ավելին

Հիմա էլ «ավագ դպրոց»

21.10.2008

Հայաստանի կրթական համակարգում կատարվող փոփոխություններից մեկի համաձայն, առաջիկայում հանրապետությունում կներՊ8վեն «ավագ դպրոց» կոչվող ուսումնական հաստատությունները: Թեեւ այսօր էլ այդպիսիք արդեն գործում են, սակայն ինչպես երեկ հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը, դրանք դեռեւս 10-ն են: Իսկ ի՞նչ խնդիրներ է լուծելու կառավարությունն այս համակարգի ներդրմամբ: Ըստ Բ. Եսայանի, ավագ դպրոցների միջոցով փորձ …

կարդալ ավելին

Կառուցո՞ւմ ենք, թե՞ քանդում

21.10.2008

Հայաստանի անկախացումից ի վեր խոսվում է բուհական համակարգում կրթական փոփոխությունների մասին: Որքանո՞վ է այն փոխվում, որքանո՞վ են փոփոխությունները տեղին կամ անտեղի, իրականում ինչպիսի՞ն է այդ փոփոխությունների ազդեցությունը: Սովետական տարիներին կրթական ողջ համակարգը ռուսական կողմնորոշում ուներ, կային թե՛ առավելություններ, թե՛ թերություններ: Այդ համակարգը փլուզվեց: Երկար տարիներ Հայաստանում կրթական համակարգը մնում է այդ փլվածքի տակ կամ դժվարությամբ …

կարդալ ավելին

«Ինքնուրույն մտածողություն ունեցող մեծ կարողություններ չունենք»

28.09.2008

Երեկ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը սկսեց իր նոր` արդեն չորրորդ ուսումնական տարին: Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը Հայաստանում բացվել է 2005թ., Եվրախորհրդի Վարշավյան գագաթաժողովից հետո: ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանի հավաստմամբ, դպրոցում սովորում են ամենատարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող մարդիկ` եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության ներկայացուցիչներ: Մինչ այժմ սա Հայաստանում այն եզակի ծրագրերից է, որ հնարավորություն է ընձեռում քաղաքական …

կարդալ ավելին

Ավելի ընդգրկուն հայեցակարգ

28.09.2008

Գիտություների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Իշխանյանի կողմից առաջարկած հայաստանցի ու սփյուռքահայ ուսանողների` արտասահմանում բարձրակարգ կրթություն ստանալու նախագծի վերաբերյալ այս տարվա հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի արդյունքում որոշվել են ծրագրի իրականացման հիմնական սկզբունքները: Հայեցակարգը կազմվել եւ քննարկվել է բոլոր գերատեսչություններում, ու այժմ ներկայացվել է կառավարություն` հաստատման: Հայեցակարգը ներկայացված …

կարդալ ավելին

ԵՊՀ ռեկտորը կփոխվի՞

28.09.2008

Ըստ «Ա1+»-ի` Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության վերաբերյալ խոսակցությունները չեն դադարում: Հիշեցնենք, որ ուսումնական տարվա սկզբին Արամ Սիմոնյանը հայտարարել էր, թե ինքը շատ հանգիստ է վերաբերվում այդ լուրերին. «Ինձ ոչ ոք չի կարող պաշտոնանկ անել` բացառությամբ ԵՊՀ կառավարման խորհրդի»,- ասել էր Արամ Սիմոնյանը: ԵՊՀ լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Կարեն Գրիգորյանը …

կարդալ ավելին

Դպրոցական օազիս՝ կրթության անապատում

12.09.2008

Մենք շարունակում ենք քարշ տալ խորհրդային դպրոցի ծանր բեռը՝ բողոքելով նրա անպտղությունից, սակայն չենք համարձակվում վերջնականապես այն դեն նետել։ Խորհրդային դպրոցի ծնունդ լինելով, կենսաբանորեն չենք կարողանում պոկվել մեզ ծնունդ տված անցյալից եւ ավելորդ պորտալարով փորձում ենք սոսնձել անցյալն ու ներկան, իսկ այդ ներկան ոչ այլ ինչ է, քան անցյալի հիշողությունների եւ ապագայի տարտամ երազանքների բացատ, …

կարդալ ավելին